Уильям Сомерсет Моэм. Нищий

Մեծ հետաքրքրությամբ և ընդգրկվածությամբ ընթերցվող իմաստուն պատմվածք Սոմերսետ Մոեմից ընդհամենը մի քանի էջ ծավալով: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Уильям Сомерсет Моэм. Нищий

Ваша оценка:

Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Չարտասանված տխուր խոսքեր, Որ դողում եք անպատասխան, Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր, Ձեր թրթիռը կախարդական։ Խենթ հուզումի անուշ խոսքեր, Պաղ մարդոցից խորը պահված, Անջատման պես տխուր խոսքեր, Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ… Դուք այրում եք, սիրո խոսքեր, Կարոտիս պես սիրտըս մորմոք Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք… Չարտասանված տխուր խոսքեր, Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի, Դուք այրում եք, սիրո խոսքեր, Որպես խայթը սեւ եղեռնի… Читать далее Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Ваша оценка:

Եղիշե Չարենց․ Մենք բոլորս, որ գնում ենք

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր – Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր – Ու կնայենք Հարդագողի ճանապարհին… Читать далее Եղիշե Չարենց․ Մենք բոլորս, որ գնում ենք

Ваша оценка:

Եղիշե Չարենց․ Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի, Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ: Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝ Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով: գուցե աշխարհում, դուրսը մեկը կա, Որ ապրում է իմ անուրախ կյանքով: Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ, Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին – Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝ Նետված աշխարհի անսուտ երազին: Գուցե՝ ապրելով նրա երազում՝ Երգում եմ նրա տագնապները խոր – Եվ թվում է ինձ աշխարհի մուժում, Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր, Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր. – Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր: – Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝ Ողջունում եմ … Читать далее Եղիշե Չարենց․ Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ваша оценка:

Последствия

Եվս մեկ հոյակապ ֆիլմ Քիրա Նայթլիի մասնակցությամբ: Այս դրամատիկ ֆիլմը կարող է դիպչել մարդու հոգու ամենանուրբ լարերին՝ թե իր թեմատիկայով, թե սյուժեով և թե հրաշալի դերասանական խաղով… Ինչի՞ մասին է ֆիլմը. զգացմունքների, ամենախորն ապրումների և հարաբերությունների մասին՝ և ներանձնային, և միջանձնային և հարաբերությունների թշնամի ազգերի միջև… Եվ սիրո մասին. սեր, որը մարդու հիմնային պահանջն է՝ չնայած ցավին, թշնամանքին և բոլոր այլ խնդիրներին, սեր, որը փրկություն է, սեր, որը նոր շունչ է և սեր, որ տարիներով եկած հավատարմություն և նիրվածություն է… Դիտել թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Последствия

Ваша оценка:

Рэй Брэдбери. Завтра конец света.

Ի՞նչ կանեիք Դուք, եթե իմանայիք, որ վաղը աշխարհի վերջն է: Ինչպե՞ս կանցկացնեիք այսօրը: Մի խելացի մարդ ասել է. «Ապրիր յուրաքանչյուր օրն ասես այն վերջինն է և մի օր դու չես սխալվի»: Ռեյ Բրեդբերիի այս գեղեցիկ ու զգացմունքային պատմվածքը առիթ է հիշելու այս խոսքերը և մի պահ կանգ առնելու և մտածելու սեփական կյանքի մասին, կյանքի յուրաքանչյուր օրվա… Իսկ ի՞նչ արժեք ունի մեզ համար մեր յուրաքանչյուր օրը. գնահատում ենք մենք այն, իսկապես ապրում ենք, թե՞ պարզապես կողքով ենք անցնում՝ համարելով հազարավորներից մեկը… Կարդալ պատմվածքը Читать далее Рэй Брэдбери. Завтра конец света.

Ваша оценка:

И не осталось никого. Сериал

8 միմյանց անծանոթ մարդիկ հրավեր են ստանում այցելելու կղզու վրա գտնվող մի դղյակ: Հյուրերի ժամանումից հետո հայտնի է դառնում, որ տանտերերը տանը չեն. դղյակում են միայն ծառաները, ովքեր միացնում են ձայնագրություն, որում խորհրդավոր ձայնը հնչեցնում է ծանր մեղադրանքներ ներկաներից յուրաքանչյուրի հասցեին և խոստանում համապատասխան պատիժ… Իսկ հետո՞… Հետո 3 սերիա, որոնց դիտումը անգամ կես ժամով ընդհատելը դժվար կլինի : Լարված ընթացք, հետաքրքիր սյուժե և… անսպասելի ավարտ: Այս ամենի սիրահարների համար սերիալը պարզապես գտածո է: Վայելեք Դիտել թրեյլերը Դիտել սերիալը Читать далее И не осталось никого. Сериал

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Տողադարձված սեր

Ես ուզում եմ գրել քեզ երկու տող: Ահա՛ գրիչ ու թուղթ: Թանաքամանն ահա՛: Թանաքամանն ահա՜… Պատվանդան չէ՞ կարծես, Որի վրա պիտի ինչ-որ արձան տնկվի: Եվ այդ պատվանդանին… արձանանում ես դու, Այն էլ գիտե՞ս՝ ինչպես: Գիտե՛ս, չասե՜ս սակայն. (Կան գաղտնիքներ, որոնք գերեզման են գնում, Եվ կա անկեղծություն, որ չի բացվում երբեք, Իսկ թե բացվեր՝ Կյանքում այդքան քիչ չէր լինի Թիվը պոետների)… Ու չե՛մ գրում ես քեզ, Ու չե՛մ ասում ես քեզ, Որ դու իմ կյանքի մեջ այնպես էիր հաշվված, Ինչպես սուղ էջերը մի շատ փոքրիկ գրքի: Ու ես ինչպե՞ս հիմա պոկեմ ու տամ քամուն, Ինչպե՞ս պոկեմ, ասա՛, որ գեթ կապվի մի … Читать далее Պարույր Սևակ․ Տողադարձված սեր

Ваша оценка:

Рэй Брэдбери. Лучший из возможных миров.

Տղամարդու տեսանկյունից ներկայացվող փոքրիկ պատմվածք ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիից մարդկության կյանքում հավերժ չլուծված և յուրաքանչյուրիս կյանքում անհատական, ունիկալ, որևէ լուծում պահանջող հարցի մասին. ինչպե՞ս լինել երջանիկ մոնոգամ հասարակությունում: Ինչպես կորեկցիայի ենթարկել ուրիշների կողմից ինչ-որ ժամանակ ստեղծված թերի ու անկատար աշխարհը և ստեղծել նոր, հնարավոր բոլոր աշխարհներից լավագույնը քեզ համար` որևէ կերպ պահպանելով համընդհանուր նորմերը կամ շրջանցելով դրանք… Ստեղծել այնպիսի աշխարհ, որում կապրես խաղաղ, երջանիկ ու ներդաշնակ: Կարդալ այստեղ Читать далее Рэй Брэдбери. Лучший из возможных миров.

Ваша оценка: