Ирвин Д. Ялом. Вглядываясь в солнце. Жизнь без страха смерти

Գրքի վերնագիրն արդեն իսկ սուր զգացողություններ է առաջացնում: Թեև մահն ամենաանխուսափելի երևույթն է յուրաքանչյուրի կյանքում, մենք ամենից շատ խուսափում ենք  բացահայտ խոսել և անգամ մտածել մահվան մասին:  Ուստի,  շատերի մոտ չի առաջանա որևէ ցանկություն կարդալու  այս գիրքը. «Ի՞նչ իմաստ ունի դիտարկել մահը, եթե կարելի այդ ծանրագույն թեման պարզապես շրջանցել առօրեայում»: Իսկ  նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կորոշեն վերցնել իրենց ձեռքն այս գիրքը, կարծում եմ՝ չեն փոշմանի: Գիրքը մեզ չի նետում մահվան մասին մռայլ մտքերի անելանելի հորձանուտը: Հակառակը՝ գիրքը նպատակ ունի օգնելու ընթերցողին գիտակցաբար մոտենալով մահվան թեմային՝ կյանքն ապրել առավել լիարժեք: Անհիշելի ժամանակներից ի վեր մտածողները  խորհել  են այս թեմայով ու ժառանգել են … Читать далее Ирвин Д. Ялом. Вглядываясь в солнце. Жизнь без страха смерти

Ваша оценка:

Իրվին Յալոմ  «Սիրո դահիճ և հոգեբուժության այլ պատմություններ»

Հոգեվերլուծաբան  և տաղանդավոր գրող Իրվին Յալոմն այս ստեղծագործության միջոցով մեզ է հասցնում  այն միտքը, որ մեր յուրաքանչյուր խնդրի, մեծ և փոքր բոլոր մտահոգությունների արմատը մարդկային գոյությանն առնչվող այս հարցերն են․ Մեզնից յուրաքանչյուրի և մեր սիրելի մարդկանց մահվան անխուսափելիությունը Մեր անխուսափելի ազատությունը  դարձնել մեր կյանքն այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում Մեր ծայրահեղ միայնությունը Կյանքի՝ որևէ ակնհայտ իմաստի բացակայությունը Յալոմն այս գրքում կիսվում է մեզ հետ  հոգեթերապևտիկ 10 պատմություններով։ Նա մանրամասնությամբ ներկայացնում է ամենատարբեր խնդիրներն ունեցող հիվանդների հետ աշխատելու փորձը․ այն, թե ինչպես է կապված եղել յուրաքանչյուրի խնդիրն ավելի խորն արմատների հետ, ինչպես է տարվել աշխատանքն ու ինչպես է ստացվել օգնել նրանցից յուրաքանչյուրին։ … Читать далее Իրվին Յալոմ  «Սիրո դահիճ և հոգեբուժության այլ պատմություններ»

Ваша оценка:

Գիտնական և տաղանդավոր գրող Իրվին Յալոմի հանճարեղ գրքերը

Ամերիկացի հոգեբան և հոգեթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Իրվին Յալոմի հեղինականած գրական ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իմ՝ գրքերի աշխարհում: Իրենիցից ներկայացնելով մեծ հետաքրքրությամբ ընթերցվող գեղարվեստական գրքեր, Յալոմի վեպերը հոգեբանության ոլորտում, թերևս, մասնագիտական գրականության արժեք ունեն: Իր գրքերից յուրաքանչյուրը ընթերցողին տրամադրում է գիտելիքներ և գործիքակազմ սեփական հոգեբանական խնդիրները լուծելու և կյանքի տարբեր իրավիճակները վերլուծելու ու հասկանալու համար: Իսկ բժշկության, հոգեբանության, փիլիսոփայության ոլորտի ներկայացուցիչների համար Յալոմի ստեղծագործությունները պարզապես պարտադիր գրականություն են: Ահա, Իրվին Յալոմի 3 գրքերը, որոնք ես ընթերցել եմ տարբեր ժամանակահատվածներում ու յուրաքանչյուրի հակիրճ ներկայացումը: Այս երեք գրքերով, իհարկե, Յալոմի հետ մեր հարաբերությունները չեն սահմանափակվի: Երբ Նիցշեն արտասվում էր Բուժում Շոպենհաուերով … Читать далее Գիտնական և տաղանդավոր գրող Իրվին Յալոմի հանճարեղ գրքերը

Ваша оценка: