Համո Սահյան «Սիրտ իմ»

Սիրտ իմ,արի Էլ չկռվենք,Էլ չլինենք մանր ու թեթեւ.Մի անգամ լավ բացատրվենքՈւ հաշտ լինենք այնուհետեւ:Արի,փռեմ գորգն այս խավոտ,Քունն իմ աչքից հեռու վանեմ,Նստեմ քեզ հետ մինչ առավոտ,Հանցանքներս քեզ խոստովանեմ…ճիշտ որ քեֆիդ շատ եմ դիպել,Շատ եմ հանձնել հոգսի ամպին,Հողմ է հաճախ քեզ հանդիպել,Երբ դու հով ես փնտրել ճամփին:Երբեմն ինձնից վարդ ես խնդրել,Շանթ եմ դրել ափերիդ մեջ,Բայց դու էլի վիշտդ ցրելՈւ կանչել ես քո ձայնով մեկՀուշերի հետ քեզ իբրեւ գանձ,Երազի հետ ու կարոտի,Բաժանել եմ բոլոր մարդկանց,Սիրտ իմ,առանց մնացորդի:Վառել եմ քեզ հազար անգամ,Այրել եմ քեզ մանկուց ի վեր,Բայց դու էլի քո սեփականՄոխիրներից ելել ես վեր:Ելել էս վեր…եւ վերստինԲաբախում ես իմ կրծքի տակԵվ առաջվա նման անքեն,Եվ … Читать далее Համո Սահյան «Սիրտ իմ»

Ваша оценка:

Համո Սահյան. Դու ուզեցիր…

Դու ուզեցիր, որ ես Քեզ տիրություն անեմ, Ու ես անտեր մնամ։ Ամեն, ամեն ինչ տամ, Տեղը ոչինչ չառնեմ, Ու քեզ ընկեր մնամ։ Դու իմ արևն առար Եվ ուզեցիր, որ ես Շնորհակալ լինեմ, Ես անարև մնամ, Բայց բո բախտի համար Արևագալ լինեմ։ Դու ուզեցիր, որ ես Քեզ թողնեմ ու գնամ, Բայց և քոնը լինեմ, Արցունքի մեջ մնամ Ու սգի մեջ մնամ, Եվ քո տոնը լինեմ։ Դու ուզեցիր, որ ես Փոխվեմ հազար անգամ, Բայց և հինը լինեմ։ Քեզ ուրիշին տվիր Եվ չուզեցիր անգամ, Որ ես իմը լինեմ։ Դու ուզեցիր, որ ինձ Քո մեղքերով չափեմ Ու մեղքի տակ մնամ, Քո մեղքերի վրա Իմ … Читать далее Համո Սահյան. Դու ուզեցիր…

Ваша оценка: