Հունվար ամսվա ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերն ու սերիալները

Պահպանելով ավանդույթը` սիրով ներկայացնում եմ ձեզ հունվար ամսվա ընթացքում իմ դիտած ֆիլմերից և սերիալներից լավագույնները:   Այս անգամ դրանք յոթն են.  4 հրաշալի ֆիլմ Римская весна миссис Стоун. Драма, 2003 Реконструкция. Драма, 2003 Фрагменты женщины. Драма, 2020. Лицо любви․ Драма, 2013 և 3 հոյակապ մինի սերիալ Нежность. Сериал, 2020 Критический возраст. Сериал, 2019 Геометия любви. Сериал, 2016 Читать далее Հունվար ամսվա ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերն ու սերիալները

Ваша оценка:

Геометия любви. Сериал, 2016

Կանացի ընկերության մասին և  կանացի լսարանի համար նախատեսված ևս մեկ հաճելի ռուսական մինի սերիալ։ Սերիալում  ներկայացված են 3 կանանց պատմություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի բավականին ստանդարտ  ընտանեկան խնդիրներ և  սիրայան հարաբերություններ։  Եվ ընկերուհիները փորձում են միմյանց աջակցությամբ  կատարել ճիշտ ընտրություն և գտնել իրենց խնդիրների լավագույն լուծումը ։ Դիտելով այս սերիալը գուցե մենք էլ գտնենք մեր կյանքին շատ մոտ պատմություն,  և  գուցե սերիալն օգնի մեզ այլ աչքերով նայել մեր իսկ իրավիճակին։ Վայելեք Читать далее Геометия любви. Сериал, 2016

Ваша оценка:

Критический возраст. Сериал

Ռուսական մինի սերիալ․ հանգիստ, բնական և դիտվող մեծ բավականությամբ ու մի շնչով։Սերիալը պատմում է «կրիտիկական» տարիքում գտնվող 3 ընկերուհիների կյանքի մասին։ Ինչպես շատ կանայք, սերիալի հերոսուհիներն էլ փնտրում են կյանքում ներդաշնակություն և կանացի երջանկություն։Անձնական և աշխատանքային խնդիրներ, ընտանեկան բարդ հարաբերություններ, դավաճանություն, հիասթափություն և այս ամենի հետ մեկտեղ կանացի իրական ընկերություն, որի շնորհիվ հաղթահարելի են բոլոր խոչընդոտները։Վայելեք այս բարի սերիալը, որը կլցնի ձեր օրը կենսական էներգիայով և լավատեսությամբ։ Դիտել սերիալը Читать далее Критический возраст. Сериал

Ваша оценка:

Нежность. Сериал, 2020

«Այս ինչ հրաշք է», — մտածել եմ սերիալը դիտելու ամբողջ ընթացքում… Իմաստություն և թեթևություն միևնույն փաթեթում, աննկարագրելի պայծառություն սև սպիտակ գույների  ֆիլմում և լույս, որը սփռված է ամեն ինչի վրա: Հիշո՞ւմ եք ռեժիսոր Աննա Մելիքյանի «Нежность» անվանումով կարճամետրաժ ֆիլմը… Հենց այս կարճամետրաժ ֆիլմն է դարձել հիասքանչ փոքրիկ սերիալ: Սերիալի հերոսուհին 43 տարեկան կին է, ով  երջանկություն է որոնում: Իսկ մենք նրա հետ միասին անցնում ենք այդ որոնումների ճանապարհով. ճանապարհ, որը գուցե և համընկնում է մեր իսկ սեփական ճանապարհի հետ կամ  գուցե ինքներս մեզ համար այդ ուղին արդեն անցել ենք և սիրով ու ժպիտով վերհիշում ենք այն… Դիտել սերիալը Читать далее Нежность. Сериал, 2020

Ваша оценка:

Լավագույն սերիալները, որոնք դիտել եմ 2020 թվականի ընթացքում

2020 թվականի հետ ասոցացվող երևույթներից մեկը տանն անցկացրած մի «հավերժությունն» է: Եվ այդ «հավերժության» շնորհիվ նախորդ տարվա ընթացքում ես դիտել եմ բազմաթիվ հրաշալի սերալներ, որոնցից այսօր ընտրում և ձեզ եմ ներկայացնում լավագույնները: Скажы мне правду Tайны Элизы Утреннее шоу Аббатство Даунтон Современная любовь Альфонс / По расчету Ամենուր բռնկվում են հրդեհներ Ինչու՞ են սպանում կանայք Читать далее Լավագույն սերիալները, որոնք դիտել եմ 2020 թվականի ընթացքում

Ваша оценка:

Скажы мне правду. Сериал.

Ռուսական մինի սերիալ… Հետաքրքրությամն դիտվող հոգեբանական դրամա Սերիալը սկսվում է  ամուսնական զույգի երջանիկ և անհոգ առօրեայի ներկայացումից, որը խաթարվում է այն պահին, երբ կինն ամուսնու մեքենայում գտնում է մի ատրիբուտ, որը կնոջ սրտում ամուսնու հավատարմության վերաբերյալ կասկածներ է առաջացնում… Իսկ հետո… իրադարձությունների զարգացում,  ոմանց համար՝ կանխատեսելի, ուրիշների համար՝ ոչ, ոմանց համար՝ սարսափելի ու անմարդկային, իսկ ուրիշների համար՝ հասկանալի ու բնական… Թեև ամուսնական անհավատարմության վերաբերյալ բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ են նկարահանված, այս մեկը առանձնանում է անհավատարմության մեջ ամուսնուն կասկածող կնոջ ապրումների և տառապանքի բացառիկ խորն ու մանրամասն նկարագրությամբ…  Միևնույն ժամանակ, որպես սերիալի թերություն կամ պարզապես ևս մեկ առանձնահատկություն նշեմ, որ սերիալը … Читать далее Скажы мне правду. Сериал.

Ваша оценка:

Tайны Элизы

Ասում են՝ հոգիները չեն համբարձվում մինչև խաղաղություն ձեռք չբերեն… Մեկ շնչով նայվող միստիկական դետեկտիվ՝ բաղկացած 6 սերիայից: Սերիալը ներկայացնում է 3 տարբեր ժամանակաշրջանում և միևնույն տանը բնակվող 3 ընտանիքների պատմություն՝ փոխկապակցված միմյանց  հետ տարիներ առաջ տեղի ունեցած փոքրիկ աղջկա մահված առեղծվածով: Այս սերիալը միստիկական է, բայց այստեղ միայն գերբնականը չէ, որ շեշտադրվում է. սերիալում հոյակապ արտահայտված են հերոսների զգացողությունները, կյանքի տարբեր իրավիճակները, մարդկային ցավն ու ուժը… Սերիալը թեև մռայլ է, տխուր, որոշակի հատվածներում նույնիսկ վախենալու, այն կինոարվեստի հաջողված նմուշ է, որը միանշանակ խորհուրդ կտամ դիտել տվյալ ժանրը սիրողներին: Դիտել սերիալը Читать далее Tайны Элизы

Ваша оценка:

Сериал Альфонс / По расчету

Բրիտանական սերիալ, 2019 թ. 6 սերիա՝ յուրաքանչյուրը 55 րոպե Բովանադակությունը. 60 տարեկան կնոջը լքում է ամուսինը՝ դավաճանելով մտերիմ ընկերուհու հետ: Սթրեսի մեջ գտնվող կինը հանդիպում է իրենից զգալի երիտասարդ տղամարդու, և նրանց հարաբերությունները գնալով լրջանում են: Կնոջ երեխաները չեն վստահում երիտասարդին և նրա զգացմունքների անկեղծությանը՝ կարծելով, թե երիտասարդն իրականում չի սիրում իրենց մորը, այլ որոշակի շահեր է հետապնդում: Կյանքին մոտ սերիալ, որը գուցե չպարգևի սուր էմոցիաներ, սակայն միանշանակորեն հաճելի նստվածք կթողնի և կյանքում որոշ կարևոր բաների մասին հիշելու և մտածելու առիթ կտա: Առանցքային թեման տարիքային մեծ տարբերությամբ մարդկանց միջև սիրային հարաբերություններն են. այն, թե ինչպես են այդպիսի հարաբերություններն ընկալվում հարազատների … Читать далее Сериал Альфонс / По расчету

Ваша оценка:

Махабхарата

267 սերիա… յուրաքանչյուրը մոտ 20 րոպե… Ահա թե ինչու վերջին շաբաթների ընթացքում իմ բլոգը անհամեմատ ավելի պասիվ էր… Բոլոր ֆիլմերի և գրքերի համար նախստեսված ժամանակը ես տրամադրել եմ Махабхарата-ին, և դա իմ կյանքի ամենաարդյունավետ ժամանակահատվածներից էր: Махабхарата-ն պարզապես սերիալ չէ… Այն վեդայսկան էպոս է՝ հոգևոր գիտելիքի հզոր աղբյուր, ամբողջական, խորն ու համակարգված հոգևոր ուսմունք։ Махабхарата-ն դեղամիջոց է, որը կարող է օգնել մոլորված հոգիներին և ոգևորել ճիշտ ճանապարհի վրա գտնվողներին: Եվ այս անփոխարինելի գիտելիքի աղբյուրը մատչելի է բոլորի համար: Իսկ մնացածն ուսումնասիրեք ինքնուրույն: Ես էլ հուսամ, որ այս գրառման շնորհիվ մի քանի մարդ ևս իր կյանքը կհարստացի Махабхарата-ով: Դիտել Читать далее Махабхарата

Ваша оценка: