Վահան Տերյան «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս»

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,Աներևույթ դու խոսում ես աշխարհում,Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում. Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանումԵվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում,Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։ Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում,Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։ Եվ աշխարհի ուղիներում ես մոլորԹափառում եմ և որոնում տխրադեմ,Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։ Читать далее Վահան Տերյան «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս»

Ваша оценка: