
Հովհաննես Թումանյան «Երկու հոգի»
Մարդիկ կյանքում իրար համարԱմեն մի տեղ ու ամեն օր՝Որը ուժեղ, որը տըկար՝Կամ պաշտպան են կամ պրոկուրոր։ Մինը գիտի լոկ չար վայրկյանԵվ չարագործ ու թըշնամի,Մյուսը հոգին հավերժականՈւ պատճառը դժբախտ ժամի։ Մինն իր առջև տեսնում է ցած Մի հանցավոր խավար ու կույր,Մյուսը՝ իր պես մի արարած,—Ծընող, որդի, եղբայր կամ քույր… Մինը մարդու օրենքն ունի,Որ միշտ մարդուն ցավ է բերում, Մյուսը մարդու և Անհունի,Որ և անհուն սեր է բուրում։ Եվ օրհնեալ է, ով այդ սիրովԿյանքի ճամփում ընկնող մարդունՊաշտպանում է եղբոր ձեռով, Տանում դեպի խաղաղություն։ Եվ խաղաղ է նրա հոգինԿյանքի ամեն ասպարիզում,Եվ թե երբեք հուզվում է նա,Սերն է միայն նրան հուզում։ Ահա ինչու էս … Читать далее Հովհաննես Թումանյան «Երկու հոգի»