Searching (Поиск)․ Ֆիլմ, որը լարված է պահում մինչև վերջին վայրկյանը

Պրեմիերա՝ 24 օգոստոսի, 2018 թ. (Ինդոնեզիա) Ռեժիսոր՝ Aneesh Chaganty Տևողությունը՝ 102 Ժանրեր՝ թրlիլլեր, դրամա, հոգեբանական թրիլեր Ֆիլմի սյուժեն հետևյալն է․ հայրը որոնում է իր տասնվեցամյա դստերն, ով անսպասելիորեն անհայտացել է։ Ֆիլմն առանձնանում է նկարահանման յուրահատուկ մոտեցմամբ․ ֆիլմի գլխավոր հերոսն, ում մենք հետևում ենք գրեթե 2 ժամ, համակարգչի մոնիտորն է․․․ Առաջին հայացքից թվում է, թե ֆիլմի դիտումն այս պարագայում կարող է անսովոր և անհետաքրքիր լինել․․․ Բայց՝ ԱՅԴՊԵՍ ՉԷ․սա ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն է, որը երևէ դիտել եմ․․․ Անկանխատեսելի սյուժետային լուծումներ, անսպասելի ավարտ, բացահայտումներ ֆիլմի գրեթե յուրաքանչյուր դրվագում․․․ Եվ ենթատեսքստում մշտապես հիշեցում դեռահասների ծնողներին․ «Ուշադիր եղեք ձեր երեխաների ներքին աշխարհի նկատմամբ»։ Դե, եթե … Читать далее Searching (Поиск)․ Ֆիլմ, որը լարված է պահում մինչև վերջին վայրկյանը

Ваша оценка:

Լավ ստախոսը․ ցնցող ֆիլմ

Պրեմիերա՝ 8 նոյեմբերի, 2019 թ. (Միացյալ Թագավորություն) Ռեժիսոր՝ Բիլ Կոնդոն Տևողությունը՝ 109 րոպե Ժանրեր՝ Թրիլլեր, դրամա, Քրեական ֆիլմ Մեծահասակ կինն ու տղամարդը ծանոթանում են ծանոթությունների կայքի միջոցով և պայմանավորվում հանդիպել։ Առաջին հայացքից սա ուղղակի հետաքրքության կայծ և հարաբերությունների սկիզբ է հակառակ սեռի ներկայացուցիչների միջև․․․ Սակայն ֆիլմի առաջին իսկ դրվագներից հասկանում ենք, որ, ոչ, այս հանդիպումն ու ծանոթությունն այլ, ավելի խորը ենթատեքստ ու նպատակներ է հետապնդում․․․ Իսկ թե որքան խորը՝ դժվար է պատկերացում կազմել մինչև ֆիլմի վերջին պահը․․․ Բարձրորակ, հոյակապ մտահաղացմամբ, անկանխատեսելի հանգուցալուծմամբ և իդեալական ավարտով ֆիլմ, որը մեծ բավականություն կպարգևի կինոյի սիրահարներին։ Դիտել ֆիլմը Читать далее Լավ ստախոսը․ ցնցող ֆիլմ

Ваша оценка:

«5 минут» կարճամետրաժ ֆիլմ

Յուրաքանչյուրիս կյանքում կա մեկը, ում, ինչ էլ պատահի, միևնույնն է սպասում ենք… Եվ նա հենց այն մեկն է, ում աչքերում միշտ ձգտում ենք հաջողակ լինել… իսկ եթե չի ստացվել լինել հաջողակ, փորձում ենք գոնե երևալ այդպիսին: Տպավորիչ կարճամետրաժ ֆիլմ, որը առաջարկում եմ դիտել յուրաքանչյուրին: Читать далее «5 минут» կարճամետրաժ ֆիլմ

Ваша оценка: