Стив Харви. Поступай как женщина, думай как мужчина

Երևի չկա որևէ կին, ում չհետաքրքրի, թե ինչ են իրականում զգում և մտածում տղամարդիկ այս կամ այն իրավիճակնում, որոնք են նրանց գործողությունների մոտիվներն ու իրական պատճառները… Մենք, լինելով ի ծնե հմուտ քննիչներ, մեր սիրելի տղամարդուն «հետազոտելիս» կարող ենք աներևակայելի հեռուներ գնալ, ցնցող բացահայտումներ անել և չնայած այդ հանգամանքին, երբեմն, այնուամենայնիվ, մեր աչքից վրիպում է ամենաակնհայտը, ամենապարզն ու հասարակը: Պարզապես տղամարդկային հոգեբանությունն այլ է, և դատելով որպես կին՝ դժվար է նրանց հասկանալը: Եվ ահա այս դժվարությունը հաղթահարելու գործում իր օգնությունն է մեզ առաջարկում Սթիվ Խարվին, ով հումորային ծրագրի հաղորդավար է և իր աշխատանքային փորձի արդյունքում եկել է ամուր եզրահանգման, որ կանայք … Читать далее Стив Харви. Поступай как женщина, думай как мужчина

Ваша оценка:

Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է

Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է։ Իսկ ու՞մ է մարդն ուղղում այդ զգացմունքը։ Մեծագույն նվաճումներ ունեցող հայտնիների՞ն։ Ո ՛չ։ Մեզանից հեռու գտնվողների կյանքն ու հաջողությունները մեզ արդար և օրինաչափ են թվում։ Իսկ նախանձով մարդը պարուրում է ամենամոտ կանգնածներին․ նրանց, ում հետ մշտապես համեմատվում է։ Եվ եթե համեմատության մեջ «չի շահում» լցվում է բացասական զգացողություններով և դժգոհություն արտահայտող այսպիսի մտքերով՝ «Ախր ինչու՞ է այս կամ այն մարդն ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի հաջողակ, ինչու՞ նա ունի այն, ինչը չունեմ ես, ինչու՞․․․»։ Այսպիսի էմոցիաներին տրվելով՝ մարդը կարծես մոռանում է, որ տիեզերական անխափան օրենքի համաձայն՝ նա (ինչպես և յուրաքանչյուրը) ունի հենց այն, ինչը … Читать далее Նախանձն անշնորհակալ լինելու ամենավառ դրսևորումներից է

Ваша оценка:

Корней Чуковский. «Высокое искусство. Принципы художественного перевода»

Թարգմանության շնորհիվ գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործությունները շրջագայում են աշխարհով մեկ և գրավում բազմաթիվ սրտեր։ Սա ենթադրում է գրականությամբ զբաղվողների և առհասարակ բոլոր ընթերցողների կողմից խոնարհում թարգմանիչների առջև, իսկ թարգմանությամբ զբաղվողների կողմից մոտեցում իրենց գործին մեծագույն նվիրվածությամբ, մեծագույն պատասխանատվությամբ, մեծագույն զգուշությամբ․․․ Չէ՞ որ աշխարհի մեծերին աշխարհով մեկ ճանաչում են հենց նրանց միջոցով։ Այս գիտակցումով Կոռնեյ Չուկովսկին մի մեծ աշխատություն է նվիրել գեղարվեստական թարգմանության բարձր արվեստին։ Ո՞վ է գեղարվեստական թարգմանիչը, ո՞րն է նրա առաքելությունը, ի՞նչ սկզբունքներով նա պետք է առաջնորդվի․․․ Ինչպիսի՞ն պետք է լինի հաջողված թարգմանությունը, ինչպե՞ս կարող է թարգմանիչը այլալեզու հեղինակի ստեղծագործությունը փոխանցել իր հայրենակիցներին պահպանելով կարևորը՝ հեղինակի ոգին, շունչը, ստեղծագործության … Читать далее Корней Чуковский. «Высокое искусство. Принципы художественного перевода»

Ваша оценка:

Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»

Ի՞նչ կպատահի յուրաքանչյուրիս հետ, եթե պատկերացնենք, որ կարող է գալ այնպիսի մի պահ, երբ բոլորիս համար այսօր հասանելի գիտելիքի դռները կփակվեն հավետ։ Ի՞նչ կզգանք, ինչպե՞ս կշարունակենք ապրել, կմնան արդյո՞ք մեր արժեքներն ու առաջնահերթությունները նույնը, թե՞ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում։ Եվ առհասարակ ի՞նչ արժեք ունի գիրքն ու գիտելիքն այսօր, երբ այն հասանելի է բոլորին։ Ի՞նչ դեր է կատարում այն յուրաքանչյուրիս կյանքում։ Կարծում եմ՝ շատ տարբեր։ «451 աստիճան ըստ ֆարենհայթի» գրքում Բրեդբերին նկարագրում է ընթերցասերների դժոխքը։ Ֆանտաստիկայի ժանրի այս ստեղծագործությունը մի իրողության մասին է, որում մեծագույն չարիքը համարվում է գիրքը, լրջագույն հանցագործերը՝ նրանք, ովքեր փորձում են ընթերցել և պահպանել գրքերը, կարևորագույն … Читать далее Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ ֆարենհայթի»

Ваша оценка:

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»

Անկասկած, յուրաքանչյուր ընթերցասերի սրտում գիրքն արդեն իսկ արձագանք կգտնի, եթե պարզապես ասենք, որ այն ևս մեկ ստեղծագործություն է՝ գրված «Փոքրիկ Իշխան»-ի հեղինակի կողմից, մի քիչ էլ զրույց Փոքրիկ Իշխանի ոգով՝ նույնքան գեղեցիկ, նույնքան խորը, նույնքան պարզ, նույնքան ճշմարիտ, նույնքան երգեցիկ… Գուցե շատերի համար այսքանը բավական լինի, բայցևայնպես ես մի քանի խոսք էլ կգրեմ: Ինչպես գիտենք Էկզյուպերին օդաչու է, և իր ներաշխարհի խորությունից ու հոգու բարձրությունից նա նայում է օգաչուի՝ արկածներով ու վտանգներով լի, բայց և ուրիշների համար անհասանելի, անսահման գեղեցիկ հորիզոններ բացահայտող կյանքին: Եվ այդ կյանքը այս գրքի միջոցով, որը նման է կամ գուցե և հանդիսանում  է  էջեր հեղինակի օրագրից … Читать далее Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»

Ваша оценка:

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»․ մեջբերումներ գրքից

Կան նաև մարդիկ, որ հայտնվելով տարատեսակ արհեստների ծուղակում՝ հասու չեն առաջամարտիկի, գիտնականի կամ հոգևոր կյանքի խնդություններին։ Մի պահ կարող է թվալ, թե մարդուն մեծացնել ընդամենը նշանակում է հագցնել, կերակրել վերջինիս, բավարարել նրա պահանջները։ Եվ այդպես՝ մարդուն հետզհետե Կուրտըլինի մանր քաղքենի, գավառական նշանակության քաղաքական դեմք կամ էլ տեխնիկայի մասնագետ են սարքում, որի սիրտը գոց է ներքին կյանքի առջև։ Նույնիսկ եթե լավ կրթություն են ապահովում նրա համար, միևնույն է, չեն օգնում զարգանալ։ Նա, ով կարծում է, թե զարգացած լինելն ինչ-ինչ բանաձևեր հիշելն է, թյուր պատկերացում ունի դրա մասին։ Բարձրագույն դպրոցի ապաշնորհ սանն անգամ ավելին գիտի բնության և նրա օրենքների մասին, քան Դեկարտն … Читать далее Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»․ մեջբերումներ գրքից

Ваша оценка:

6 հիանալի գրքեր, որ կարդացել եմ այս ձմռան ընթացքում

Իմաստ հաղորդել յուրաքանչյուր օրվան, հետաքրքիր դարձնել անցնող ցանկացած ժամը, լցնել և հարստացնել մեզ, պատասխանել մեր հարցերին և առիթ հանդիսանալ նոր մտորումների համար․․․ Այս ամենն անում է ճիշտ պահին մեզ հանդիպած գիրքը։ Եվ մեծ օրհնություն է կյանքի ցանկացած փուլում ունենալ այդպիսի գրքեր։ Ահա մի քանի հրաշալի գրքեր, որոնք այս ձմռան ընթացքում «ճիշտ պահերին» հայտնվել են իմ ձեռքում․․․ Рами Блект. Три энергии. Рами Блект. Алхимия общения. Элиф Шафак «Стамбульский бастард» Валерий Синельников. Возлюби болезнь свою Харуки Мураками «О чем я говорю, когда говорю о беге» Дипак Чопра. Тело и ум, неподвластные времени. Читать далее 6 հիանալի գրքեր, որ կարդացել եմ այս ձմռան ընթացքում

Ваша оценка:

Рами Блект. Алхимия общения. Искусство слышать и быть услышанным. Избранные притчи.

Լսելու ունակությունը չափազանց կարևոր է… Չէ՞ որ տիեզերքն ամեն պահի խոսում է մեզ հետ՝ մարդկանց, բնության երևույթների, ամենատարբեր ձայների միջոցով: Եվ միայն լսել կարողանալու դեպքում ՝մենք կարող ենք տիեզերքին համահունչ ապրել: Այս գիրքը լսելու արվեսի մասին է, իսկ ավելի լայն իմաստով՝ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու և պահպանելու մասին, նախևառաջ՝ ինքներս մեզ հետ, ապա՝ այլ մարդկանց: Ասել, որ գիրքը լի է իմաստուն մտքերով, այն չի լինի… Այս գիրքն ինքնին իմաստություն է: Գիրքն, իհարկե, փոխանցում է բազմաթիվ պրակտիկ հմտություններ, որոնք կօգնեն իսկապես կարողանալ  լսել և կառուցել խոսքը, արդյունավետ հարաբերություններ ստեղծել կյանքի բոլոր ոլորտներում՝ անձնական, աշխատանքային, ընկերական… Սակայն… առաջին հերթին՝ հեղինակը  զինում է մեզ … Читать далее Рами Блект. Алхимия общения. Искусство слышать и быть услышанным. Избранные притчи.

Ваша оценка: