Энни Холл / Annie Hall (1977)

Վերջերս  ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունը.  «Ես չունեմ գումար հոգեբանի այցելելու համար: Այդ պատճառով դիտում եմ Վուդի Ալլենի ֆիլմերը»:  Նրա ֆիլմերի ազդեցության մասին խոսելիս դժվար թե կարողանամ ավելի հարմար բառեր գտնել: Ահա և Վուդի Ալլենի հին ֆիլմերից մեկը… Ֆիլմի թեման մարդն է՝ իր ներաշխարհով… խորը ներաշխարհով՝ դիրքորոշումներով,  հետաքրքրություններով, մտորումներով աշխարհի ու կյանքի մասին:  Այդ մարդը հենց ինքը Վուդի Ալլենն է: Ֆիլմը ներկայացնում  է նրա սիրային հարաբերությունների պատմությունը՝ լի վերելքներով և վայրէջքներով : Եվ բերում է հավերժական մի հարցի. ինչպես վարվել այդ հարաբերությունների հետ: Եվ այս պատմությունը, ինչպես միշտ, մեզ է ներկայացվում՝ համեմված հումորով, վերլուծություններով, դիպուկ արտահայտություններով: Իսկ Ֆիլմը և՛ … Читать далее Энни Холл / Annie Hall (1977)

Ваша оценка:

Соседи сверху. Драма, 2020

Մի կողմից այս ֆիլմը հրաշալի կատակերգություն է, որի ընթացքում կինոդիտողը մեկ ու կես ժամ կվայելի զվարճալի  երկխոսություններ՝ որոշակի պահերի լիաթոք ծիծաղելով, մյուս կողմից այս՝ առաջին հայացքից զուտ լավ ժամանցի համար նախատեսված կինոնկարը հոյակապ հոգեթերապիա է ամուսինների համար, ում ամուսնական կյանքի գույներն, ասես, խամրել են…  Հումորային իրավիճակների հետ մեկտեղ ֆիլմը կարևոր, սթափեցնող, միաժամանակ՝ հուսադրող մեսիջներ է պարունակում հարաբերությունների ճգնաժամ ունեցող զույգերի համար և  հենց այդ թիրախային լսարանի համար ֆիլմը կարող է ճիշտ պահին հայտնված «դեղահաբ» լինել: Իսկ մնացած կինոդիտողներին իսպանական կինոարվեստի այս  հաջողված նմուշն, անկասկած, առնվազն մեծ հաճույք կպարգևի: Դիտել ֆիլմը Читать далее Соседи сверху. Драма, 2020

Ваша оценка:

Неверные. Итальянская комедия, 2020

Համաձայն հասարակությունում տարածված կարծիքի՝ տղամարդիկ  ավելի շատ են հակված արտաամուսնական հարաբերությունների, քան կանայք: Իսկ այս ոլորտում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնությունից դուրս սիրային արկածներ ունեցող տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը գրեթե նույնն է: Իսկ ինչու՞ մենք այդ մասին չգիտենք: Պարզապես  կանանց և տղամարդկանց սեքսուալ վարքը գնահատող երկակի ստանդարտից ելնելով՝ կանայք այդ մասին զանգվածաբան լռում են… Լռում են կանայք, բայց ոչ՝  իտալական ֆիլմերի ռեժիսորները… Այս ֆիլմում ներկայացված են  ընդհանուր տրամաբանությամբ միավորված փոքրիկ դրվագներ տարբեր ամուսնական զույգերի կյանքից: Վայելեք այս հետաքրքիր, թեթև դիտվող իտալական ֆիլմը ՝ նախատեսված հասուն լսարանի համար: Դիտել ֆիլմը Читать далее Неверные. Итальянская комедия, 2020

Ваша оценка:

Սենսացիա

Երբ պատահաբար «գտնում եմ» Վուդիի Ալենի որևէ ֆիլմ, որը դեռևս չեմ տեսել, անասելի ուրախություն եմ ապրում… Գիտեմ, որ առաջիկա մեկուկես ժամն իմ կյանքում հաստատ լավ են անցնելու… Այդպես եղավ նաև այս ֆիլմի դեպքում: Գեղեցիկ և տաղանդավոր դերասաններ, էսթետիկ տեսարաններ, բարձրորակ հումոր: Ուրիշ ի՞նչ է պետք հաջողված երեկոյի համար Վայելեք Դիտել ֆիլմը Читать далее Սենսացիա

Ваша оценка:

Бойфренд на рождество

Ամանորյա կախարդական տրամադրության ներքո մենք առավել ուժգին ենք հավատում մեր երազանքների իրականացմանը: Չէ որ հրաշագործ Ձմեռ պապն ունակ է իրականացնել յուրաքանչյուր երազանք… պարզապես միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք ընդունել այն, ինչի մասին երազում ենք: Ամանորյա տրամադրությամը համահունչ թեթև և հաճելի ֆիլմ: Դիտել ֆիլմը Читать далее Бойфренд на рождество

Ваша оценка: