Ինքնավստահությունը վերագտնելու մասին

Ինքնավստահությունը երբեք չեն գտնում այնտեղ, որտեղ կորցրել են: Իսկ մենք հաճախ շարունակում ենք համառորեն փնտրել այն հենց այդ նույն տեղում՝ անվերջ պահպանելով ձախողված և մեր Ես-ը հափշտակած սիրային հարաբերությունները, ընկերական շրջապատը, աշխատանքը … Մենք մնում ենք այնտեղ, ուր մի բան այնպես չի գնացել, որպեսզի ուղղենք իրավիճակը, վերականգնենք կորցրածը, վերադարձնենք մեր վստահությունը, ինչից հետո նոր, միգուցե, առաջ գնանք: Իսկ առաջ գնալու համար նախ հեռանալ է պետք: Եթե չի ստացվում հեռանալ ֆիզիկապես, գոնե՝ մտովի պետք է դա անել: Հեռանալ և մոտենալ ինքներս մեզ: Սկզբում փոքր քայլերով՝ հիշելով մեր առօրյա լավագույն սովորությունները, հետո մեծացնել քայլերը՝ վերագտնելով մեր արժեքները , իսկ հետո՝ ավելի մեծ … Читать далее Ինքնավստահությունը վերագտնելու մասին

Ваша оценка: