Պարույր Սևակ «Ընկածները»

Կռիվներում ընկան նրանք.Ամեն մեկը՝ մի տան ճրագ,Ամեն մեկը՝ մի մոր որդի,Ամեն մեկը՝ մի աղջկաԵրազանքը անապական,Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան…Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,Ամեն մեկը անգին մի կյանք… Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ.Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,Մեկը սրով, տասը՝ հրով,Մեկը՝ արդեն հայտնի հերոս,Տասը՝ հերոս դեռ չդարձած,Մեկը՝ իր մոր արցունքներովԹաց նամակը դեռ չընթերցած,Տասը՝ նամակ սպասելիս,Կարոտելիս, երազելիս… Բայց զոհի՛ պես չընկան նրանք:Ընկան նրանք իբրև մարտի՛կ,Ընկան նրանք իբրև մարդի՛կ,Որ սովոր են մահը վանելԻրենց կյանքով՝ հանուն կյանքի,Որ սովոր են զրկանք տանել՝Ընդդեմ ցավի ու զրկանքի.Որ պատրաստ են հանուն սիրոՍիրուց առնել ատելու թափ.Եվ անպարտ են ատելությամբ:Որ հզոր են հենց այդ սիրով. Զոհի՛ նման չընկան նրանք:Ընկան նրանք իբրև … Читать далее Պարույր Սևակ «Ընկածները»

Ваша оценка: