… ու ես հասկացա, որ …

— «Ասել մարդուն, որ նա հասկանա, որ…»… Այս խոսքերը ես երևի երբեք չեմ հասկանա… Ինձ համար հասկանալ՝ չի նշանակում տեղյակ լինել, չի նշանակում բազմիցս լսած և ականատես եղած լինել… Ասելով «ես հասկացել եմ»` ես միշտ ի նկատի ունեմ «սեփական փորձի (գուցե և բազմիցս կրկնված) արդյունքում այդ մտքին ինքս հանգել եմ»: Գրքերը և այլ մարդկանց հետ զրույցները մեզ կարող են գեթ օգնել վերհիշել այն, ինչը մենք արդեն գիտենք: Չէ՞ որ մենք սիրում ենք կարդալ և մարդկանցից լսել այն, ինչն արդեն գիտենք մեր փորձից ելնելով, ինչն արդեն գուցե և ենթագիտակցաբար հասկացել ենք, իսկ այն ինֆորմացիան, որի հետ մեր փորձը չի առնչվել, մենք … Читать далее … ու ես հասկացա, որ …

Ваша оценка:

Փոքրիկ սփոփանք

Պատահե՞ լ է ձեզ հետ այնպես, երբ հոգում կուտակված բարկությունը թույլ չտա գիշերը քնել… Ինձ հետ պատահել է հենց երեկ, երբ այդ բարկությունն իր հերթական պոռթկումն ունեցավ: Մի քանի տարի առաջ ծանոթացել եմ մի լավ կնոջ հետ և, կարելի է ասել, մտերմացել ենք: Երեկ մենք նրանց տանն էինք. նա էր, երեխաները, սկեսուրը, սկեսրայրն ու ամուսնու արձանը (նա պարզապես միշտ նույն դիրքում է . բազմոցին՝ հեռուստացույցի դիմաց : Թե չէ այդպիսի արժանիքներով մարդը երբևէ իրական արձան չի կարող ունենալ): Զրուցում ենք և թեյ խմում: Նարինեն (անունը փոխել եմ) պատմում էր ինձ տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո իր հոգնածության մասին: Թեև հղի է(երրորդ … Читать далее Փոքրիկ սփոփանք

Ваша оценка:

Այս օրերին…

Այս տունը, որում օրական 2-3 ժամ էի անցկացնում, այս օրերին դարձել է իմ ամբողջ աշխարհը… Իսկ աշխարհն իմ ավելի փոքր ու դատարկ չէ, քան նախկինում էր… ավելին՝ այս օրերին այն ավելի, քան երբևէ լեցուն է ու բազմազան: Այո, ֆիզիկապես սա տան 4 պատերն են, բայց որքան իրադարձություններ, մտքեր ու էմոցիաներ կան հիմա այստեղ. ես անվերջ կարդում եմ, դիտում եմ լավագույն ֆիլմերը… մտածում եմ, զգում, վերլուծում ու հասկանում… Նախկինում իմ աշխարհում այնքան շատ մարդ կար, որ ինքս ինձ համար գրեթե ժամանակ չէր մնում… Այս օրերին ես ինձանից կարոտս առա… Վերջապես ինձ համար հասանելի դարձավ այն, ինչը խեղդվում էր կյանքի ընդհանուր աղմուկում … Читать далее Այս օրերին…

Ваша оценка:

Современная любовь

Հրաշալի սերիալ՝ բաղկացած 8 սերիայից… յուրաքանչյուր սերիայի տևողությունը ընդամենը 30 րոպե… յուրաքանչլուր սերիան սիրով և կյանքի իմաստությամբ լի առանձին մի պատմություն… յուրաքանչյուր պատմություն վերցված իրականությունից… Հրաշալի սերիալ, որի հետ էմոցիաների բազմազանությունն ապահոված է. որոշ պահերի՝ թախիծ, որոշ պահերի՝ ուրախոիթյուն և հետաքրքրվածություն և կլանված դիտում ամբողջ սերիալի ընթացքում։ Ու մի ունիվերսալ զգացում ավարտից հետո․ «Ինչու՞ այսքան քիչ սերիա» կամ «Երանի լինի շարունակություն»․․․ Ես այս սերիաներից յուրաքսնչյուրը պահել եմ «որպես դեսերտ» և վայելել օրվա ավարտին՝ ամբողջ օրն իմանալով, որ ինչ էլ լինի օրվա ընթացքում, օրվա վերջում հաստստ մի լավ բան ինձ սպասեւմ է։ Բայց… միևնույն ժամանակ այս սերիալը կինոարվեստի այնպիսի հրսշալի նմուշ … Читать далее Современная любовь

Ваша оценка:

Հովհաննես Թումանյան. Այստեղ ահա կբաժանվենք

Այստեղ ահա կբաժանվենք, Մնաս բարյավ, սիրելի. Այսպես ես չեմ ցավել երբեք Դառնությունով սիրտս լի: Այստեղ ահա քեզ թողնում եմ Եվ չգիտեմ ուր կերթաս Կասկածներից ես դողում եմ… Թող պահպանե քեզ աստված: Ախ առանց քեզ տխուր կյանքիս Օրը տարի կդառնա Բայց ուր լինես, դարձյալ հոգիս Շուրջդ պիտի թրթռա: Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր Որ քեզ շատ եմ կարոտել Եվ տեսության ժամի համար Չմոռանաս աղոթել: Читать далее Հովհաննես Թումանյան. Այստեղ ահա կբաժանվենք

Ваша оценка:

Прежде, чем мы расстанемся

Մենք բոլորս ազատություն ենք տենչում… ամենից շատ մենք ցանկանում ենք ինքներս կառավարել մեր կյանքը, ապրել այնպես, ինչպես ճիշտ ենք համարում, լինել միակ տերն ու որոշում կայացնողը մեր կյանքի… Իսկ այս մեդալն երկու կողմ ունի… Եվ երկրորդ կողմը ի հայտ է գալիս յուրաքանչյուրիս կյանքում այն պահին, երբ պետք է ճակատագրական ընտրություն կատարենք, և այդ պահին մենք իսկապես լիովին մենակ ենք ու միմիայն մենք ենք պատասխանատու այդ ընտրության համար… Ընտրություն, որն այլևս չես փոխի… Ընտրություն, որը միայն դու պետք է կայացնես… Ընտրություն, որի հետևանքները դու միայնակ են կրելու… Սա թերևս ամենադժվար պահերից է… Երիտասարդ կին ու տղամարդ՝ յուրաքանչյուրն իր կյանքի պատմությամբ և … Читать далее Прежде, чем мы расстанемся

Ваша оценка:

Наринэ Абгарян. Юбилей

«Մանյունյա» հայտնի գրքի շնորհիվ շատերի կողմից սիրված Նարինե Աբգարյանին ես առավելապես սիրեցի՝ կարդալով այս պատմվածքը: Ծավալով փոքրիկ այս ստեղծագործությունն երկու ընկերուհիների կյանքի մասին է՝ նպատակների, արժեքների, ընկերության և տղամարդկանց հետ հարաբերությունների մասին: Այստեղ ամեն ինչ՝ մտքերը, խոսակցությունները ու իրադարձություններն այնքան բնական են, ասես պատվածքը մի դրվագ լինի մեր իրականությունից, որն ընթերցելուց հետո ուղղակի ժպտում ես։ Երկար ժպտում․․․ Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին, իսկ կանանց՝ պարտադիր… Կարդալ պատմվածքը Читать далее Наринэ Абгарян. Юбилей

Ваша оценка:

Չարլզ Բուկովսկի. Ուրեմն ուզում ես գրող լինել…

Ուրեմն ուզում ես գրող լինել եթե քո ներսից չի բխում չնայած հանգամանքներին, մի՛ գրիր: եթե չի բխում առանց հարցնելու սրտիդ կամ մտքիդ կամ բերանիդ ու զգացմունքներիդ, մի՛ գրիր: եթե ստիպված ես նստում ժամերով համակարգչիդ առաջ կամ գրամեքենայիդ՝ փորձելով բառեր գտնել, մի՛ գրիր: եթե փողի համար ես անում, կամ հայտնի դառնալու, մի՛ գրիր: եթե անում ես դա կանանց հետ անկողին մտնելու համար, մի՛ գրիր: եթե ստիպված ես նստել ու նորից ու նորից վերափոխել՝ մի՛ գրիր: եթե նույնիսկ դրա մասին մտածելն է դժվար, ուրեմն մի՛ գրիր: եթե փորձում ես ինչ-որ մեկի նման գրել, մոռացի՛ր այդ մասին: եթե ստիպված ես սպասել, որ ներսիցդ … Читать далее Չարլզ Բուկովսկի. Ուրեմն ուզում ես գրող լինել…

Ваша оценка:

Кафе «Голубая сойка»

Յուրաքանչյուրս ողջ կյանքի ընթացքում մեզ հետ տանում ենք մեր չավարտված սիրո պատմությունը՝ գուցե որպես բեռ կամ գուցե որպես հեռվում, ինչ որ մի տեղ վառվող ճրագ… Կթոթափե՞նք արդյոք այդ բեռը կամ կհասնենք արդյոք այդ ճրագին… արդյոք կյանքում ևս մեկ անգամ կտեսնե՞նք նրան․ ինչպիսին կլինի նա, մենք ինչպիսին կլինենք և ինչպիսին կլինի այդ հանդիպումը… Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր կյանքն այդ հանդիպումից հետո… ֆիլմի հերոսները 20 տարվա բաժանումից հետո պատահաբար մեկ օր հանդիպում են և անց են կացնում այդ օրը միասին… Մի ամբողջ օր հագեցած ամենատարբեր ապրումներով… Հանգիստ, հաճելի, բարձրորակ, բավականին ռեալ, հիմնականում տխրություն փոխանցող ֆիլմ, որը առաջարկում եմ դիտել համապատասխան տրամադրությամբ: Ֆիլմի … Читать далее Кафе «Голубая сойка»

Ваша оценка: