Монстр. Сериал (2019)

Սիրային կախվածությունը երևի այն միակ զգացողությունն է, որը երկար ժամանակ կարող է պայքարել ինքնապահպանման բնազդի դեմ՝ մեկ հաղթելով, մեկ՝ պարտվելով: Իրական պատմության վրա հիմնված կանադական այս մինի սերիալը ընտանեկան բռնության մասին է: Թեև թեման բավականին տարածված է կինոարվեստում, սերիալը բացառիկ է: Յուրաքանչյուր ֆիլմ այս թեմայով դիտարկում է ցավալի երևույթի որևէ ասպեկտը խորությամբ՝ հասարակության վերաբերմունքը, բռնության դիմող անձի մոտիվները, բռնության դեմ պայքարելու հնարավոր տարբերակները… Այս սերիալն, ասես, մանրադիտակով և մաքսիմալ հասկանալի կերպով ներկայացնում է բռնության զոհի հոգեբանությունը : Սերիալի դիտումից հետո շատերիս համար պարզ է դառնում այն հարցի պատասխանը, թե ինչու են շատ կանայք բազմակի անգամներ հանդուրժում իրենց նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական … Читать далее Монстр. Сериал (2019)

Ваша оценка: