Աշխարհում չկա անպետք ոչինչ

Աշխարհում չկա անպետք ոչինչ․ այն, ինչ պետք չէ ինձ, պետք է մեկ ուրիշին։ Նա, ով հիշում է այս մասին, խնամքով է վերաբերվում իրեն բաժին հասած ամեն մի բանի։ Նա ոչինչ հենց այնպես դեն չի նետում, չի թողնում որ իրերն ուղղակի դուրս գան պիտանելիության ժամկետից, ոչինչ հավերժ «անպետք» վիճակում չի պահում դարակներում։ Այսպես, իմ տանը հայտնված ուտելիքը, որը դուրս է իմ սննդակարգից, ես սիրով տալիս եմ ուրիշներին։ Այն հագուստը, կոշինկները, զարդերը, որոնք այլևս չեմ կրելու, այն ամենն, ինչի օգտագործումն ինձ այլևս հաճույք չի պատճառելու, ես տալիս եմ նրանց, ում այն պետք է։ Ես ջանքեր չեմ խնայում փնտրելու ու գտնելու համար հենց … Читать далее Աշխարհում չկա անպետք ոչինչ

Ваша оценка:

5 գիրք-օգնականներ այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման գործում

Իմաստալից կյանքն այս կամ այն կերպ ուղղված է այլ մարդկանց։ Երբեմն այլ մարդու հետ հարաբերությունները մեր գործունեության հիմքն են, երբեմն՝ միջոցը, երբեմն էլ՝ նպատակը։Եվ չկա որևէ մեկն, ում չհետաքրքրի մարդկային հարաբերությունների թեման։ Դա հետազոտության անսահման գրավիչ դաշտ է, որը մենք գիտակցված, թե ոչ, ուսումնասիրում ենք մեր ողջ կյանքի ընթացքում՝ մեր փոքր և մեծ եզրակացություններով, մեր մտորումներով մշտապես կիսվելով միմյանց հետ ամենատարբեր զրույցների ընթացքում։Եվ, իհարկե, գրողները, հոգեբանները, մտածողները այս թեմայով մարդկությանը ժառանգել են անսպառ գրականություն․․․․Ահա մի քանի գրքեր մարդկային հարաբերությունների թեմայով, որոնք վերջերս եմ կարդացել և որոնք յուրաքաչյուրիս համար կյանքի յուրաքանչյուր փուլում միշտ «տեղին են» և միշտ «թեմայի մեջ»։ Ричард Темплар. … Читать далее 5 գիրք-օգնականներ այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման գործում

Ваша оценка:

Ричард Темплар. Правила любви.

Հարաբերություններն այլ մարդու հետ երկու արդեն իսկ ձևավորված «Ես»-երի անցումն է դեպի գոյության նոր ձև՝ դեպի «Մենք» ։ Եվ չափազանց կարևոր է այդ անցմանը գրագետ մոտենալ․ այնպես, որ նոր հարաբերություններն «ապրող» լինեն և միևնույն ժամանակ չոչնչացնեն արդեն իսկ գոյություն ունեցող «Ես»-երը։Դժվար թե այս ամենն արդյունավետ ստացվի, եթե մենք հարաբերությունների կառուցումը թողնենք ինքնահոսի և առաջնորդվենք բացառապես էմոցիաներով։Ընդ որում, կարևոր է գիտակցված մոտեցումը հարաբերությունների կառուցման յուրաքանչյուր փուլում՝ թե սկզբում, երբ ուղղակի ընտրում ենք նրան, ում հետ պատրաստ ենք կառուցել մեր «Մենք»-ը, թե հարաբերությունների ողջ ընթացքում և թե այն դեպքում, եթե սպիտված ենք ընդունել, որ մեր կառուցած «Մենք»-ն այլևս մեզ երջանկություն չի պարգևում … Читать далее Ричард Темплар. Правила любви.

Ваша оценка:

Фредрик Бакман. Тревожные люди.

Սիրել ուրիշներին․․․ Սա ամենաաստվածայինն է, որ կարող է լինել մարդու մեջ։ Սա է բոլոր բարի գործերի հիմքը։ Սիրել ոչ թե մի քանի հարազատ, մտերիմ մարդկանց, այլ առհասարակ սիրո պրիզմայով գնահատել յուրաքանչյուր ուրիշին։ Դա նշանակում է «ես երբեք այդպես չէի վարվի» ասելու փոխարեն փորձել ապրումակցել։ Յուրաքանչյուր իրավիճակում փորձել հասկանալ, ոչ թե քննադատել։ Փորձել նույնացնել, նմանեցնել, ոչ թե խիստ տարանջատումներ դնել «մեր» և «ուրիշների» միջև։ Այս գրքի մասին առաջինն, ինչ կասեմ, այն է, որ հեղինակը սիրում է մարդկանց։ Եվ հենց այդ սիրո պրիզմայով նա ընթերցողի առաջ բացահայտում է իր պատմության յուրաքանչյուր հերոսին, ցույց է տալիս յուրաքանչյուրի ներաշհարհը, պատմում անցյալի մասին և մեզ … Читать далее Фредрик Бакман. Тревожные люди.

Ваша оценка:

Ըստ ախորժակի

Երբ ես իմ սիրելի որևէ ուտելիք վայելում եմ ըստ իմ ախորժակի, ես այն սիրելու եմ միշտ: Եվ հակառակը՝ եթե որևէ (անգամ իմ ամենասիրելի) ուտեստ ինչ-որ հանգամանքներից ելնելով ստիպված լինեմ իմ նախընտրած չափից ավել ուտել, այն հստակ կդադարի դասվել իմ սիրելիների շարքում: Գուցե դրանից հետո ես այն իմ կամքով այլևս երբեք չհամտեսեմ:Նույնը վերաբերում է ամեն ինչին՝ հագուստին, զբաղմունքներին, գործերին… Նույնը վերաբերում է նաև մարդկային հարաբերություններին:Այս մասին արժե հիշել, երբ ուզում ենք որևէ մեկին կշտամբել «Ես որ չզանգեմ դու չես զանգի» խոսքերով, բողոքում ենք հանդիպումների հաճախականությունից, մեղադրում ենք քիչ ուշադրության համար… Եվ, ի վերջո այս ամենով ուղղակի կամ անուղղակի կերպով սպառնում ենք … Читать далее Ըստ ախորժակի

Ваша оценка:

Деймон Захариадис. Нет значит нет. Как перестать быть удобным и научиться говорить «нет» без угрызений совести.

Ոչ մեկի ականջին հաճելի չէ «ոչ» բառը: «Ոչ» ասելուց այս կամ այն չափով խուսափում է յուրաքանչյուրը: Պատճառն այն է, որ մենք, լինելով սոցիալական էակներ, իսկապես կարևորում ենք ուրիշների վերաբերմունքը մեր նկատմամբ և այլ մարդկանց հետ լավ հարաբերությունները: Իսկ «ոչ»-ն ընկալում ենք որպես ակնհայտ սպառնալիք այդ վերաբերմունքին և հարաբերություններին: Սակայն իրականում միշտ, անկախ ամեն ինչից և բոլոր իրավիճակներում ասված «այո»-ն շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում հարաբերությունների պահպանման համար, քան անկեղծ և հիմնավոր «ոչ»-ը: Հարցն այն է, ուր յուրաքանչյուր «այո»-ն, որն ասվում է մեր զգացած «ոչ»-ի փոխարեն մեր մեջ առաջացնում է բացասական զգացողություններ: Իսկ այդ զգացողությունները կուտակվելով ստեղծում են նեգատիվ էներգիա, … Читать далее Деймон Захариадис. Нет значит нет. Как перестать быть удобным и научиться говорить «нет» без угрызений совести.

Ваша оценка:

Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…

Սա նշանակում է նախապես չպլանավորել ամբողջ կյանքը, չափից շատ չմտահոգվել վաղվա հնարավոր դժվարությունների համար… Վաղվա որոշումներն այսօր չկայացնել, այսօր էլ չկառչել երեկվա կայացրած որոշումներից… Տրվել ընթացքին նշանակում է չասել «երբեք», «այսուհետ», «այլևս» կամ «միշտ»… Մերն այս պահն է միայն և այդպես վաղն էլ է լինելու… Հավատալ ընթացքին նշանակում է չսահմանափակել միտքն այսօրվա հանգամանքներով: Չսահմանել «հնարավոր»-ն ու «անհնար»-ը: Հարգելով անցյալի փորձը՝ այն անխափան ուղեցույց չդարձնել ապագա բոլոր իրավիճակների համար… Վստահել ընթացքին՝ նշանակում է այսօրվա ձախողումը հավերժական անհաջողություն չհամարել… Տրվել, հավատալ, վստահել ընթացքին… Սա չի նշանակում անգործություն: Հարգել ընթացքը՝ օգնելով նրան հետևողական աշխատանքով … Այդ աշխատանքն անընդմեջ ինքնակատարելագործումն ու բարի գործերն են… … Читать далее Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…

Ваша оценка:

Կարևորագույն հարաբերությունները․․․

Երբ սիրելի մարդկանցից մեկի հետ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, մենք մեզ շատ վատ ենք զգում: Աշխարհն, ասես, մռայլվում է, և ոչինչ չի ուրախացնում այնքան ժամանակ, մինչև մեզ համար կարևոր հարաբերությունները չկարգավորվեն: Նման իրավիճակներում մենք պարզ գիտակցում ենք մեր ընկճվածության պատճառը: Մենք պարզապես չենք կարող երջանիկ լինել, եթե կարևոր մարդկանցից որևէ մեկի հետ հարաբերություններում խնդիրներ կան: Սակայն չգիտես ինչու մենք կարծում ենք, որ կարող ենք շարունակել հանգիստ և լավ լինել, երբ խափանվում են կյանքի կարևորագույն հարաբերությունները՝ Աստծու հետ կամ մեր բարձրագույն Ես-ի հետ հարաբերությունները: Պարզապես այս հարաբերություններում ճաքերն այնքան շոշափելի չեն, ինչպես այլ մարդկանց հետ հարաբերություններում, և մենք հաճախ դրանք … Читать далее Կարևորագույն հարաբերությունները․․․

Ваша оценка:

Մեզ բոլորիս ի սկզբանե մեկ «հումք» է տրված մշակման համար…

Մեզ բոլորիս ի սկզբանե մեկ «հումք» է տրված մշակման համար: Այդ հումքը մենք ինքներս ենք՝ մեր արժեքները, աշխարհընկալումը, մտքերը, դիրքորոշումները, իրական մղումներն ու գործողությունները… Իսկ այն ամենն, ինչ կատավում է կյանքում մեզ հետ, մեր վիճակի արտացոլանքն է: Սակայն մենք շատ հաճախ «հումքը մշակելը» փոխարինում ենք «հումքը տեղափոխելով»: Խնդիրներն աշխատավայրում լուծում ենք փոխելով աշխատանքը, չստացված սիրային հարաբերությունների դեպքում մշտապես փոխում ենք զուգընկերներին, «վատ ընկերներին» փոխարինում ենք նորերով և այդպես շարունակ: Փոխվում են մարդիկ, վայրերը, հանգամանքները, բայց իրավիճակը նույնն է մնում: Մենք շարունակ բախվում ենք նույն խնդիրներին այլ ընկերների, զուգընկերների հետ, այլ աշխատավայրերում այնքան ժամանակ, մինչև չհասկանանք. չէ որ հումքը նույնն է, … Читать далее Մեզ բոլորիս ի սկզբանե մեկ «հումք» է տրված մշակման համար…

Ваша оценка: