Հատված «Սուլամիթա Սևակի մեծ սերը» գրքից

Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ, ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված: Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է … Читать далее Հատված «Սուլամիթա Սևակի մեծ սերը» գրքից

Ваша оценка:

Կինոդարան. «Հայկական Netflix»-ն անվճար կցուցադրի բարձրորակ վիդեո բովանդակություն

Վերջերս գործարկված Կինոդարան հայկական սթրիմինգ ծառայությունն առցանց կինոթատրոն է,  որը հնարավորություն է տալիս լավ որակով անվճար դիտել ֆիլմեր, սերիալներ ու ոչ միայն: Կինոդարանը ստեղծվել է Advanced Tech ընկերության կողմից։ Ստարտափի համահիմնադիր Վահե Ամիրաղյանը Itel.am-ին պատմել է, որ հետագայում հարթակում կավելացվի նաեւ մանկական ու վավերագրական քոնթենթ, ինչպես նաեւ արտասահմանյան ֆիլմեր: «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Մի խոսքով, Կինոդարանը, ինչ-որ առումով, նման է հանրահայտ Նեթֆլիքսին, որը, սակայն, առաջնային ուղղված է լինելու հայկական վիզուալ քոնթենթը առցանց ու բարձր որակով հասանելի դարձնելուն»,- ընդգծում է Վահե Ամիրաղյանը: Կինոդարանի բետա տարբերակը հասանելի է iOS սարքերի համար: Android-ի եւ Apple TV-ի համար հարթակը հասանելի կդառնա մինչեւ տոները։ … Читать далее Կինոդարան. «Հայկական Netflix»-ն անվճար կցուցադրի բարձրորակ վիդեո բովանդակություն

Ваша оценка:

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու … Читать далее Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

Ваша оценка:

Մոտիվացնող աֆորիզմներ հանճարեղ մտածողներից

Մոտիվացիան մարդուն անհրաժեշտ է միշտ, իսկ դժվար ժամանակներում՝ առավելապես: Այդիսկ պատճառով  ժամանակ առ ժամանակ արժե ամրապնդել մեր ներքին մոտիվացվածությունը՝ ոգեշնչվելով տարբեր ժամանակների տաղանդավոր մարդկանց մտքերով: Այսօր ես ներկայացնում եմ հանճարեղ մտածողների 20  մոտիվացնող աֆորիզմեր, որոնք կօգնեն ձեզ օրն ավելի լավ զգացողություններով սկսել: Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց շուտ ենք հանձնվում: Հաջողության ամենափորձված ճանապարհը շարունակաբար ևս մեկ անգամ փորձելն է: Թոմաս Էդիոսան 2. Հեքիաթները ճշմարիտ են: Ոչ թե որովհետև դրանք պատմում են, թե վիշապները գոյություն ունեն , այլ որովհետև դրանք պատմում են, որ վիշապներին կարելի է հաղթել: Նեյլ Գեյման 3. Եթե ցանկանում եք հասնել հաջողության, շարունակեք հավատալ ինքներդ … Читать далее Մոտիվացնող աֆորիզմներ հանճարեղ մտածողներից

Ваша оценка:

Հանճարեղ մարդկանց աֆորիզմերը Հայաստանի և հայերի մասին

Ի՞նչ է աֆորիզմը. փոքրիկ նախադասությամն արտահայտված մեծ և խորիմաստ միտք: Ահա մի քանի այդպիսի մտքեր Հայաստանի և  հայ ազգի մասին ժառանգված մեզ տարբեր ժամանակների հանճարեղ փիլիփոփաների, գրողների, մտածողների կողմից… Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ… Օսիպ Մանդելշտամ (ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ ) Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք և ես անկասելիորեն հավատում եմ դրան: Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող հզոր ոգին: Հովհաննես Թումանյան Այն ազգը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա! Անատոլ Ֆրանց (Ֆրանսիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր ) Բավական է հրավիրել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն: Դենիս … Читать далее Հանճարեղ մարդկանց աֆորիզմերը Հայաստանի և հայերի մասին

Ваша оценка:

Դերենիկ Դեմիրճյան «Հայը»

Արդեօք մի բան հասկանում՞ եք Հայից…Որքան՜ տարօրինակ, հանելուկային արարած։ Որքան՜ խաբուսիկ։ Երևույթը, ոչ՛ ինքը։ Բայց և ին՞ չ է ինքը, իր նկարագիրը։ Զուր՛ աշխատանք. որոնում ես իր ինքնութիւնը, գտնում, բայց և իսկոյն տեսնում ես, որ դա էլ նորից երևոյթ էր։ Անհանգիստ դէմք ունի, չի թողնում՝ նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից՛ յամառ կառչեց նրան։ Որքան՜ անյոյս է թւում իր ապագան, բայց և որքան՜ յուսացող է նա։ Ասենք՝ իր կեանքում երկու բան բնաւ չտեսաւ. մէկ՝ բախտ, մեկ էլ`յուսահատութիւն։ Ինչպես՞ ճանաչես … Читать далее Դերենիկ Դեմիրճյան «Հայը»

Ваша оценка:

Մի քանի աֆորիզմ հանճարեղ Նիցշեից

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե. գերմանացի փիլիսոփա, ում գործունեությունը հսկայական ազդեցություն ունեցավ արևմտյան փիլիսոփայության և ժամանակակից փիլիսոփայական մտքի պատմության վրա: Ահա, ներկայացնում եմ Նիցշեի հանճարեղ մտքերից մի քանիսը. փշաքաղվելու աստիճակ դիպուկ և իմաստուն: Արտահայտություններ, որոնց առջև խոնարվում եմ… • Պետք է ծով լինել, որ կարողանաս աղտոտ մի գետ մեջդ առնել` առանց կեղտոտվելու • ..Եվ նրանք, ովքեր պարում էին, թվում էին խելագարներ նրանց համար, ովքեր նույնիսկ չէին էլ լսում երաժշտությունը… • Այլ բան է միտքը, այլ բան՝ արարքը և այլ բան՝ պատկերը արարքի: Պատճառականության անիվը չի պտտվում նրանց միջև: • Ամուսնությունը վերջ է տալիս բոլոր կարճ հիմարություններին որպես երկար հիմարություն: • Ով գիտի … Читать далее Մի քանի աֆորիզմ հանճարեղ Նիցշեից

Ваша оценка:

Աֆորիզմներ առողջության մասին

Հիվանդ ժամանակ մարդուն առողջությունից բացի ոչ մի այլ բան չի կարող հետաքրքրել. նա մի նպատակ, ցանկություն և երազանք ունի՝ լինել առողջ: Իսկ առողջ մարդն առողջությունն ընկալում է որպես ինքստինքյան ենթադրվող մի բան, որի մասին իր առօրեայում չի էլ մտածում: Սակայն ներկայումս առավել, քանի երբևէ, առողջությունը հետաքրքրում է բոլորին ամբողջ աշխարհում: Այսօր առողջ լինելու ձգտումը կառավարում է մեր բոլորի կյանքն ու գործունեությունը… Ահա, թե ինչ մտքեր են արտահայտել առողջության մասին տարբեր ժամանակների մտածողները. — Նրբագեղությունն ու գեղեցկությունը չեն կարող լինել տարանջատված առողջությունից: Ցիցերոն — Աղքատը պատրաստ է տալ վերջին առողջությունը հանուն փողի, հարուստը` վերջին փողը հանուն առողջության: Ռավիլ Ալեև — Ազատությունն … Читать далее Աֆորիզմներ առողջության մասին

Ваша оценка:

4 հրաշալի ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ընդամենը մեկ սենյակում

Идеальные незнакомцы Громкая связь Имя Место встречи Читать далее 4 հրաշալի ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ընդամենը մեկ սենյակում

Ваша оценка: