Энни Холл / Annie Hall (1977)

Վերջերս  ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունը.  «Ես չունեմ գումար հոգեբանի այցելելու համար: Այդ պատճառով դիտում եմ Վուդի Ալլենի ֆիլմերը»:  Նրա ֆիլմերի ազդեցության մասին խոսելիս դժվար թե կարողանամ ավելի հարմար բառեր գտնել: Ահա և Վուդի Ալլենի հին ֆիլմերից մեկը… Ֆիլմի թեման մարդն է՝ իր ներաշխարհով… խորը ներաշխարհով՝ դիրքորոշումներով,  հետաքրքրություններով, մտորումներով աշխարհի ու կյանքի մասին:  Այդ մարդը հենց ինքը Վուդի Ալլենն է: Ֆիլմը ներկայացնում  է նրա սիրային հարաբերությունների պատմությունը՝ լի վերելքներով և վայրէջքներով : Եվ բերում է հավերժական մի հարցի. ինչպես վարվել այդ հարաբերությունների հետ: Եվ այս պատմությունը, ինչպես միշտ, մեզ է ներկայացվում՝ համեմված հումորով, վերլուծություններով, դիպուկ արտահայտություններով: Իսկ Ֆիլմը և՛ … Читать далее Энни Холл / Annie Hall (1977)

Ваша оценка:

фестиваль Рифкина. Комедия 2020

Հանճարեղ ռեժիսոր Վուդի Ալլենի նոր ֆիլմի հերոսը կյանքի վերաիմաստավորման փուլում գտնվող  60ամյա գրող է: Մորտի և իր սիրելի կնոջ Սյուիի ամուսնական կյանքի վառ երանգներն արդեն խամրել են, և ֆիլմի հերոսը կասկածում է, որ կինը սիրային հարաբերություններ ունի թեև երիտասարդ, բայց արդեն  մեծ ճանաչում վայելող  կինոռեժիսոր Ֆիլիպի հետ: Մի կողմից տարիքային ճգնաժամը, մյուս կողմից էլ այդ կասկածները նպաստում են, որպեսզի Մորտը խորապես տրվի անցյալի հիշողություններին՝  վերագնահատելով  հարաբերություններն իր հանդիպած  կանանց հետ, հարազատների վերաբերմունքը,  իր կատարած և չկատարած արարքները,  կյանքում ունեցած դերերն ու չգրված գրքերը…  Բնականաբար, ֆիլմի հերոսի կյանքը միշտ չէ, որ ուղեկցվել է հաջողություններով … Այս սյուժեով ֆիլմը կարող էր լինել … Читать далее фестиваль Рифкина. Комедия 2020

Ваша оценка:

Փարիզ-Մանհեթեն, ֆիլմ 2012

Որպես Վուդի Ալլենին պաշտող կինոսեր` այս ֆիլմի գոյության մասին իմանալուն պես այն ներառեցի «ընտրված և անպայման դիտելու ենթակա» ֆիլմերի շարքում … Եվ չեմ փոշմանում… Դրական,  բարի, հետաքրքիր և հաճույքով դիտվող ֆիլմ  դեղատանն աշխատող մի աղջկա մասին, ով բուժում է այցելուներին Վուդի Ալլենի ֆիլմերի միջոցով… Զվարճալի և միևնույն ժամանակ յուրահատուկ ասելիք ունեցող պատմություն, որը ձեզ կօգնի կտրվել օրվա հոգսերից՝ պարգևելով բացառապես դրական էմոցիաներ: Վայելեք: Եվ այս ֆիլմի դիտումից  հետո դուք անպայման կցանկանաք դիտել Վուդի Ալլենի ֆիլմերից մեկը կամ գուցե մի քանիսը: Ահա, մի քանի հրաշալի ֆիլմեր սիրելի ռեժիսորի կողմից՝ ներկայացված armineh.blog-ում:   Սենսացիա Անձրևոտ օր Նյու Յորքում Будь что будет Kолесо чудес … Читать далее Փարիզ-Մանհեթեն, ֆիլմ 2012

Ваша оценка: