Ինչպես նորից սկսել ապրել, եթե․․․ այս ֆիլմերը կհուշեն

Առօրյա մեծ և փոքր խնդիրներ ունեցող մարդիկ կարող են մխիթարանք և հույս գտնել իրենց հարազատների և ընկերների խոսքերում․ նրանց, ում ևս ծանոթ է այդ իրավիճակը և ովքեր արդեն իսկ մշակել են իրենց լուծումները․․․ Իսկ ահա նրանք, ովքեր մեծագույն կորուստն են տեսել, սահմանային իրավիճակում են։ Նրանց դրությունը լիովին այլ է։ Նրանք չեն կարողանում գտնել մխիթարանք ընթացիկ կյանքում, պահպանել հարաբերություններն իրենց մոտ կանգնած մարդկանց հետ։ Ուրիշներն էլ հաճախ խուսափում են նրանցից, քանի որ պարզապես չգիտեն, թե ինչ ասել, ինչ չասել, ինչով օգնել։ Նրանք ոչ մի տեղ չեն գտնում մխիթարանք և անգամ չգիտեն, որ այն գոյություն ունի․․․ Այս ֆիլմերը հենց այն լույսի մասին … Читать далее Ինչպես նորից սկսել ապրել, եթե․․․ այս ֆիլմերը կհուշեն

Ваша оценка:

Побег из брака. Драма 2020

Ամուսնությունը վերցնում է ամենակարևորը՝ ազատությունը… փոխարենը յուրաքանչյուրը նրանից մի մեծ բան է ակնկալում. այն հանուն ինչի ազատությունն է զիջել: Շատերի դեպքում այդ մեծ բանը սիրով լի հարաբերություններն են… Ու ամբողջ ընթացքում այդ հարաբերությունները պետք է  փոխհատուցեն ազատության կորուստը… Մրցելով ազատության հետ՝ ամուսնական հարաբերություններն իսկապես մեծ խնդիր են դնում իրենց առաջ… Եվ  պետք է  իմաստուն լինել: Ի սկզբանե վերցնելով ազատությունը գլոբալ առումով՝ պետք է կարողանալ այն վերադարձնել մանրուքների միջոցով՝ չխանգարել զուգընկերոջը ընտրել ժամանցի ձևը, ուտեստները, ընկերական շրջապատը և այլն… Այլապես ամուսնությունը վերածվում  է թակարդի՝ հյուսված թեկուզ մեր բարի կամքից, մեծ սիրուց ու լավ նպատակներից: Իսկ թակարդից ուզում են դուրս գալ ամեն … Читать далее Побег из брака. Драма 2020

Ваша оценка:

Земля, драма 2021

Ուրիշները մեր կենսական էներգիայի աղբյուրն են և մեր դատարկվածության պատճառը։ Ուրիշները մեր իրական երջանկությունն ու մեծագույն ցավն են։ Ուրիշները հաճախ մեզ կործանող զենքն են , բայց և առանց ուրիշների չկա մխիթարանք։ Ցանկացած պարգև և դաս կյանքում մեզ տրվում է ուրիշների միջոցով։ Ֆիլմի հերոսուհին, ում մարմնավորում է հենց ֆիլմի ռեժիսոր Ռոբին Ռայթը, մեծագույն կորստից հետո «իր խնդիրները լուծելու» համար որոշում է հեռանալ բոլորից և մեկուսանալ անմարդաբնակ, վայրի բնության գրկում։ Ուրիշներից հետու նա փորձում է հաղթահարել իր ցավը կամ էլ գուցե պարզապես փախչել, հեռանալ, վերանալ․․․ Բայց արդյո՞ք ամեն ինչ ըստ նրա ծրագրածի է ընթանում։ 2021 թվականի այս դրաման մեզ համար բացում է … Читать далее Земля, драма 2021

Ваша оценка:

Друзья на свою голову. Франция 2020

Ամենածիծաղելին մրցակցությունն է արվեսի ոլորտում, այլ խոսքերով՝ ստեղծագործական տաղանդի հարցում: Եթե տաղանդը տրված է, այն օգտագործելն ի օգուտ աշխահին մեր պարտականությունն է, իսկ եթե չունենք տաղանդ , պարզապես չունենք:Թեև այս հարցում մրցակցությունը լիովին անիմաստ է, կյանքում այն ամեն դեպքում հանդիպում է:Այս ֆիլմն էլ հենց այդպիսի ծիծաղելի մրցակցության մասին է: Երևի դա է պատճառը, որ ֆիլմը կատակերգություն է համարվում․․․ Կատակում եմ)Թեև ֆիլմը բնութագրող կայքերում այդպես է նշված, ես կասեի, որ ֆիլմը, լինելով թեթև, ամենևին էլ կատակերգություն չէ: Ավելի շուտ այն դրամա է մարդկային հարաբերությունների մասին:Ֆիլմի հերոսները երկու ամուսնական զույգեր են, որոնք տարիների մտերիմ ընկերներ են: Հերոսուհիներից մեկի ստեղծագործական հաջողությունը բերում է … Читать далее Друзья на свою голову. Франция 2020

Ваша оценка:

Խրճիթը. դրամա 2016

Աստված մեզ հետ  է յուրաքանչյուր քայլափոխին, ամեն վայրկյան: Բայց առօրեայում մենք այդ մասին անընդհատ չենք մտածում: Իսկ երբ մարդը հանդիպում է անընկալելի, չափազանց մեծ, սոսկալի ցավի, Աստծո ներկայության հանդեպ հավատը միակ բանն է, որ կարող է փրկել: Այս ֆիլմը հենց այդ հավատի մասին է: Ֆիլմի հերոսն ամենացավալի կերպով կորցնում է իր փոքրիկ աղջկան: Բնականաբար, այդ իրավիճակում հոր համար այլևս չկա ելք, չկա ներում, չկա անգամ հավատ: Կան միայն բազմաթիվ հարցեր՝ ուղղված Աստծուն: Ֆիլմը փորձում է պարզաբանել հենց այդ հարցերի պատասխանները՝ մի փոքր մխիթարելով մեծագույն ցավին հանդիպած մարդկանց սրտերը: Այս լուսավոր, գեղեցիկ, չափազանց զգայական ֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես է … Читать далее Խրճիթը. դրամա 2016

Ваша оценка:

Ֆիլմեր, որոնք կհիացնեն ձեզ բովանդակալից  երկխոսություններով

Իմ  սիրելի ֆիլմերի աշխարհում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում  իմաստալից , հետաքրքիր, «որևէ բան ասող» երկխոսություններով (գուցե և մենախոսություններով ) հագեցած ֆիլմերը: Այսպիսի ֆիլմերը կարելի է համեմատել գրքերի հետ, որոնք կարդում ես մատիտը ձեռքիդ, ընդգծում ես լավագույն հատվածները ու հետո վերադառնում, կարդում նորից… Տարիներ անց էլ բացում ես գիրքը, փնտրում քո ընդգծած տողերը  և վերապրում այդ օրերի ստացած էմոցիաները… Այդպես էլ այս ֆիլմերն են. անգամ եթե բովանդակությունը մոռանաս, վառ արտահայտությունները կմնան հիշողությանդ մեջ միշտ: Ցանկանու ՞մ եք այդպիսի մի հրաշալի ֆիլմ վայելել… Ահա իմ փոքրիկ հավաքածուն. Сцены из супружеской жизни․ Երբ արտասվում էր Նիցշեն В плену надежды Имя Наши любовники Идеальные незнакомцы … Читать далее Ֆիլմեր, որոնք կհիացնեն ձեզ բովանդակալից  երկխոսություններով

Ваша оценка:

Энни Холл / Annie Hall (1977)

Վերջերս  ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունը.  «Ես չունեմ գումար հոգեբանի այցելելու համար: Այդ պատճառով դիտում եմ Վուդի Ալլենի ֆիլմերը»:  Նրա ֆիլմերի ազդեցության մասին խոսելիս դժվար թե կարողանամ ավելի հարմար բառեր գտնել: Ահա և Վուդի Ալլենի հին ֆիլմերից մեկը… Ֆիլմի թեման մարդն է՝ իր ներաշխարհով… խորը ներաշխարհով՝ դիրքորոշումներով,  հետաքրքրություններով, մտորումներով աշխարհի ու կյանքի մասին:  Այդ մարդը հենց ինքը Վուդի Ալլենն է: Ֆիլմը ներկայացնում  է նրա սիրային հարաբերությունների պատմությունը՝ լի վերելքներով և վայրէջքներով : Եվ բերում է հավերժական մի հարցի. ինչպես վարվել այդ հարաբերությունների հետ: Եվ այս պատմությունը, ինչպես միշտ, մեզ է ներկայացվում՝ համեմված հումորով, վերլուծություններով, դիպուկ արտահայտություններով: Իսկ Ֆիլմը և՛ … Читать далее Энни Холл / Annie Hall (1977)

Ваша оценка:

Сцены из супружеской жизни․ Мини сериал, 2021

Դժվար է… ամուսնական կյանքի հետ ամենից շատ այս բառն է ասոցացվում:Դժվար է գտնել նրան, ում հետ իսկապես կցանկանաս ամուսնանալ: Այս մասին գիտեն գրեթե բոլորը: Իսկ նրանք, ովքեր գտել են, գիտեն, թե որքան դժվար է նաև հարմարվելն իրար համատեղ կյանքի սկզբնական շրջանում:Ովքեր էլ կարողացել են հարմարվել, գիտեն, որ նույնիսկ երջանիկ, ներդաշնակ ու խաղաղ ընտանիքում չափազանց դժվար է տարիների ընթացքում պահպանել հետաքրքրությունն իրար նկատմամբ:Եվ ցավելու աստիճան դժվար է շարունակել ապրելն այնտեղ, ուր ոչ մի վառ կրակ չի մնացել…  Ապրել՝ իմանալով, որ դա է հենց քո  ամբողջ աշխարհը, այլ իրականություն չկա և չի լինելու:Բայց անգամ այս դեպքում, ամենից դժվարը բաժանվելն է. գնալ արդեն … Читать далее Сцены из супружеской жизни․ Мини сериал, 2021

Ваша оценка:

фестиваль Рифкина. Комедия 2020

Հանճարեղ ռեժիսոր Վուդի Ալլենի նոր ֆիլմի հերոսը կյանքի վերաիմաստավորման փուլում գտնվող  60ամյա գրող է: Մորտի և իր սիրելի կնոջ Սյուիի ամուսնական կյանքի վառ երանգներն արդեն խամրել են, և ֆիլմի հերոսը կասկածում է, որ կինը սիրային հարաբերություններ ունի թեև երիտասարդ, բայց արդեն  մեծ ճանաչում վայելող  կինոռեժիսոր Ֆիլիպի հետ: Մի կողմից տարիքային ճգնաժամը, մյուս կողմից էլ այդ կասկածները նպաստում են, որպեսզի Մորտը խորապես տրվի անցյալի հիշողություններին՝  վերագնահատելով  հարաբերություններն իր հանդիպած  կանանց հետ, հարազատների վերաբերմունքը,  իր կատարած և չկատարած արարքները,  կյանքում ունեցած դերերն ու չգրված գրքերը…  Բնականաբար, ֆիլմի հերոսի կյանքը միշտ չէ, որ ուղեկցվել է հաջողություններով … Այս սյուժեով ֆիլմը կարող էր լինել … Читать далее фестиваль Рифкина. Комедия 2020

Ваша оценка: