Երջանիկ լինելու մասին․․․ նորից և նորից

Հաճախ մեր աղոթքներում մենք այս կամ այն նյութական բարիքն ենք խնդրում՝ հավատալով, որ հենց դա է մեր երջանկության երաշխիքը: Այնինչ միակ բարիքը, որին իսկապես պետք է ձգտել, մեր երջանկությունը ոչ մի նյութական բանի հետ չկապելն է: Եվ մեծագույն խնդրանքն Ամենակարողին մեզ ուղղորդելն ու մեր միտքը լուսավորելն է այնպես, որ կարողանանք իրականը տարբերել պատրանքայինից, առաջնայինը՝ երկրորդայինից, մնայունն՝ անցողիկից: Եվ մեր երջանկությունը փնտրենք հենց մնայունում, կարողանանք զգալ, հասկանալ, գտնել, շոշափել հենց մնայունը: Քանի որ միայն մնայունից կախված երջանկությունն է իրական, ամուր, հարատև… Իսկ նյութական ամեն բան անցողիկ է, նյութականից կախված երջանկությունն էլ՝ չափազանց փխրուն: Եվ, այնուամենայնիվ, երջանկության զգացումն իր հետ բերում է … Читать далее Երջանիկ լինելու մասին․․․ նորից և նորից

Ваша оценка:

Կյանքի հետ վարվելու երկու ձև կա

Կյանքի հետ վարվելու երկու ձև կա՝ ապրել այն կամ ցուցադրել ուրիշներին: Մարդկանց մի մասը կյանքն ամբողջովին անց է կացնում ուրիշներին այն ցուցադրելու մտքով, մի ուրիշ մասն ապրում է:Որոշներն էլ մի օր հասկանում են այս երկուսի տարբերությունը և կյանքը ցուցադրելուց անցնում են կյանքն ապրելուն: Եվ այդ պահին կյանքը բացվում է նորովի: Իրական և երկարատև երջանկությունը դառնում է հնարավոր: Փոխվում են արժեքները: Առաջնահերթությունները դասավորվում են հստակ և առանց որևէ դժվարության: Առաջնայինը երկրորդային տարբերելն այլևս խնդիր չի լինում:Ներքին կոնֆլիկները և անվստահությունն աստիճանաբար դուրս են գալիս առօրեայից, լարվածությունը թուլանում է:Այստեղ ամեն ինչ հիմնված է սիրո վրա Աստծու և ինքդ քո նկատմամբ:Եվ թող բոլոր նրանք, … Читать далее Կյանքի հետ վարվելու երկու ձև կա

Ваша оценка:

Զգացողությունների մասին․․․

Մեր զգացողությունները ծածկում են մեկը մյուսին և միասին ձևավորում մեր տրամադրությունը:Դրանով բացատրվում է մեր կյանքում տեղի ունեցող շատ իրադարձությունների Իմաստը: Զայրույթը միանում է և խեղդում մեծ վշտին, բաժանման ցավի ժամանակ վրա է հասնում կենցաղային անհարմարությունը, «անհանգիստ» ժամանակներում մեր գլխին շատ գործ է թափվում: Եթե ունենք խորը տխրության առիթ, Աստված մեզ գցում է այնպիսի թոհուբոհի մեջ, որից ոչ մի վայրկյան չենք կարողանում շեղվել: Եվ այդ թոհուբոհն օգնում է մեզ անցնել տխրության միջով:Այս ամենը վերաբերում է ոչ միայն բացասական հոգեվիճակներին, այլև՝ ծայրահեղ դրականներին, քանի որ մարդն իրեն երջանիկ է զգում միայն բալանսի մեջ: Ես նկատել եմ, որ երբ չափազանց մեծ ուրախության առիթ … Читать далее Զգացողությունների մասին․․․

Ваша оценка:

Շնորհավոր Նոր Տարի

Ամանորյա ամբողջ թոհուբոհի մեջ կարևորագույն մի արարողություն կա՝ պատրաստել ներաշխարհը տարեմուտին: Արտաքին ամեն բան կարգավորելուց զատ մի պահ մնալ ինքդ քեզ հետ և լսել միայն քեզ՝ իմաստավորելով անցածը, խորապես զգալով ներկան և լսելով քո իրական ուղերձը ապագային: Այս հրաշալի պահն ինձ մոտ անցնում է գրելով: Իսկ հաջորդ տարի վերցնում եմ ձեռքս նախորդ տարվա գրառումը, որին տարվա ընթացքում գրեթե հայացքս չեմ գցել ու հասկանում եմ, որ այն բոլոր ցանկությունները, որ գրել եմ, տարվա ընթացքում եղել են… Եղել են այնպես, ինչպես ես երբևէ չէի պատկերացնի, այնպես, ինչպես ինքս հորինել երևի չէի կարողանա… Եվ եթե երջանիկ եմ, նշանակում է՝ ստացվել է: Նշանակում է … Читать далее Շնորհավոր Նոր Տարի

Ваша оценка:

Աշխարհում չկա անպետք ոչինչ

Աշխարհում չկա անպետք ոչինչ․ այն, ինչ պետք չէ ինձ, պետք է մեկ ուրիշին։ Նա, ով հիշում է այս մասին, խնամքով է վերաբերվում իրեն բաժին հասած ամեն մի բանի։ Նա ոչինչ հենց այնպես դեն չի նետում, չի թողնում որ իրերն ուղղակի դուրս գան պիտանելիության ժամկետից, ոչինչ հավերժ «անպետք» վիճակում չի պահում դարակներում։ Այսպես, իմ տանը հայտնված ուտելիքը, որը դուրս է իմ սննդակարգից, ես սիրով տալիս եմ ուրիշներին։ Այն հագուստը, կոշինկները, զարդերը, որոնք այլևս չեմ կրելու, այն ամենն, ինչի օգտագործումն ինձ այլևս հաճույք չի պատճառելու, ես տալիս եմ նրանց, ում այն պետք է։ Ես ջանքեր չեմ խնայում փնտրելու ու գտնելու համար հենց … Читать далее Աշխարհում չկա անպետք ոչինչ

Ваша оценка:

Լավագույնների մասին

Լավագույն խաղացողը նա է, ով ամենից շատ է տարված խաղով: Լավագույն նկարչին միայն իր կտավն է հետաքրքրում: Լավագույն դերասանին՝ իր կերտած հերոսը նրա բոլոր ապրումներով: Լավագույն գրողին տեքստը, որը նա գրում է՝ բառեր, որոնցում ներդրվել է իր հոգին: Լավագույն երգիչն ամբողջությամբ իր երգն է դառնում: Լավագույն աղեղնավորն իր նշանակետից բացի այլ բան չի տեսնում: Լավագույններին հետաքրքրում է հենց ընթացքը, լավագույնները սիրահարված են բուն գործին, նրանց ուրիշ ոչինչ պետք չէ: Իսկ միջակներին՝ ոչ: Միջակին ո ՛չ խաղն է հետաքրքիր, ո ՛չ կտավը, ո ՛չ երգը, ո ՛չ տեքստը: Միջակին հաղթելու, լավագույնը լինելու, կյանքի մրցավազքում առաջինը տեղ հասնելու գաղափարն է հետաքրքիր: Իսկ … Читать далее Լավագույնների մասին

Ваша оценка:

Նորից երջանիկ լինելու մասին կամ աղմուկը խանգարում է երջանիկ լինել…

Երջանիկ լինելու միայն մի ձև կա՝ կատարել քո Առաքելությունը, այլ խոսքերով՝ ծառայել Աստծուն։Իսկ Աստված յուրաքանչյուրին հուշում է իր Անելիքը։ Հուշում է պարզ, բազմակի, տարբեր ձևերով։Ինչու՞ այդ դեպքում բոլորս չէ, որ երջանիկ ենք։Պարզապես մեր ականջներն այնքան են ողողված արտաքին աղմուկով, որ չենք կարողանում լսել Աստծու ձայնը։ Եվ հենց այդ արտաքին աղմուկի մեջ էլ փնտրում ենք մեր Անելիքը։ Իսկ այն այնտեղ երբեք չի գտնվում։Մեր Առաքելությունը չի գտնվում կյանքի ուղու ընտրության հարցում մեր ծնողների ուղղորդումներում։Մեր Անելիքը չի գտնվում որևէ ամսագրում մեր կարդացած ամենապահանջված կամ ամենաբարձր վարձատրվող զբաղմունքների ցանկում։Այն հստակորեն չի գտնվում մեր հաջողակ և հարուստ հարևանի անձնական պատմություն մեջ։Մեր Անելիքը միանշանակորեն չի գտնվում … Читать далее Նորից երջանիկ լինելու մասին կամ աղմուկը խանգարում է երջանիկ լինել…

Ваша оценка:

Ըստ ախորժակի

Երբ ես իմ սիրելի որևէ ուտելիք վայելում եմ ըստ իմ ախորժակի, ես այն սիրելու եմ միշտ: Եվ հակառակը՝ եթե որևէ (անգամ իմ ամենասիրելի) ուտեստ ինչ-որ հանգամանքներից ելնելով ստիպված լինեմ իմ նախընտրած չափից ավել ուտել, այն հստակ կդադարի դասվել իմ սիրելիների շարքում: Գուցե դրանից հետո ես այն իմ կամքով այլևս երբեք չհամտեսեմ:Նույնը վերաբերում է ամեն ինչին՝ հագուստին, զբաղմունքներին, գործերին… Նույնը վերաբերում է նաև մարդկային հարաբերություններին:Այս մասին արժե հիշել, երբ ուզում ենք որևէ մեկին կշտամբել «Ես որ չզանգեմ դու չես զանգի» խոսքերով, բողոքում ենք հանդիպումների հաճախականությունից, մեղադրում ենք քիչ ուշադրության համար… Եվ, ի վերջո այս ամենով ուղղակի կամ անուղղակի կերպով սպառնում ենք … Читать далее Ըստ ախորժակի

Ваша оценка:

Մարդիկ չեն ուզում լինել երջանիկ

Լինել երջանիկ՝ ահա յուրաքանչյուրի գոյության իրական նպատակը:Բայց մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք նախընտրում են « հաջողակ լինելն ուրիշի աչքում»:Այդպես իրենց սրտի ուզածի փոխարեն նրանք ընտրում են որևէ հեղինակավոր մասնագիտություն… այնուհետև տհաճությամբ անցնում են ուսումնական պրոցեսը՝ մշտապես սպասելով քննությունների ավարտին:Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք ընտրում են բարձր վարձատրվող աշխատանքը: Իսկ օրերն անց են կացնում ժամերը հաշվելով՝ սպասելով աշխատանքային օրվա ավարտին, ուրբաթներին, արձակուրդներին…Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք նախընտրում են թանկարժեք ու «հեղինակավոր» իրեր ձեռքբերելը… Հետո հայտնաբերում են, որ այդ իրերը հաճախ ոչ իրենց առօրեան են ավելի հարմարավետ դարձնում, ոչ էլ կյանքն՝ ավելի հաճելի:Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք ընտրում … Читать далее Մարդիկ չեն ուզում լինել երջանիկ

Ваша оценка: