Критический возраст. Сериал

Ռուսական մինի սերիալ․ հանգիստ, բնական և դիտվող մեծ բավականությամբ ու մի շնչով։Սերիալը պատմում է «կրիտիկական» տարիքում գտնվող 3 ընկերուհիների կյանքի մասին։ Ինչպես շատ կանայք, սերիալի հերոսուհիներն էլ փնտրում են կյանքում ներդաշնակություն և կանացի երջանկություն։Անձնական և աշխատանքային խնդիրներ, ընտանեկան բարդ հարաբերություններ, դավաճանություն, հիասթափություն և այս ամենի հետ մեկտեղ կանացի իրական ընկերություն, որի շնորհիվ հաղթահարելի են բոլոր խոչընդոտները։Վայելեք այս բարի սերիալը, որը կլցնի ձեր օրը կենսական էներգիայով և լավատեսությամբ։ Դիտել սերիալը Читать далее Критический возраст. Сериал

Ваша оценка:

Скажы мне правду. Сериал.

Ռուսական մինի սերիալ… Հետաքրքրությամն դիտվող հոգեբանական դրամա Սերիալը սկսվում է  ամուսնական զույգի երջանիկ և անհոգ առօրեայի ներկայացումից, որը խաթարվում է այն պահին, երբ կինն ամուսնու մեքենայում գտնում է մի ատրիբուտ, որը կնոջ սրտում ամուսնու հավատարմության վերաբերյալ կասկածներ է առաջացնում… Իսկ հետո… իրադարձությունների զարգացում,  ոմանց համար՝ կանխատեսելի, ուրիշների համար՝ ոչ, ոմանց համար՝ սարսափելի ու անմարդկային, իսկ ուրիշների համար՝ հասկանալի ու բնական… Թեև ամուսնական անհավատարմության վերաբերյալ բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ են նկարահանված, այս մեկը առանձնանում է անհավատարմության մեջ ամուսնուն կասկածող կնոջ ապրումների և տառապանքի բացառիկ խորն ու մանրամասն նկարագրությամբ…  Միևնույն ժամանակ, որպես սերիալի թերություն կամ պարզապես ևս մեկ առանձնահատկություն նշեմ, որ սերիալը … Читать далее Скажы мне правду. Сериал.

Ваша оценка: