Сцены из супружеской жизни․ Мини сериал, 2021

Դժվար է… ամուսնական կյանքի հետ ամենից շատ այս բառն է ասոցացվում:Դժվար է գտնել նրան, ում հետ իսկապես կցանկանաս ամուսնանալ: Այս մասին գիտեն գրեթե բոլորը: Իսկ նրանք, ովքեր գտել են, գիտեն, թե որքան դժվար է նաև հարմարվելն իրար համատեղ կյանքի սկզբնական շրջանում:Ովքեր էլ կարողացել են հարմարվել, գիտեն, որ նույնիսկ երջանիկ, ներդաշնակ ու խաղաղ ընտանիքում չափազանց դժվար է տարիների ընթացքում պահպանել հետաքրքրությունն իրար նկատմամբ:Եվ ցավելու աստիճան դժվար է շարունակել ապրելն այնտեղ, ուր ոչ մի վառ կրակ չի մնացել…  Ապրել՝ իմանալով, որ դա է հենց քո  ամբողջ աշխարհը, այլ իրականություն չկա և չի լինելու:Բայց անգամ այս դեպքում, ամենից դժվարը բաժանվելն է. գնալ արդեն … Читать далее Сцены из супружеской жизни․ Мини сериал, 2021

Ваша оценка:

Սեքս/Կյանք. սերիալ 2021

Էրոտիկ տեսարաններով հարուստ այս ֆիլմն այն մասին է, թե որքանով է հնարավոր հեռանալ սեփական Ես-ից, սեփական էության թեկուզ փոքրիկ մի մասնիկից: Եվ կարելի ՞ է արդյոք ներդաշնակ լինել այդ դեպքում… Ֆիլմում այս հարցն արծարծվում է ամուսնության օրինակով: Կարծում եմ՝ դա լավագույն տարբերակն է, քանի որ ամուսնությունն ինքնին Ես-ից դեպի Մենք-ի անցում է: Իհարկե, մարդը մնում է նաև որպես Ես կամ փորձում է իրեն համոզել, որ իր  Ես-ը կա, Ես-ը ապրում է Մենք-ին զուգահեռ: Բայց որքանո՞վ է դա իրական: Իհարկե, յուրահատուկ է յուրաքանչյուր դեպք: Յուրաքանչյուր ես ևս յուրահատուկ է: Այս ֆիլմի հերոսուհին ամուսնացած կին է, ում Ես-ի անբաժան մասը սերն է … Читать далее Սեքս/Կյանք. սերիալ 2021

Ваша оценка:

El embarcadero (Причал). Сериал 2019

Ուրիշի երկակի կյանքը կողքից վայելք է թվում,  իսկ իրականում այն չկայացրած որոշումների, չքանդված հանգույցների ու անվերջ տառապանքի շղթա  է։ Այդպիսի իրավիճակում շատ դժվար է ապրելը․․․  Իհարկե կարելի է համակերպվել ցանկացած դժվարության,  եթե  լուծումը քեզանից չէ կախված։ Բայց լիովին այլ բան է, երբ ստեղծված խառնաշփոթը միայն դու պետք է կարգավորես, իսկ դու չգիտես, թե ինչպես վարվել։ Քեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Այս դեպքում անգամ մեկ օր հանգիստ ապրելն անհնար է․․․ Իսկ երբեմն «անլուծելի»  իրավիճակը ոչ թե օրեր, այլ տարիներ է տևում․․․ Եվ յուրաքանչյուրն ի վերջո գտնում է լուծում․․․ որևէ լուծում։ Իսպանական դինամիկ մինի սերիալ՝ հագեցած բուռն էմոցիաներով։ Երկու  կանայք միասին փորձում … Читать далее El embarcadero (Причал). Сериал 2019

Ваша оценка:

Слишком близко (Сериал 2021)

Մարդը միշտ մեծամտորեն է վերաբերվում հոգեբանական այն խնդիրներին, որոնք նա չունի։  Իսկ չունենալուց ունենալ ճանապարհը, հաճախ, այնքան կարճ է։ Եվ որևէ մեկն ապահովագրված չէ այդ ճանապարհից։ Սերիալը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով երեխաների հետ միասին ավտովթարի է ենթարկվել․ վթար, որը  երբեք պատահաբար կամ անզգույշությամբ չէր կարող տեղի ունենալ։  Եվ դատական հոգեբանն, աշխատելով կնոջ հետ, փորձում է հասկանալ նման արարքի դրդապատճառները և այն, թե ինչ վիճակում է իրականում  կնոջ հոգեկան առողջությունը։ Սերիալի ընթացքը լարված և հետաքրքիր է, իսկ ավարտը՝  իրական և ուսուցանող։ Սա այն ֆիլմերից է , որ կոչ է անում կարեկցանքի ու ապրումակցման զգացմանը և միմյանց հասկանալու պատրաստակամությանն անգամ ամենաանհասկանալի … Читать далее Слишком близко (Сериал 2021)

Ваша оценка:

Джинни и Джорджия. Сериал 2021

Ամերիկյան մինի սերիալ բաղկացած 10 սերիաներից… Սերիալը երիտասարդ մոր և իր դեռահաս աղջկա կյանքի, աշխարհընկալման և հարաբերությունների մասին է: Սերիալի հերոսուհին  հագեցած կյանքի ուղի և մեծ փորձությունների միջով անցած երեսնամյա  կին է. ոչ միանշանակ և, անշուշտ, ոչ դրական կերպար, սակայն մեկն, ումից  «շատ բան կա սովորելու» … կերպար, ում 10 ժամ շարունակ դիտելը հիշեցնում է այնպիսի պարզ, բայց և կարևոր բաների մասին, ինչպիսին է կանացի ուժը, գեղեցկությունը, խնդիրները կանացի ձևով կարգավորելու կարողությունը, ժպիտը ցանկացած իրավիճակում, դրական տրամադրվածությունը, ճկունությունը… Այս հատկություններով կարելի է ոգեշնչվել՝ վերացարկվելով սերիալում ներկայացված պատմությունից և անգամ իրադարձությունների բովանդակությունից: Սերիալը էսթետիկ է, դիտվում է հետաքրքրությամբ և բավականին կլանված: … Читать далее Джинни и Джорджия. Сериал 2021

Ваша оценка:

Монстр. Сериал (2019)

Սիրային կախվածությունը երևի այն միակ զգացողությունն է, որը երկար ժամանակ կարող է պայքարել ինքնապահպանման բնազդի դեմ՝ մեկ հաղթելով, մեկ՝ պարտվելով: Իրական պատմության վրա հիմնված կանադական այս մինի սերիալը ընտանեկան բռնության մասին է: Թեև թեման բավականին տարածված է կինոարվեստում, սերիալը բացառիկ է: Յուրաքանչյուր ֆիլմ այս թեմայով դիտարկում է ցավալի երևույթի որևէ ասպեկտը խորությամբ՝ հասարակության վերաբերմունքը, բռնության դիմող անձի մոտիվները, բռնության դեմ պայքարելու հնարավոր տարբերակները… Այս սերիալն, ասես, մանրադիտակով և մաքսիմալ հասկանալի կերպով ներկայացնում է բռնության զոհի հոգեբանությունը : Սերիալի դիտումից հետո շատերիս համար պարզ է դառնում այն հարցի պատասխանը, թե ինչու են շատ կանայք բազմակի անգամներ հանդուրժում իրենց նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական … Читать далее Монстр. Сериал (2019)

Ваша оценка:

Լավագույն ֆիլմերն ու սերիալները, որոնք դիտել եմ փետրվար ամսվա ընթացքում

Հրաշալի զգացողություններից մեկն է այն, երբ ֆիլմի ավարտից հետո ինքդ քեզ գոհունակությամբ խոստովանում ես, որ կատարածդ ընտրությունը ճիշտ էր և կյանքիդ նախորդ մի քանի ժամերը հաստատ անիմաստ չեն անցել: Փետրվար ամսվա ընթացքում այդպիսի զգացողություն են ինձ պարգևել ահա այս ֆիլմերն ու սերիալները… Մաղթում եմ ձեզ բազմաթիվ հրաշալի ֆիլմեր և հաճելի զգացողություններ. Дом на пляже. Драма 2018 То лето страсти. Драма 2011 Лучшие годы. Драма 2020 Соседи сверху. Драма, 2020 Մալքոլմ և Մարի. դրամա 2021 Նրա աչքերի հետևում. սերիալ, 2021 Беспорядок после тебя. Сериал 2020 Читать далее Լավագույն ֆիլմերն ու սերիալները, որոնք դիտել եմ փետրվար ամսվա ընթացքում

Ваша оценка:

Նրա աչքերի հետևում. սերիալ, 2021

Իսկապես անսպասելի ավարտով մինի սերիալ. ահա այս սերիալի առաջին բնութագիրը:Սերիալի հերոսուհին երիտասարդ ամուսանալուծված կին է, ով բարում հանդիպում է անծանոթ տղամարդու, և նրանց միջև փոխադարձ ձգողականություն է առաջանում: Ճակատագրի բերումով պարզվում է, որ այդ տղամարդը հերոսուհու նոր ղեկավարն է… և , ցավոք, ամուսնացած է: Ճակատագրի հերթական անակնկալն էլ հերոսուհու և իր՝ արդեն ղեկավարի կնոջ պատահական հանդիպումն է, որը վերածվում է մտերմության կանանց միջև: Եվ հերոսուհու կյանքում սկսվում է բավականին բարդ, ներքին կոնֆլիկներով լի իրավիճակ…Սերիալը բաղկացած է 6 սերիայից և դիտվում է հետաքրքրությամբ և լարվածությամբ: Բարձրորակ, գրավիչ, խորհրդավոր, գեղեցիկ… այս ամենը կարելի է ասել այս սերիալի մասին: Սա և թրիլլեր է, … Читать далее Նրա աչքերի հետևում. սերիալ, 2021

Ваша оценка:

Беспорядок после тебя. Сериал 2020

Իսպանական ֆիլմերն ինձ համար միշտ աչքի են ընկել գրավիչ և դինամիկ սյուժով:  Այս մինի սերիալը բացառություն չէ: Սերիալի հերոսուհին գրականության ուսուցչուհի է, ով ընդունվելուն պես պես նոր դպրոց դասավանդելու իմանում է, որ այդ դպրոցի գրականության նախկին ուսուցչուհին շաբաթներ առաջ ինքնասպանություն է գործել: Եվ այստեղ սկսվում է հետաքրքիր և անսպասելի իրադարձությունների շղթան: Յուրահատուկ կերպարներով լի խառնաշփոթ իրավիճակ և գաղտնիքների հանգույց, որից աստիճանաբար փորձում ես գլուխ հանել: Խորհրդավորության մթնոլորտ և լարված սպասում յուրաքանչյուր հաջորդ դրվագին… Սերիալը գրավում է հենց սկզբից և դիտվում է մեծ ներգրավվածությամբ ամբողջ ընթացքում: Դիտել սերիալը Читать далее Беспорядок после тебя. Сериал 2020

Ваша оценка: