
Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում VIII
Երդիկի նման` բաց են աչքերըս, Բերանս է բացվում` մի լայն դռան պես, Բայց նա — ծխի պես — մնում է ներսում Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս… Ճչում է, սակայն… ինչպես քնի մեջ. Ճիչը դառնում է մի խուլ փնթփնթոց… Եվ ի՜նչ թափով էլ ինձնից վեր նետեմ` Նա — քարի նման — ներքև է ընկնում… Ու նմանվում է մի չեղա՛ծ թվի, Որ չի բաժանվում այլ թվի վրա… -Այդ… իմ տանջա՜նքն է: Читать далее Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում VIII