Համո Սահյան «Սիրտ իմ»

Սիրտ իմ,արի Էլ չկռվենք,Էլ չլինենք մանր ու թեթեւ.Մի անգամ լավ բացատրվենքՈւ հաշտ լինենք այնուհետեւ:Արի,փռեմ գորգն այս խավոտ,Քունն իմ աչքից հեռու վանեմ,Նստեմ քեզ հետ մինչ առավոտ,Հանցանքներս քեզ խոստովանեմ…ճիշտ որ քեֆիդ շատ եմ դիպել,Շատ եմ հանձնել հոգսի ամպին,Հողմ է հաճախ քեզ հանդիպել,Երբ դու հով ես փնտրել ճամփին:Երբեմն ինձնից վարդ ես խնդրել,Շանթ եմ դրել ափերիդ մեջ,Բայց դու էլի վիշտդ ցրելՈւ կանչել ես քո ձայնով մեկՀուշերի հետ քեզ իբրեւ գանձ,Երազի հետ ու կարոտի,Բաժանել եմ բոլոր մարդկանց,Սիրտ իմ,առանց մնացորդի:Վառել եմ քեզ հազար անգամ,Այրել եմ քեզ մանկուց ի վեր,Բայց դու էլի քո սեփականՄոխիրներից ելել ես վեր:Ելել էս վեր…եւ վերստինԲաբախում ես իմ կրծքի տակԵվ առաջվա նման անքեն,Եվ … Читать далее Համո Սահյան «Սիրտ իմ»

Ваша оценка:

Հովհաննես Թումանյան «Վերջին խոսք»

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,Մենք քեզ համար չունենք անկյունՄեր հալածված հայրենիքումԵվ մեր ցաված սրտի խորքում։ Գնա դեպի այն լեռները,Ուր որ հովիվն ու գառներըԱպահով են պատառողից,Մենք ազատ չենք ահ ու դողից։ Գնա՛, հանգիր այն դաշտերում, Ուր որ իրար էլ չեն տիրումԵղբայր-մարդիկ, և հերկելովՔեզ օրհնում են սուրբ երգերով։ Գնա դեպի երանավետԱյն վայրերը, ուր կյանքի հետ Խաղ չեն անում զվարճությանԿամ հեշտության համար միայն։ Իսկ մենք ցավով լեցուն սրտովԱնկարող ենք միշտ անվրդովԵ՛վ քուրդերի լուծը տանել, Ե՛վ քեզ օրհնել, փառաբանել։ Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,Երանությամբ միշտ հիշելովՊիտի կռվենք մեռցնող սրով։ Читать далее Հովհաննես Թումանյան «Վերջին խոսք»

Ваша оценка:

Պարույր Սևակ «Քիչ ենք, բայց հայ ենք»

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում: Պարզապես Դավիթն այստեղ է կռվել: Պարզապես Նարեկն այստեղ է գրվել: Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ Գեղեցկի՛ն‚ Բարո՛ւն‚  Վսեմի՛ն‚ Լավի՜ն… Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ … Читать далее Պարույր Սևակ «Քիչ ենք, բայց հայ ենք»

Ваша оценка: