Հովհաննես Շիրազ «Իմ սուրբ հայրենիք»

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,Եվ մոմի նման, ճամփեքիդ վրաՔո փառքի համար թե մի օր վառվեմ,Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։ Читать далее Հովհաննես Շիրազ «Իմ սուրբ հայրենիք»

Ваша оценка:

Պատերազմի օրերին

Եղանակների հերթափոխ է հիմա… բնությունն արդեն գույներն է փոխում, իսկ մեր ներսում եղանակը կանգ է առել…Տիեզերքում բազմազանություն է էմոցիաների… իսկ մեր հոգիներն անզգայացել են:Աշխարհում մարդկանց ցանկություններն ու երազանքները շատ են այնքան, այնքան տարբեր ու փոփոխվող…Իսկ մեր ցանկությունը մեկն է դարձել… անչափ կայուն, ընդամենը մեկը և ընդհանուր ազգի համար:Աշխարհում ամենուր սիրո կրակներ են վառվում, ամեն պահի… Իսկ մեր ներսի կրակներին սիրո համար տեղ չի մնում…Մեր կյանքերը կանգ են առել և ընկղմվել մի երազում, որից զարթնել չի հաջողվում…Եվ հայտնվել ենք իրականությունում, որն ուղեղի մեջ չի տեղավորվում:Ու կա հիմա լոկ տխրություն… խոր, անխափան ու անսահման… Читать далее Պատերազմի օրերին

Ваша оценка: