Վահան Տերյան․ Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև … Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն… Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին… Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ինչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում… Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս… Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն… Читать далее Վահան Տերյան․ Աշնան մեղեդի

Ваша оценка:

Եղիշե Չարենց. Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արեւի մասին: Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար – Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին: Ես երազեցի արեւի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝ Արեւանման, արնավառ խոսքի, – Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար – Խոսքեր չկային, ու արեւ չկար … Читать далее Եղիշե Չարենց. Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Ваша оценка:

Վահան Տերյան․ Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում, Դու դեռ ապրում ես երազի նման. — Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն Պայծառ պատկերըդ այս անապատում… Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում. Դու, երազների լուսե օրրանում՝ Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել… Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել Երազանքներում իմ նվիրական. Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել… Читать далее Վահան Տերյան․ Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Ваша оценка:

Վահան Տերյան. Սոնետ

Կյանքին միշտ օտար, մահից վախեցող — Ես շրջում էի այս գունատ երկրում, Ուր չկար ցավի երջանկության ցող Եվ ոչ չըմեռնող բախտի դառը թույն։ Նա իր կարոտով ու իր ցանկությամբ Վառվեց իմ ամուլ գոյության վերա — Քնքուշ, հեռավոր մի հրեղեն ամպ՝ Ես նորան տեսա ու բախտից մեռա… Նա իր բոցերով այրեց ու գընաց. Նա բերեց հոգուս մահու քաղցր կյանք, Ուր հեզ վառվում է հավիտյան անլաց Անմեռ տրտմության մի պայծառ տանջանք,— Մի պաղ քարացում աղոթքի կանգնած, Մի վայելք֊հուշի չըմեռնող արբանք… Читать далее Վահան Տերյան. Սոնետ

Ваша оценка:

Վահան Տերյան. Արդյոք ո՞ւր ես դու

Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր Ճանապարհների հեռուն ես մաշում. Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր Անդարձ օրերի գարունն ես հիշում։ Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում, Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ, Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։ Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ, Արդյոք անցյալի լույսերը մեռած Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ, Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։ Читать далее Վահան Տերյան. Արդյոք ո՞ւր ես դու

Ваша оценка:

Վահան Տերյան․ Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար

Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ։ Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ. Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս։ Սակայն չեմ կարուղ ես նրան ատել — Սիրում եմ նրան. — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան… Մեկը իմ սիրտը փշրելով անցավ. Օ՜, քաղցր արբանք։ — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք… Читать далее Վահան Տերյան․ Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար

Ваша оценка:

Միստիկայի մասին 5 լավագույն Ֆիլմերն՝ ըստ armineh.blog-ի

Մարդկանց միշտ հետաքրքրում է այն, ինչը չգիտեն… հատկապես երբ այդ չիմացածին անխուսափելիորեն առնչվելու են: Ահա թե ինչու միստիկայի թեմայով ֆիլմերն ամենաազդեցիկների շարքում են: Եվ այսօր այդ ամենաազդեցիկներից ես առանձնացրել եմ 5 լավագույնները. հրաշալի ֆիլմեր, որոնք փաստերի և ֆիլմը ստեղծողների երևակայության հետաքրքիր համադրության շնորհիվ անասելի ձգողականություն ու սարսուռ են առաջացնում միաժամանակ և անջնջելի հետք թողնում մեր ներաշխարհում։ Я — начало. Стрекоза Другие Пассажиры Шестое чувство Читать далее Միստիկայի մասին 5 լավագույն Ֆիլմերն՝ ըստ armineh.blog-ի

Ваша оценка:

Правила жизни Льва Толстого

Радоваться! Радоваться! Назначение жизни — радость. Радуйся на небо, на солнце, на звезды, на траву, деревья, животных, людей. Нарушается эта радость — значит, ты ошибся где-нибудь, ищи эту ошибку и исправляй. Чтоб жить честно, надо рваться, путаться, биться, бросать, и вечно бороться и лишаться. А спокойствие — душевная подлость. Вся моя мысль в том, что ежели люди порочные связаны между собой и составляют силу, то людям честным надо сделать только то же самое. Можно жениться только вследствие страсти, когда женитьба не противоречит нравственности и разуму. А по (одним) разумным соображениям нельзя жениться. Вот Вильгельм* говорит: «Для женщин должно быть: Kirche, … Читать далее Правила жизни Льва Толстого

Ваша оценка:

Վահան Տերյան. Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում… Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում… Читать далее Վահան Տերյան. Կարոտ

Ваша оценка: