Այս օրերին…

Այս տունը, որում օրական 2-3 ժամ էի անցկացնում, այս օրերին դարձել է իմ ամբողջ աշխարհը… Իսկ աշխարհն իմ ավելի փոքր ու դատարկ չէ, քան նախկինում էր… ավելին՝ այս օրերին այն ավելի, քան երբևէ լեցուն է ու բազմազան: Այո, ֆիզիկապես սա տան 4 պատերն են, բայց որքան իրադարձություններ, մտքեր ու էմոցիաներ կան հիմա այստեղ. ես անվերջ կարդում եմ, դիտում եմ լավագույն ֆիլմերը… մտածում եմ, զգում, վերլուծում ու հասկանում… Նախկինում իմ աշխարհում այնքան շատ մարդ կար, որ ինքս ինձ համար գրեթե ժամանակ չէր մնում… Այս օրերին ես ինձանից կարոտս առա… Վերջապես ինձ համար հասանելի դարձավ այն, ինչը խեղդվում էր կյանքի ընդհանուր աղմուկում … Читать далее Այս օրերին…

Ваша оценка: