«Սերս անցած է»

Արտաքին աղմուկի ազդեցության տակ Դադարել էի լսել սրտիս ձայնը Եվ թվում էր, թե սերս անցած է… Բայց այդպես չէր բնավ… Առեղծվածային մի թագավորությունում, որ մարդկային ներաշխարհ է կոչվում Պարզ  զգայարաններն են սնուցումն ապահովում Աչքերը, ականջները, ձեռքերը… Արտաքին աշխարհի հետ ներաշխարհը Կապող այս փոքրիկ կամուրջները Իսկ թագավորության կենտրոնում գտնվող սիրտն էլ անշուշտ Սնուցման կարիք է զգում Հիշողության շտեմարանում պահպանված Իր  ռեսուրսներն ամբողջովին օգտագործելով` Նա, ի վերջո սկսում է ապրել նրանով, Ինչը մատչելի է սնուցումն ապահովող այս կամուրջներին Աչքերին, ձեռքերին, ականջներին… Եվ այսպես էլ ստացվում է, Որ տարածության հետ և անշուշտ ժամանակի Թվում է, թե սերը անցնում է… Реклама Читать далее «Սերս անցած է»

Ваша оценка: