Ինչպես նորից սկսել ապրել, եթե․․․ այս ֆիլմերը կհուշեն

Առօրյա մեծ և փոքր խնդիրներ ունեցող մարդիկ կարող են մխիթարանք և հույս գտնել իրենց հարազատների և ընկերների խոսքերում․ նրանց, ում ևս ծանոթ է այդ իրավիճակը և ովքեր արդեն իսկ մշակել են իրենց լուծումները․․․ Իսկ ահա նրանք, ովքեր մեծագույն կորուստն են տեսել, սահմանային իրավիճակում են։ Նրանց դրությունը լիովին այլ է։ Նրանք չեն կարողանում գտնել մխիթարանք ընթացիկ կյանքում, պահպանել հարաբերություններն իրենց մոտ կանգնած մարդկանց հետ։ Ուրիշներն էլ հաճախ խուսափում են նրանցից, քանի որ պարզապես չգիտեն, թե ինչ ասել, ինչ չասել, ինչով օգնել։ Նրանք ոչ մի տեղ չեն գտնում մխիթարանք և անգամ չգիտեն, որ այն գոյություն ունի․․․ Այս ֆիլմերը հենց այն լույսի մասին … Читать далее Ինչպես նորից սկսել ապրել, եթե․․․ այս ֆիլմերը կհուշեն

Ваша оценка:

Фрагменты женщины. Драма, 2020.

Ֆիլմը սկսվում է հետևյալով. հղի կինն իր նախընտրությամբ տնային պայմաններում ծննդաբերում է դստերը: Երեխան ծնվելուց մեկ ժամ անց մահանում է: Ֆիլմում ներկայացված է կնոջ ողբերգության ողջ խորությունն իր տարբեր աստեկտներով՝ ֆիզիկական, էմոցիոնալ, սոցիալական: Շատ ռեալ է ցույց տրվում ողբերգության հաղթահարման ճանապարհին այլ մարդկանց դերը, հարազատների և հատկապես զուգընկերոջ կողմից ապրումակցման ունակությունը… և այն, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մարդկային եսասիրության դրսևորումը մեծ ցավ ապրող հարազատի վրա: Բնորոշելիս ֆիլմն՝ առաջին հերթին կասեմ, որ ֆիլմը շատ ծանր է: Ավելին՝ սա այն եզակի ֆիլմերից է, որը դիտելիս որոշակի հատվածներ պարզապես դիտավորյալ բաց եմ թողել: Լա ՞վ ֆիլմ է , թե ՝ ոչ… Կասեմ, որ … Читать далее Фрагменты женщины. Драма, 2020.

Ваша оценка:

2020 թվականի ընթացքում իմ դիտած 10 լավագույն ֆիլմերը

2020 թվականն, անկասկած, տարբերվող էր բոլորի համար ամբողջ աշխարհում:  Ավանդական հանգիստն ու ճանապարհորդությունը փոխարինվեցին շատ այլ զբաղմունքներով: Ֆիլմասերների համար, անշուշտ, այդ զբաղմունքներից մեկը նոր ֆիլմերի բացահայտումն էր … Այս շրջանը (իհարկե, մինչև չարաբաստիկ աշունը) հիշվեց նաև ինձ համար սովորականից ավելի մեծ քանակությամբ լավ ֆիլմերով: Ահա, իմ դիտած ֆիլմերի բազմությունից դժվարությամբ ընտրում եմ լավագույն տասնյակը և սիրով ներկայացնում եմ ձեզ. Мы здесь больше не живем Любовь между строк Дневной свет Подальше от тебя Вечеринка Прекрасная эпоха Официантка Счастливое число Слевина Լավ ստախոսը Դերձակը Читать далее 2020 թվականի ընթացքում իմ դիտած 10 լավագույն ֆիլմերը

Ваша оценка:

Կինոդարան. «Հայկական Netflix»-ն անվճար կցուցադրի բարձրորակ վիդեո բովանդակություն

Վերջերս գործարկված Կինոդարան հայկական սթրիմինգ ծառայությունն առցանց կինոթատրոն է,  որը հնարավորություն է տալիս լավ որակով անվճար դիտել ֆիլմեր, սերիալներ ու ոչ միայն: Կինոդարանը ստեղծվել է Advanced Tech ընկերության կողմից։ Ստարտափի համահիմնադիր Վահե Ամիրաղյանը Itel.am-ին պատմել է, որ հետագայում հարթակում կավելացվի նաեւ մանկական ու վավերագրական քոնթենթ, ինչպես նաեւ արտասահմանյան ֆիլմեր: «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Մի խոսքով, Կինոդարանը, ինչ-որ առումով, նման է հանրահայտ Նեթֆլիքսին, որը, սակայն, առաջնային ուղղված է լինելու հայկական վիզուալ քոնթենթը առցանց ու բարձր որակով հասանելի դարձնելուն»,- ընդգծում է Վահե Ամիրաղյանը: Կինոդարանի բետա տարբերակը հասանելի է iOS սարքերի համար: Android-ի եւ Apple TV-ի համար հարթակը հասանելի կդառնա մինչեւ տոները։ … Читать далее Կինոդարան. «Հայկական Netflix»-ն անվճար կցուցադրի բարձրորակ վիդեո բովանդակություն

Ваша оценка:

Подальше от тебя

Ֆիլմն ինձ համար անսպասելիորեն լավն էր: Սյուժեյի առանցքում  բնավորությամբ ծայրահեղ տարբեր երկու քույրերի  հետաքրքիր և ոչ միանշանակ հարաբերություններն են: Ֆիլմը  փոխվել կարողանալու, միմյանց հասկանալու և ներելու մասին է… Թեև նշված է, որ ֆիլմը նաև կատակերգություն է, կարծում եմ՝ այստեղ կատակերգության տարր  չկա… Այն դրամա  է, որը դիտումը ձեզ միանշանակ բավականություն կպատճառի: Источник Читать далее Подальше от тебя

Ваша оценка:

Сериал Альфонс / По расчету

Բրիտանական սերիալ, 2019 թ. 6 սերիա՝ յուրաքանչյուրը 55 րոպե Բովանադակությունը. 60 տարեկան կնոջը լքում է ամուսինը՝ դավաճանելով մտերիմ ընկերուհու հետ: Սթրեսի մեջ գտնվող կինը հանդիպում է իրենից զգալի երիտասարդ տղամարդու, և նրանց հարաբերությունները գնալով լրջանում են: Կնոջ երեխաները չեն վստահում երիտասարդին և նրա զգացմունքների անկեղծությանը՝ կարծելով, թե երիտասարդն իրականում չի սիրում իրենց մորը, այլ որոշակի շահեր է հետապնդում: Կյանքին մոտ սերիալ, որը գուցե չպարգևի սուր էմոցիաներ, սակայն միանշանակորեն հաճելի նստվածք կթողնի և կյանքում որոշ կարևոր բաների մասին հիշելու և մտածելու առիթ կտա: Առանցքային թեման տարիքային մեծ տարբերությամբ մարդկանց միջև սիրային հարաբերություններն են. այն, թե ինչպես են այդպիսի հարաբերություններն ընկալվում հարազատների … Читать далее Сериал Альфонс / По расчету

Ваша оценка:

7 հրաշալի ֆիլմեր, որոնց վարկանիշն այդքան էլ բարձր չէ

Դեռևս չդիտած ֆիլմի մասին կարծիք կազմելիս՝ մենք մեծամասամբ առաջնորդվում ենք վարկանիշով. որքան բարձր է ֆիլմի վարկանիշը, այնքան մեծ են սպասումները ֆիլմից: Այս մոտեցումը միանգամայն արդարացված է. լավ ֆիլմով տպավորվում են, լավ ֆիլմի մասին բոլորին պատմում են, լավ ֆիլմի մասին ամենուր խոսում են… արդյունքում՝ լավ ֆիլմը շատերն են դիտում: Լավ ֆիլմերը մեծ աղմուկ են բարձրացնում… Սակայն ոչ միշտ… Եվ այսօր ես ներկայացնում եմ 7 հրաշալի ֆիլմեր, որոնք մեծ աղմուկ չեն բարձրացրել, որոնց վարկանիշը թույլ չի տալիս անգամ մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը… Ահա այս ֆիլմերը՝ յուրահատուկ, խորիմաստ և տպավորիչ… Стрекоза Море деревьев Гитара На берегу Люсия и … Читать далее 7 հրաշալի ֆիլմեր, որոնց վարկանիշն այդքան էլ բարձր չէ

Ваша оценка:

Անկանխատեսելի ավարտով և ցնցող սյուժեով 5 ֆիլմ, որոնք վերջերս եմ դիտել

Հաճախ ֆիլմի դիտումից մենք ցանկանում ենք ուժեղ տպավորություններ ստանալ… Այդ է պատճառը, որ ամենահաճախակի որոնվող ֆիլմերից են անկանխատեսելի ավարտով ֆիլմերը: Այսպիսի ֆիլմերից լավագույնները սովորաբար մեծ տարածում են ձեռքբերում և արագ դիտվում են ֆիլմասերների շրջանում… Արդյունքում ՝ բավական բարդ է գտնել անկանխատեսելի ավարտով ֆիլմ, որը դեռևս չես դիտել… Ահա այսօր ներկայացնում եմ անսպասելի և ցնցող հանգուցալուծմամբ 5 համեմատաբար նոր ֆիլմեր, որոնք ես «բացահայտել» եմ վերջին շաբաթների ընթացքում: Հուսով եմ՝ այս ցուցակում դուք ևս ձեզ համար գոնե մեկ նոր ֆիլմ կգտնեք: Բարի կինոդիտում եմ մաղթում: Девушка в тумане Дневной свет Счастливое число Слевина Поиск Լավ ստախոսը Читать далее Անկանխատեսելի ավարտով և ցնցող սյուժեով 5 ֆիլմ, որոնք վերջերս եմ դիտել

Ваша оценка:

Дневной свет

Ընտանեկան հարաբերությունների և քրեական պատմության բարդ կծիք, որից ֆիլմի ամբողջ ընթացքում հերոսուհին փորձում է գլուխ հանել… և մեկը մեկին հաջորդող ապշեցուցիչ բացահայտումներ… Իսկ ֆիլմի հանգուցալուծումը փշաքաղվելու աստիճանի է հասցնում… Եթե դեռևս չեք դիտել այս ֆիլմը, միանշանակորեն առաջարկում եմ այն պահպանել ձեր ֆիլմադարանի «պատրաստվում եմ դիտել» կոչվող մասում: Դիտել ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Дневной свет

Ваша оценка: