Վահան Տերյան «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս»

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,Աներևույթ դու խոսում ես աշխարհում,Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում. Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանումԵվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում,Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։ Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում,Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։ Եվ աշխարհի ուղիներում ես մոլորԹափառում եմ և որոնում տխրադեմ,Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։ Читать далее Վահան Տերյան «Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս»

Ваша оценка:

Վահան Տերյան «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս —Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես։Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ՝Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,-Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։Գերված ենք մենք — ո՛չ ստրուկ — գերված մի արծիվ,Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։Բարբարոսներ շատ կըգան ու … Читать далее Վահան Տերյան «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»

Ваша оценка: