Պատերազմի օրերին

Եղանակների հերթափոխ է հիմա… բնությունն արդեն գույներն է փոխում, իսկ մեր ներսում եղանակը կանգ է առել…Տիեզերքում բազմազանություն է էմոցիաների… իսկ մեր հոգիներն անզգայացել են:Աշխարհում մարդկանց ցանկություններն ու երազանքները շատ են այնքան, այնքան տարբեր ու փոփոխվող…Իսկ մեր ցանկությունը մեկն է դարձել… անչափ կայուն, ընդամենը մեկը և ընդհանուր ազգի համար:Աշխարհում ամենուր սիրո կրակներ են վառվում, ամեն պահի… Իսկ մեր ներսի կրակներին սիրո համար տեղ չի մնում…Մեր կյանքերը կանգ են առել և ընկղմվել մի երազում, որից զարթնել չի հաջողվում…Եվ հայտնվել ենք իրականությունում, որն ուղեղի մեջ չի տեղավորվում:Ու կա հիմա լոկ տխրություն… խոր, անխափան ու անսահման… Читать далее Պատերազմի օրերին

Ваша оценка:

… ու ես հասկացա, որ …

— «Ասել մարդուն, որ նա հասկանա, որ…»… Այս խոսքերը ես երևի երբեք չեմ հասկանա… Ինձ համար հասկանալ՝ չի նշանակում տեղյակ լինել, չի նշանակում բազմիցս լսած և ականատես եղած լինել… Ասելով «ես հասկացել եմ»` ես միշտ ի նկատի ունեմ «սեփական փորձի (գուցե և բազմիցս կրկնված) արդյունքում այդ մտքին ինքս հանգել եմ»: Գրքերը և այլ մարդկանց հետ զրույցները մեզ կարող են գեթ օգնել վերհիշել այն, ինչը մենք արդեն գիտենք: Չէ՞ որ մենք սիրում ենք կարդալ և մարդկանցից լսել այն, ինչն արդեն գիտենք մեր փորձից ելնելով, ինչն արդեն գուցե և ենթագիտակցաբար հասկացել ենք, իսկ այն ինֆորմացիան, որի հետ մեր փորձը չի առնչվել, մենք … Читать далее … ու ես հասկացա, որ …

Ваша оценка:

Փոքրիկ սփոփանք

Պատահե՞ լ է ձեզ հետ այնպես, երբ հոգում կուտակված բարկությունը թույլ չտա գիշերը քնել… Ինձ հետ պատահել է հենց երեկ, երբ այդ բարկությունն իր հերթական պոռթկումն ունեցավ: Մի քանի տարի առաջ ծանոթացել եմ մի լավ կնոջ հետ և, կարելի է ասել, մտերմացել ենք: Երեկ մենք նրանց տանն էինք. նա էր, երեխաները, սկեսուրը, սկեսրայրն ու ամուսնու արձանը (նա պարզապես միշտ նույն դիրքում է . բազմոցին՝ հեռուստացույցի դիմաց : Թե չէ այդպիսի արժանիքներով մարդը երբևէ իրական արձան չի կարող ունենալ): Զրուցում ենք և թեյ խմում: Նարինեն (անունը փոխել եմ) պատմում էր ինձ տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո իր հոգնածության մասին: Թեև հղի է(երրորդ … Читать далее Փոքրիկ սփոփանք

Ваша оценка:

Զբոսանքներ

Ամառ, երեկո, հարազատ քաղաք, քաղաքի կենտրոն… Ու՞ր են գնում այսքան մարդիկ. բոլորը քայլում են, անցնելով նույն տարածությունը 2,3… 10 անգամ: Ամեն օր, նույն ժամին. Ոմանք՝ արագ, ոմանք՝ դանդաղ, ոմանք՝ լուռ, ոմանք՝ ակտիվ զրուցելով, ոմանք՝ մենակ, ոմանք՝ խմբերով… Ինչու՞ են քայլում… Բոլորը զբոսնում են, իսկ զբոսանքները տարբեր են լինում… Կա զբոսանք- մարզանք… Այս մարդիկ զբոսնում են մարզվելու փոխարեն: Քայլում են ամեն օր նիհարելու կամ չչաղանալու համար: Քայլում են նպատակաուղղված, գործ անելու պես… Կա զբոսանք-զրույց… Նրանց համար ընկերների հետ հանդիպումները տեղի են ունենում զբոսանքի ձևով… հանդիպում են ու զրուցում՝ զբոսնելով… Կա զբոսանք-իներցիա… Այս մարդիկ ուղղակի զբոսնում են, քանի որ ամառվա երեկոներին միշտ … Читать далее Զբոսանքներ

Ваша оценка:

Պահեր…

Պատրաստվում ես հանդիպման… Պատրաստվում ես հանդիպման… Հանդիպման, որին տենչում ես, ու որին շտապում է քո ամեն բջիջ, պատրաստվում ես անշտապ ու հանգիստ՝ ձգելով ու վայելելով ամեն վայրկյանը, քանի որ այդ պահերը երկար ես հիշելու, հիշելու ես այդ օրվա հետ կապված ամեն ինչ, հիշելու ես միշտ… Պատրաստվում ես մանրակրկիտ՝ մտածված ընտրելով օրվա յուրաքանչյուր աքսեսուարը… պատրաստվում ես այնպես, որ ոչինչ հանկարծ բաց չթողնես և ամենակարևորը՝ բաց չթողնես սեփական զգացմունքներդ. այն, ինչ զգում ես, այն, ինչը պետք է զգաս… Այդ հանդիպումը դու շատ անգամներ ես պատկերացրել… պատկերացրել ես ամեն ինչ՝ քո հագուստը, հանդիպման վայրը, հայացքները… Թեև այսօրվան քո սիրտը տարիներ է սպասել, սա … Читать далее Պահեր…

Ваша оценка:

Մենք արժանի ենք ամենալավին

Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատը կյանքում անխուսափելիորեն ունենալու ենք… Այս աշխարհից յուրաքանչյուր վայրկյան մարդիկ հեռանում են՝ թողնելով միայն անխախտ լռություն և անսահման կարոտ հարազատներին… Եվ այս ցավը ոչ մեկին չի շրջանցելու… Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատն , այսպես թե այնպես, մենք ունենալու ենք… Յուրաքանչյուր վայրկյան մենք ծերանում ենք՝ կորցնելով թե տեսք, թե եռանդ և… թե՝ ժամանակ… Ժամանակ, որն անխուսափելիորեն և , հաճախ, անսպասելի ավարտվելու է … Ու ապրում ենք մենք այդ բանի քաջ գիտակցումով… Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատը մենք հաստատ ունենք… Ապրում ենք մենք առանց գոյատևման երաշխիքների… Եվ միայն ապրելու համար շատերը մեզնից … Читать далее Մենք արժանի ենք ամենալավին

Ваша оценка:

Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի…

Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի, ինչպես պարզ օրվա կեսին տեղացած հորդառատ անձրևը, որին բոլորովին պատրաստ չես, որից անձրևանոցով պաշտպանված չես, որը թռչում է քեզ ամբողջությամբ և խափանում բոլոր ծրագրերդ… Բայց այսպիսի անձրևները երկար չեն տևում… և հորդառատ անձրևից հետո օդն այնքան մաքուր է, արևն այնքան ջերմացնող… Երբեմն հորդառատ անձրևն ավելի լավ է, քան մշտապես ձգվող ամպամած եղանակը… Читать далее Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի…

Ваша оценка:

Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ ․․․

Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ «Դու ( նա, նրանք ) ես մեղավոր» դիրքորոշումը փոխարիվում է « Ես եմ պատասխանատու» դիրքորոշմամբ։ Читать далее Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ ․․․

Ваша оценка: