Сделано в Италии. Драма 2020

Ընտանեկան դժբախտությունները մեծագույն փորձություն են յուրաքանչյուրի համար։ Փորձություն, որը սովորեցնում է ապրել՝ ունենալով  խորը  ցավ  և այդ ցավի հետ մեկտեղ  կարողանալ կառուցել  հարաբերությունները այն հարազատների հետ, ովքեր նույնչափ կամ , գուցե, ավելի խոցելի են։  Այս գեղեցիկ, զգացմունքային և բարձրորակ ֆիլմը հոր և որդու ոչ միանշանակ հարաբերությունների մասին է։ Թեև ֆիլմի նկարագրության մեջ կատակերգության ժանրն է նշված, այն որևէ կերպ չի կարող դասվել կատակերգությունների շարքին։ Ֆիլմը միանշանակ դրամա  է․․․  Միաժամանակ, չնայած տխուր պատմությանը, ֆիլմը չի փոխանցում բացասական էմոցիաներ։  Այն դիտվում  է հաճույքով և թողնում միայն դրական նստվածք։ Վայելեք իտալական կինոարվեստի այս գեղեցիկ նմուշը։ Դիտել ֆիլմը Читать далее Сделано в Италии. Драма 2020

Ваша оценка:

Лучшие годы. Драма 2020

3 ընկերների կյանքի և մի ամբողջ կյանքի տևողություն ունեցող ընկերության պատմություն բարձրորակ իտալական դրամայում: Առանձնահատուկ գրավչություն ունեն ֆիլմերը, որոնք ներկայացնում են ոչ թե կյանքից մի փոքրիկ հատված, այլ՝ ամբողջ կյանքի պատմություն:  Կյանքի պատմություն, որը լի է վայրէջքներով և վերելքներով, ուրախ և տխուր պահերով ու, բնականաբար,  կյանքի տված դասերով: Եվ կան մարդիկ, ովքեր մեր իսկ ընտրությամբ մեզ հետ միասին են անցնում մեր կյանքի ճանապարհը…  Ինչ որ տեսանկյունից  ընկերներն ամենակարևոր մարդիկ  են կյանքում, և իրական ընկերությունն էլ անխուսափելիորեն բազում մարտահրավերներ է հաղթահարում: Այս ֆիլմը լավագույններից է իր տեսակի մեջ. իրականությանը մոտ և զգացմունքային… Միանշանակ խորհուրդ կտամ բոլոր կինոսերներին: Դիտել ֆիլմը Читать далее Лучшие годы. Драма 2020

Ваша оценка: