Մոլագարն՝ իմ տան շրջակայքում

— Արմի՛ն, սա տարա՞ծք ա, որ դու ապրում ես… Ահա, խնդրե՛մ, մանյակ է պտտվում տանդ մոտ, — նայելով իմ տան ուղղությամբ՝ ասում է ընկերուհիս այն պահին, երբ մենք զբոսանքից հետո պետք է բաժանվեինք և յուրաքանչյուրս իր տուն գնար: — Մանյա՞կ ա որ, Լիլ… ոնց որ նորմալ տղա ա,- պատասխանում եմ ես՝ տեսնելով մթության մեջ հեռվից երևացող տղամարդու սիլուետը: — Ախր, ակնհայտ ա, որ մանյակ ա: Կեցվածքին նայի, քայլվածքին, հագուստին: Ես էդպիսիներին միանգամից եմ տարբերակում: -Հա էլի, երևի մանյակ ա,- ասում եմ՝ վստահելով ընկերուհուս բնազդին և փորձելով հիշել սերիական մարդասպանների մասին իմ տեսած ֆիլմերի հերոսների կերպարները,- բա ես ո՞նց եմ տուն … Читать далее Մոլագարն՝ իմ տան շրջակայքում

Ваша оценка:

Մշակութային խաբեբաներ. դրվագ կյանքից

Սրճում էի ընկերներիցս մեկի՝ Ռոբի հետ (անունը փոխված է): Մեր զրույցի ընթացքում Ռոբը պարբերաբար ձեռքն էր վերցնում հեռախոսը և խորհրդավոր ժպիտով գրագրվում ինչ-որ մեկի հետ: Ինձ արտասովոր էր թվում նրա պահվածքը. թե այդ խորհրդավոր ժպիտը, թե մեր զրույցի ընդհատումը հեռախոսային գրագրությամբ, ինչն առհասարակ դեմ էր Ռոբի սովորություններին: Բայց առավել, քան նախորդ երկուսը, զարմանալի էր այն, որ րոպեներ անց Ռոբը մեծ սիրով մասնակից է դարձնում ինձ իր գրագրությանը: Նա խոսում էր Telegram-ով հաճելի նկարով մի աղջկա հետ: Ինչպես հասկացա գրագրության պատմությունից, մի քանի օրվա վիրտուալ ծանոթներ էին: Եվ ահա, մի քանի հերթական հաճոյախոսությունների փոխանակումից հետո աղջիկն առաջարկում է Ռոբին առաջին անգամ … Читать далее Մշակութային խաբեբաներ. դրվագ կյանքից

Ваша оценка:

Դրվագ կյանքից

Մշակութային միջոռացում էր։ Ավարտից հետո մի քանի հոգով կանգնած զրուցում էինք, երբ մեր տեսադաշտում հայտնվեց գեղեցիկ և նրբաճաշակ մի կին (ինչպես հետո իմացանք տարիքով 80-ն անց)։ Նա ծանոթ չէր մեզանից ոչ մեկին, բայց միջոցառման ընթացքում գրավել էր յուրաքանչյուրիս ուշադրությունը։ Ներդաշնակ և անսահման հաճելի էներգետիկայով այդ կինն ամեն ինչով՝ հագուստով, կեցվածքով, հայացքով տարբերվում էր բոլոր-բոլորից։ Եվ սա այն դեպքերից էր, որ չնայած էությամբ ինտրովերտ լինելուս ցանկություն առաջացավ մոտենալ և խոսակցություն սկսել լիովին անծանոթ մարդու հետ։ Այդ ցանկության հարցում ես մենակ չէի, և մենք մոտեցանք ու զրույցի բռնվեցինք նրա հետ։ Պարզվեց՝ գրող է։ Մի փոքր պատմեց իր գրած գրքերի մասին , իսկ … Читать далее Դրվագ կյանքից

Ваша оценка:

Առաքման ծառայություն

Աշխատանքից դուրս եմ գալիս, մտնում կողքի սուպերմարկետը, որպեսզի օրվա գնումներս կատարեմ, հետո էլ տաքսի պատվիրեմ և տուն գնամ։ Եվ հանկարծ տեսնում եմ իմ նախընտրած սպասքը: Քանի որ մենակ էի և ինձ մեծ քանակություն էր հարկավոր, մտածում եմ՝ կդժվարանամ այն տուն բարձրացնել: — Դուք ունե՞ք առաքման ծառայություն,- հարցնում եմ վաճառողուհուն: — Չգիտեմ, տնօրենից պետք է ճշտել, — մի տեսակ շփոթված ասում է նա՝ ուղեկցելով ինձ տնօրենի սենյակ: — Բարև ձեզ: Ես որոշակի քանակությամբ սպասք եմ ուզում գնել: Ուզում էի իմանալ ունե՞ք առաքման ծառայություն: — Ընդհանրապես չունենք: Բայց Ձեզ համար բացառություն կանենք,- պատասխանում է տնօրենը: Ես էլ ուրախությամբ վերադառնում եմ սպասքի բաժին … Читать далее Առաքման ծառայություն

Ваша оценка:

Փորձություն Armine’s Blog-ի հետ

Մի քանի օր առաջ մեծ ուրախություն ապրեցի… Երջանկության այնպիսի պոռթկում, որը նկարագրելու համար դժվարանում եմ համարժեք բառեր գտնել… Այդպիսի զգացողությանը սովորաբար նախորդում է կամ երկարատև տխրությունը կամ էլ որևէ կուտակված և խորը պահված անկատար թվացող ցանկություն, որը անսպասելիորեն կատարվում է: Իմ դեպքում նախորդողը ցավն էր ինձ համար շատ թանկ բանի կորստի համար: Երկու ամիս առաջ ես կորցրելցի բլոգիս ֆեյսբուքյան էջը… այո , Armine’s Blog -ը, որի միջոցով տարիներ շարունակ կիսվել եմ ձեզ հետ իմ ամենակարևոր պահերով և մտքերով: Կորցրեցի ինձ բնորոշ վատ սովորության պատճառով. միաժամանակ կատարել տարբեր գործողություններ՝ մտքով և ֆիզիկապես լրիվ տարբեր տեղեր գտնվելով:Այսպես, զրուցում եմ ընկերուհուս հետ հեռախոսով, … Читать далее Փորձություն Armine’s Blog-ի հետ

Ваша оценка:

Գործողությունների «ակնհայտ» և հավերժ անհայտ դրդապատճառների մասին

Ընկերուհիս հանդիպում էր մի տղամարդու հետ: Սիրահարված էր և ոգևորված: Հանդիպում էին յուրաքանչյուր ուրբաթ օր՝ հինգշաբթի օրը նախապես պայմանավորվելով: Ինչպես հաճախ է պատահում, սկզբնական շրջանում հարաբերությունները միայն դրական էմոցիաներ էին պարգևում, իսկ որոշ ժամանակ անց կնոջ սրտում կասկածներ են առաջանում սիրելիի զգացմունքների հետ կապված: Եվ արդեն հինգշաբթի օրերին ընկերուհիս սպասում էր ոչ թե խանդավառությամբ, այլ` անհանգստությամբ և վախով, որ  իր տղամարդը կարող է այլևս չզանգել… Եվ հերթական հինգշաբթի օրը սիրահարված կինն անջատում է հեռախոսը և անհասանելի է լինում սոցիալական կայքերում. այնպես, որ տղամարդը ոչ մի դեպքում հնարավորություն չունենա իր հետ կապ հաստատելու: Ուրբաթ օրը հանդիպումը տեղի չի ունենում… Տղամարդը մտածում … Читать далее Գործողությունների «ակնհայտ» և հավերժ անհայտ դրդապատճառների մասին

Ваша оценка:

Փոքրիկ սփոփանք

Պատահե՞ լ է ձեզ հետ այնպես, երբ հոգում կուտակված բարկությունը թույլ չտա գիշերը քնել… Ինձ հետ պատահել է հենց երեկ, երբ այդ բարկությունն իր հերթական պոռթկումն ունեցավ: Մի քանի տարի առաջ ծանոթացել եմ մի լավ կնոջ հետ և, կարելի է ասել, մտերմացել ենք: Երեկ մենք նրանց տանն էինք. նա էր, երեխաները, սկեսուրը, սկեսրայրն ու ամուսնու արձանը (նա պարզապես միշտ նույն դիրքում է . բազմոցին՝ հեռուստացույցի դիմաց : Թե չէ այդպիսի արժանիքներով մարդը երբևէ իրական արձան չի կարող ունենալ): Զրուցում ենք և թեյ խմում: Նարինեն (անունը փոխել եմ) պատմում էր ինձ տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո իր հոգնածության մասին: Թեև հղի է(երրորդ … Читать далее Փոքրիկ սփոփանք

Ваша оценка:

Զվարճալի երկխոսություններ (դրվագներ կյանքից)

Չկայացած հանդիպում Շատերի նման ես էլ տարիներ առաջ, երբ դեռ ազատ էի, վիրտուալ ծանոթություններ էի ունենում հետաքրքիր մարդկանց հետ, որոնց մեծ մասը, սակայն, ավարտվում էին նախքան իրական կյանքում հանդիպելը: Օրինակ, ամիսներ տևած վիրտուալ ծանոթություններիցս մեկն ավարտվեց հետևյալ երկխոսությամբ. Նա: Ինչ լավ ա, որ վերջապես համաձայնեցիր հանդիպել: Դե ասա՝ ե՞րբ ենք հանդիպում և որտե՞ղ Ես: Դե երևի կիրակի օրն է հարմար, ինչ-որ բացօթյա սրճարանում Նա: Մի բան եմ ուզում ասել: Բայց չգիտեմ հանդիպենք, հետո՝ ասեմ, թե՞ ասեմ, հետո՝ հանդիպենք Ես; Ասա՝ հետո հանդիպենք Նա: Չէ, արի հանդիպենք, հետո ասեմ Ես: Հիմա ասա: Նա: Եթե ասեմ, որ ամուսնացած եմ, կհանդիպե՞նք Ես: Չէ … Читать далее Զվարճալի երկխոսություններ (դրվագներ կյանքից)

Ваша оценка:

Սուրճի ընդմիջում

Օրվա այն հաճելի պահն է, երբ բոլոր գործերս թողել և վայելում եմ սուրճը իմ սիրելի շոկոլադով… և հանկարծ մի կոշտ բան եմ զգում ատամիս տակ, որը, հաստատ, շոկոլադի մաս լինել չէր կարող: Տեսնեմ՝ կոտրված ատամի կտոր է: Քանի որ այցելությունն ատամնաբույժի ինձ երբևէ դրական էմոցիաներ չի պարգևել, սարսափահար նետվում եմ հայելու մոտ, որպեսզի տեսնեմ, թե որ ատամս է կոտրվել և ինչքանով է լուրջ վիճակը: Եվ… ինչպիսի «անակնկալ». բոլոր ատամներս իրենց տեղում են և ամբողջական: Եվ հիմա, կյանքում առաջին անգամ չգիտեմ՝ ուրախանա՞մ, որ ատամնաբույժի չեմ գնալու, թե՞…. Читать далее Սուրճի ընդմիջում

Ваша оценка: