6 հիանալի գրքեր, որ կարդացել եմ այս ձմռան ընթացքում

Իմաստ հաղորդել յուրաքանչյուր օրվան, հետաքրքիր դարձնել անցնող ցանկացած ժամը, լցնել և հարստացնել մեզ, պատասխանել մեր հարցերին և առիթ հանդիսանալ նոր մտորումների համար․․․ Այս ամենն անում է ճիշտ պահին մեզ հանդիպած գիրքը։ Եվ մեծ օրհնություն է կյանքի ցանկացած փուլում ունենալ այդպիսի գրքեր։ Ահա մի քանի հրաշալի գրքեր, որոնք այս ձմռան ընթացքում «ճիշտ պահերին» հայտնվել են իմ ձեռքում․․․ Рами Блект. Три энергии. Рами Блект. Алхимия общения. Элиф Шафак «Стамбульский бастард» Валерий Синельников. Возлюби болезнь свою Харуки Мураками «О чем я говорю, когда говорю о беге» Дипак Чопра. Тело и ум, неподвластные времени. Читать далее 6 հիանալի գրքեր, որ կարդացել եմ այս ձմռան ընթացքում

Ваша оценка:

Рами Блект. Алхимия общения. Искусство слышать и быть услышанным. Избранные притчи.

Լսելու ունակությունը չափազանց կարևոր է… Չէ՞ որ տիեզերքն ամեն պահի խոսում է մեզ հետ՝ մարդկանց, բնության երևույթների, ամենատարբեր ձայների միջոցով: Եվ միայն լսել կարողանալու դեպքում ՝մենք կարող ենք տիեզերքին համահունչ ապրել: Այս գիրքը լսելու արվեսի մասին է, իսկ ավելի լայն իմաստով՝ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու և պահպանելու մասին, նախևառաջ՝ ինքներս մեզ հետ, ապա՝ այլ մարդկանց: Ասել, որ գիրքը լի է իմաստուն մտքերով, այն չի լինի… Այս գիրքն ինքնին իմաստություն է: Գիրքն, իհարկե, փոխանցում է բազմաթիվ պրակտիկ հմտություններ, որոնք կօգնեն իսկապես կարողանալ  լսել և կառուցել խոսքը, արդյունավետ հարաբերություններ ստեղծել կյանքի բոլոր ոլորտներում՝ անձնական, աշխատանքային, ընկերական… Սակայն… առաջին հերթին՝ հեղինակը  զինում է մեզ … Читать далее Рами Блект. Алхимия общения. Искусство слышать и быть услышанным. Избранные притчи.

Ваша оценка:

Валерия Синельников. Возлюби болезнь свою

Մեր մարմինը մեր հոգու տունն է: Այն տաճար է, որի մասին հոգ տալը յուրաքանչյուրիս սուրբ պարտականությունն է: Իսկ ինչպես լավագույնս կատարել այդ պարտականությունը, օգնում է հասկանալ այս գիրքը: Բժիշկ, հոգոթերապևտ, գրող Սինելնիկովը ապացուցում է, որ մեր մարմինը արտացոլում է մեր մտքերը, զգացողությունները, խոսքերը, այլ խոսքերով՝ այն ամենն, ինչ անում, ասում և զգում ենք… Ցանկացած հիվանդություն և ֆիզիկական խնդիր, որ ունենք կյանքում, ինքներս ենք ստեղծել նախևառաջ  մեր մտքերով և մեր մտքերով էլ կարող ենք վերացնել այն: Ստացվում է՝ մեր դերը շատ ավելի մեծ է մեր առողջությունը և առհասարակ կյանքը կառավարելու հարցում, քան շատերիս կարող է թվալ: Գիրքը նրանց համար է, ովքեր … Читать далее Валерия Синельников. Возлюби болезнь свою

Ваша оценка:

Աշխարհում չկա անպետք ոչինչ

Աշխարհում չկա անպետք ոչինչ․ այն, ինչ պետք չէ ինձ, պետք է մեկ ուրիշին։ Նա, ով հիշում է այս մասին, խնամքով է վերաբերվում իրեն բաժին հասած ամեն մի բանի։ Նա ոչինչ հենց այնպես դեն չի նետում, չի թողնում որ իրերն ուղղակի դուրս գան պիտանելիության ժամկետից, ոչինչ հավերժ «անպետք» վիճակում չի պահում դարակներում։ Այսպես, իմ տանը հայտնված ուտելիքը, որը դուրս է իմ սննդակարգից, ես սիրով տալիս եմ ուրիշներին։ Այն հագուստը, կոշինկները, զարդերը, որոնք այլևս չեմ կրելու, այն ամենն, ինչի օգտագործումն ինձ այլևս հաճույք չի պատճառելու, ես տալիս եմ նրանց, ում այն պետք է։ Ես ջանքեր չեմ խնայում փնտրելու ու գտնելու համար հենց … Читать далее Աշխարհում չկա անպետք ոչինչ

Ваша оценка:

Լավագույնների մասին

Լավագույն խաղացողը նա է, ով ամենից շատ է տարված խաղով: Լավագույն նկարչին միայն իր կտավն է հետաքրքրում: Լավագույն դերասանին՝ իր կերտած հերոսը նրա բոլոր ապրումներով: Լավագույն գրողին տեքստը, որը նա գրում է՝ բառեր, որոնցում ներդրվել է իր հոգին: Լավագույն երգիչն ամբողջությամբ իր երգն է դառնում: Լավագույն աղեղնավորն իր նշանակետից բացի այլ բան չի տեսնում: Լավագույններին հետաքրքրում է հենց ընթացքը, լավագույնները սիրահարված են բուն գործին, նրանց ուրիշ ոչինչ պետք չէ: Իսկ միջակներին՝ ոչ: Միջակին ո ՛չ խաղն է հետաքրքիր, ո ՛չ կտավը, ո ՛չ երգը, ո ՛չ տեքստը: Միջակին հաղթելու, լավագույնը լինելու, կյանքի մրցավազքում առաջինը տեղ հասնելու գաղափարն է հետաքրքիր: Իսկ … Читать далее Լավագույնների մասին

Ваша оценка:

5 գիրք-օգնականներ այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման գործում

Իմաստալից կյանքն այս կամ այն կերպ ուղղված է այլ մարդկանց։ Երբեմն այլ մարդու հետ հարաբերությունները մեր գործունեության հիմքն են, երբեմն՝ միջոցը, երբեմն էլ՝ նպատակը։Եվ չկա որևէ մեկն, ում չհետաքրքրի մարդկային հարաբերությունների թեման։ Դա հետազոտության անսահման գրավիչ դաշտ է, որը մենք գիտակցված, թե ոչ, ուսումնասիրում ենք մեր ողջ կյանքի ընթացքում՝ մեր փոքր և մեծ եզրակացություններով, մեր մտորումներով մշտապես կիսվելով միմյանց հետ ամենատարբեր զրույցների ընթացքում։Եվ, իհարկե, գրողները, հոգեբանները, մտածողները այս թեմայով մարդկությանը ժառանգել են անսպառ գրականություն․․․․Ահա մի քանի գրքեր մարդկային հարաբերությունների թեմայով, որոնք վերջերս եմ կարդացել և որոնք յուրաքաչյուրիս համար կյանքի յուրաքանչյուր փուլում միշտ «տեղին են» և միշտ «թեմայի մեջ»։ Ричард Темплар. … Читать далее 5 գիրք-օգնականներ այլ մարդկանց հետ հարաբերությունների կառուցման գործում

Ваша оценка:

Мэтьюз Эндрю. Живи легко!

Յուրաքանչյուրին, ով երբևէ ուսանող է եղել, ծանոթ է կյանքը հեշտացնելու առնվազն մեկ միջոց՝ դասերը սովորել ընթացքում, քիչ-քիչ, որպեսզի քննական շրջանում չկանգնել մեծ ծավալով նյութը միանգամից յուրացնելու բարդ խնդրի առաջ: Այդպես էլ կյանքում է ընդհանուր առմամբ: Կյանքը ևս մեծ դասընթաց է: Եվ մենք ենք ընտրում, թե ինչպես սովորել մեզ հասանելիք դասերը. ընթացքու՞մ՝ ուշադիր լինելով տիրեզերքից մեզ ուղղված ակնարկներին և ըստ այդմ փոխելով մեր ուղին, թե՞ թողնել վերջում՝ այն ժամանակ, երբ կյանքը կմատուցի իր դասերն ամենակոշտ մեթոդներով: Այս փոխաբերությունն առաջինն էր, ինչ մտքից եկավ, երբ կարդացի գրքի վերնագիրը, և, իհարկե, հեղինակի մտորումները համահունչ են այս մոտեցմանը: Գիրքն ամբողջությամբ տիեզերական օրինաչափությունների, այլ խոսքերով՝ … Читать далее Мэтьюз Эндрю. Живи легко!

Ваша оценка:

Ричард Темплар. Правила любви.

Հարաբերություններն այլ մարդու հետ երկու արդեն իսկ ձևավորված «Ես»-երի անցումն է դեպի գոյության նոր ձև՝ դեպի «Մենք» ։ Եվ չափազանց կարևոր է այդ անցմանը գրագետ մոտենալ․ այնպես, որ նոր հարաբերություններն «ապրող» լինեն և միևնույն ժամանակ չոչնչացնեն արդեն իսկ գոյություն ունեցող «Ես»-երը։Դժվար թե այս ամենն արդյունավետ ստացվի, եթե մենք հարաբերությունների կառուցումը թողնենք ինքնահոսի և առաջնորդվենք բացառապես էմոցիաներով։Ընդ որում, կարևոր է գիտակցված մոտեցումը հարաբերությունների կառուցման յուրաքանչյուր փուլում՝ թե սկզբում, երբ ուղղակի ընտրում ենք նրան, ում հետ պատրաստ ենք կառուցել մեր «Մենք»-ը, թե հարաբերությունների ողջ ընթացքում և թե այն դեպքում, եթե սպիտված ենք ընդունել, որ մեր կառուցած «Մենք»-ն այլևս մեզ երջանկություն չի պարգևում … Читать далее Ричард Темплар. Правила любви.

Ваша оценка:

Фредрик Бакман. Тревожные люди.

Սիրել ուրիշներին․․․ Սա ամենաաստվածայինն է, որ կարող է լինել մարդու մեջ։ Սա է բոլոր բարի գործերի հիմքը։ Սիրել ոչ թե մի քանի հարազատ, մտերիմ մարդկանց, այլ առհասարակ սիրո պրիզմայով գնահատել յուրաքանչյուր ուրիշին։ Դա նշանակում է «ես երբեք այդպես չէի վարվի» ասելու փոխարեն փորձել ապրումակցել։ Յուրաքանչյուր իրավիճակում փորձել հասկանալ, ոչ թե քննադատել։ Փորձել նույնացնել, նմանեցնել, ոչ թե խիստ տարանջատումներ դնել «մեր» և «ուրիշների» միջև։ Այս գրքի մասին առաջինն, ինչ կասեմ, այն է, որ հեղինակը սիրում է մարդկանց։ Եվ հենց այդ սիրո պրիզմայով նա ընթերցողի առաջ բացահայտում է իր պատմության յուրաքանչյուր հերոսին, ցույց է տալիս յուրաքանչյուրի ներաշհարհը, պատմում անցյալի մասին և մեզ … Читать далее Фредрик Бакман. Тревожные люди.

Ваша оценка: