Կինոդարան. «Հայկական Netflix»-ն անվճար կցուցադրի բարձրորակ վիդեո բովանդակություն

Վերջերս գործարկված Կինոդարան հայկական սթրիմինգ ծառայությունն առցանց կինոթատրոն է,  որը հնարավորություն է տալիս լավ որակով անվճար դիտել ֆիլմեր, սերիալներ ու ոչ միայն: Կինոդարանը ստեղծվել է Advanced Tech ընկերության կողմից։ Ստարտափի համահիմնադիր Վահե Ամիրաղյանը Itel.am-ին պատմել է, որ հետագայում հարթակում կավելացվի նաեւ մանկական ու վավերագրական քոնթենթ, ինչպես նաեւ արտասահմանյան ֆիլմեր: «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Մի խոսքով, Կինոդարանը, ինչ-որ առումով, նման է հանրահայտ Նեթֆլիքսին, որը, սակայն, առաջնային ուղղված է լինելու հայկական վիզուալ քոնթենթը առցանց ու բարձր որակով հասանելի դարձնելուն»,- ընդգծում է Վահե Ամիրաղյանը: Կինոդարանի բետա տարբերակը հասանելի է iOS սարքերի համար: Android-ի եւ Apple TV-ի համար հարթակը հասանելի կդառնա մինչեւ տոները։ … Читать далее Կինոդարան. «Հայկական Netflix»-ն անվճար կցուցադրի բարձրորակ վիդեո բովանդակություն

Ваша оценка: