Խել Էլրոդ. Առավոտվա կախարդանքը

Գիրքը պատկանում է էզոտերիկայի ոլորտի գրականությանը: Առավոտվա կախարդանքը պրակտիկ նշանակություն ունեցող գիրք է, որը կարդալու ընթացքում անհրաժեշտ է ֆիքսել կարևոր գաղափարները և կիրառել դրանք կյանքում; Այդ դեպքում միայն կիմանանք՝ գիրքն օգտակար եղավ մեզ համար, թե ոչ, արդյոք հեղինակի առաջարկած գաղափարները նույնքան արդյունավետ եղան մեր կյանքում, որքան հեղինակի և մի շարք մարդկանց, ում մասին նա գրքում պատմում է: Եթե փորձենք ձևակերպել մեկ նախադասությամբ՝ Խել Էլրոդը առաջարկում է օրվա առաջին մեկ ժամը նվիրել ինքներս մեզ, մեր հոգևոր զարգացմանը, ինչը հանգեցնելու է ցնցող փոփոխությունների կյանքի բոլոր ոլորտներում… Առավոտների անփոխարինելի մոգական ուժի մասին երևի շատերս ենք լսել, շատերս էլ՝ սեփական փորձից ելնելով գիտենք… Եվ … Читать далее Խել Էլրոդ. Առավոտվա կախարդանքը

Ваша оценка:

Майкл Роуч. Карма любви. Вопросы о личных отношениях

Մայքլ Ռոուչի էզոտերիկ գրքի գաղափարը հետևյալն է. այն, ինչը ցանկանում ենք կյանքում ստանալ նախ և առաջ պետք է տանք ուրիշ մարդու, ընդ որում՝ տանք այն մարդուն, ով դրա կարիքն ունի: Եվ միայն տալուց հետո ձևավորվում է համապատասխան կարման, այլ կերպ ասած՝ մենք տիեզերքում վաստակում ենք տվյալ բարիքն ունենալու իրավունքը; Ընդ որում՝ ստանում ենք տասնյակ անգամներ ավելի շատ, քան տալիս ենք: Գիրքը բաղկացած է 100 հարց և պատասխանից. հեղինակը պատասխանում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց ամենատարբեր հարցերին: Եվ հավանաբար, այս գրքում, դուք էլ կգտնեք ձեր հարցի պատասխանը (ես, օրինակ, գտա 🙂 ): Գիրքը շարադրված է պարզ լեզվով, հետաքրքիր է և … Читать далее Майкл Роуч. Карма любви. Вопросы о личных отношениях

Ваша оценка:

Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»

Եթե Դուք կարդում եք այս գրառումը և մինչ այս պահը չէիք լսել կանադացի գրող Ռոբին Շարմայի և նրա այս գլուխգործոցի մասին, ապա ես Ձեզ շնորհավորում եմ՝ Ձեր բախտն իսկապես բերել է: Եվ էլ ավելի բախտավոր կլինեք, եթե որոշեք կարդալ այս գիրքը: «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գիրքն էզոտերիկայի ոլորտի գրականություն է, մոտիվացնող գիրք և ուսուցանող ծրագիր միաժամանակ: Պարզ, հաճելի, հեքիաթային և բոլորի համար մատչելի եղանակով հեղինակը մոտիվացնում է մեզ հասնել հաջողության, ունենալ այն ամենն, ինչ ի սրտե ցանկանում ենք և պատասխանում է ամենակարևոր հարցին. «Ինչպե՞ս»: Անկախ նրանից, թե գիտակցության ինչ մակարդակում ենք գտնվում, այս գիրքը սիրով ձեռքը բռնելու, ուշադրությամբ ընթերցելու … Читать далее Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»

Ваша оценка: