Այսուհետ՝ նաև հումոր

Սիրելի ընթերցողներ Այսօր ծիծաղի օրն է՝ անգնահատելի մի զգացողության, որ պարգևել է մարդ էակին կյանքը… Գիտեք, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ թատերական ամենաբարդ ժանրը կոմեդիան է … Իսկապես, որքան հեշտ է մարդուն տխրեցնել, զարմացնել, շփոթեցնել, բայց անասելի դժվար է ծիծաղեցնելը… Ու անգնահատելի է նրանց ներդրումն աշխարհում, ովքեր օժտված են այնպիսի սուր հումորով , որպեսզի կերտեն այն, ինչը պարգևելու է լիաթոք ծիծաղ՝ մի քանի վայրկյան կամ րոպե երջանկության… Այսօր ես նշում եմ ապրիլի 1ը՝ ստեղծելով armineh.blog-ում նոր բաժին՝ Հումոր: Վսհատ եմ՝ մինչ այսօր բլոգիս էջերում շատերն են լուրջ մտորումների առիթ ունեցել, իսկ այսօրվանից կունենան հնարավորություն նաև լիաթոք ծիծաղելու… Ահա, և նոր … Читать далее Այսուհետ՝ նաև հումոր

Ваша оценка:

Պոեզիա սիրողների համար

Հարգելի ընթերցող, Լինում է` տրամադրելով ընդամենը մի քանի վայրկյան կամ գուցե` րոպե և կարդալով մի քանի տող` այնպիսի հոգևոր ուժ, երբեմն էլ` ոգևորություն կամ սփոփանք ես ստանում… այս շռայլությունը կարող է պարգևել միայն պոեզիայի ժանրում գրված ստեղծագործությունը: Մինչ այժմ իմ բլոգում ես գրել եմ միայն իմ հեղինակային բանաստեղծությունները: Այսուհետ որոշել եմ նաև իմ հարթակում ամփոփել և բլոգիս ընթերցողներին հասանելի դարձնել այլ հեղինակների կողմից գրված` իմ սիրելի բանաստեղծությունները, նրանք, որոնք շատ մոտ են հոգուս և համահունչ ներաշխարհիս, նրանք, որոնցով ցանկանում եմ կիսվել և սիրով կիսվում եմ բոլորիդ հետ: Այսպես, այցելեք բլոգի նոր` պոեզիա բաժին` կարդալու համար հայերեն լեզվով գրված բանաստեղծությունները և … Читать далее Պոեզիա սիրողների համար

Ваша оценка:

«Ժամադրություն մտքերի աշխարհում» գիրքն՝ էլեկտրոնային տարբերակով

Հարգելի այցելու, Հրատարակվել է «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը կարող եք ձեռք բերել «Յուփաբ» էլեկտրոնային գրախանութից։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչի մասին է գիրքը, դիտեք այս հատվածը գրքի շնորհանդեսից։ Читать далее «Ժամադրություն մտքերի աշխարհում» գիրքն՝ էլեկտրոնային տարբերակով

Ваша оценка: