Այն ամենը, ինչ մենք կանչում ենք մեր կյանք, անպայման գալիս է…

Այն ամենը, ինչ մենք կանչում ենք մեր կյանք, անպայման գալիս է։ Բացառություն չեն նաև մարդիկ, կոնկրետ մարդիկ։ Եթե մենք որևէ կոնկրետ մեկին մտովի կանչում ենք, նա դեպի մեզ գալիս է։ Բայց մեր սպասումները երբեք չեն իրականանում։ Պարզապես մենք կանչում ենք մեր ակնկալիքներով, իսկ նա գալիս է նրանով, ինչ ինքն ունի։ Մենք կանչում ենք նրան իրական ընկերության համար, իսկ նա գալիս է իր նենգ նպատակներով։ Արդյունքում՝ ընկեր ձեռք բերելու փոխարեն տհաճ պատմության մեջ ենք ընկնում։ Մենք կանչում ենք Սիրո համար, իսկ նա գալիս է իր պարտքերի ճամպրուկով։ Արդյուքնում Սեր գտնելու փոխարեն զուտ պարտքեր ենք փակում։ Մենք կանչում ենք հոգևոր զարգացման համար, … Читать далее Այն ամենը, ինչ մենք կանչում ենք մեր կյանք, անպայման գալիս է…

Ваша оценка:

Ի՞նչն ենք մենք դնում կյանքի կենտրոնում

Մարդու խոցելիությունն ամբողջությամբ կախված է այն բանից, թե ինչն է նա դնում կյանքի կենտրոնում, և խոսքը բոլորովին էլ կյանքի ոլորտների մասին չէ՝ առողջություն, ընտանիք, սեր, աշխատանք և այլն: Խոսքն այլ, ավելի ընդհանուր և հիմնային երևույթի մասին է՝ արդյո՞ք կենտրոնացած ենք մենք այն բանի վրա, ինչն ինքներս անում ու տալիս ենք, թե մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչ ենք մենք ստանում և ինչ ունենք: Մարդու ներքին ապահովությունն ու կայունությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրա կյանքում կենտրոնական է այն, ինչն իրենից է կախված, ինչը կառավարելի է իր կողմից: Իսկ մեր կողմից կառավարելի են բացառապես մեր արարքներն ու մեր մտքերը … Читать далее Ի՞նչն ենք մենք դնում կյանքի կենտրոնում

Ваша оценка:

Ոչ թե տիրել, այլ՝ պատասխանատու լինել

Մարդկային ագահությունը միանշանակ կմեղմանա, եթե «ունենալ, տիրել» հասկացությունները փոխարինվեն «պատասխանատու լինել»-ով։ Այն ամենի համար, ինչ մեզ տրված է կյանքում, մենք առաջին հերթին պատասխանատու ենք։ Պատասխանատու ենք մեր պաշտոնի համար, պատասխանատու ենք մեր ամուսնու/կնոջ, մեր երեխաների, մեր ընկերների համար, պատասխանատու ենք անգամ մեր գումարի ու գույքի համար։ Եվ նույնիսկ ՝ մեր տաղանդների ու հմտությունների համար։ Եվ այս առումով՝ եթե ցանկանում ենք ունենալ որևէ բան, նշանակում է խոստանում ենք պատասխանատու լինել․․․ Ու եթե մեզ տրվել է որևէ բան՝ նշանակում է վստահվել է մեզ։ Իսկ վայելքը գալիս է միայն պատասխանատվությունը ճիշտ կրելու արդյունքում։ Նա, ով գիտակցում է սա, չի կարող լինել ագահ։ Նա, … Читать далее Ոչ թե տիրել, այլ՝ պատասխանատու լինել

Ваша оценка:

Ցավեցող հոգու միակ բուժումն ուրիշներին ուրախություն պարգևելն է

Ցավ զգացող մարդու ճակատագրական սխալը հաճախ ուրիշներին ցավ պատճառելու ցանկությունն է: Այդպես գուցե ցավեցող հոգին մխիթարանք է գտնում, քանի որ «ինքն արդեն միակը չէ, որ ցավում է այս աշխարհում»: Բայց այդ մխիթարանքն այնքան թույլ է, այնքան անցողիկ ու մակերեսային… Իսկ ցավն իրականում չի անցնում: Հակառակը՝ այն ներթափանցում է մարդու հոգու ավելի ու ավելի խոր շերտերը և ավելի կայուն ապաստան է գտնում այնտեղ, քանզի ոչ ոք երբեք չի կարող շրջանցել տիեզերական այն անխափան օրենքը, որ մենք ստանում ենք միայն այն, ինչ տալիս ենք՝ լինի ցավ, թե՝ ուրախություն: Եվ ցավեցող հոգու միակ բուժումն ուրիշներին ուրախություն պարգևելն է: Читать далее Ցավեցող հոգու միակ բուժումն ուրիշներին ուրախություն պարգևելն է

Ваша оценка:

Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ

Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ: Այս դեպքում զույգն աշխատում է հարաբերությունների կառուցման ուղղությամբ՝ էներգիաների համաչափ փոխանակմամբ, փոխադարձ հարգանքով, փոխզիջումներով: Այդպես երկու մարդու ընդհանուր հետաքրքրություններից և երկուսի համատեղ ջանքերով ձևավորվում է մի յուրահատուկ աշխարհ, որը թանկ է նրանց երկուսի համար, որը ձգում է երկուսին և կապում իրար: Իսկ երբ կա սիրահարվածություն, սիրահարվածությունը հարաբերությունների կառուցման ամբողջ բեռն իր վրա է վերցնում: Եվ նա, ում սիրահարված են, կարիք չի զգում ջանքեր գործադրելու հարաբերությունների պահպանման համար: Բավական է միայն այն, որ նա կա: Եվ նա ստանում է ամեն ինչ: Իսկ փոխադարձաբար նա ոչինչ չի տալիս և չի ստեղծում: Եվ երբ … Читать далее Առավել կայուն են այն հարաբերությունները, որոնք չեն սկսվել սիրահարվածությամբ

Ваша оценка:

Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին․․․

Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին: Այնպիսի աստիճանի, որին քչերն են կարողանում ոտք դնել: Այս աստիճանը հասանելի է քչեին անգամ և հատկապես այն մարդկանցից, ովքեր գիտակցաբար զբաղվում են հոգևոր զարգացմամբ: Բավական է մի փոքր ցանկություն ունենալ, որպեսզի սովորել, թե որ արարքներն են համարվում լավը, իսկ որոնք՝ վատը, ինչն է կարելի, իսկ ինչը՝ ոչ: Մի փոքր կարգապահությունն էլ բավական է այդ գիտելիքը կյանքում կիրառելու համար: Եվ պետք է իսկապես բարեպաշտ սիրտ ունենալ, որպեսզի կարողանալ տարբերակել լավն ու վատը յուրաքանչյուր առանձին իրավիճակում, զգալ լավագույն, իսկապես բարուն տանող ուղին և անցնել այդ ուղիով, եթե … Читать далее Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին․․․

Ваша оценка:

Մեր ցավի խորքային պատճառը հաճախ ներկայի հանգամանքները չեն, այլ՝ հավատի բացակայությունը ապագայի նկատմամբ:

Որքան էլ ներկան այն չէ, ինչ մենք կցանկանայինք, մեր ցավի խորքային պատճառը հաճախ ներկայի հանգամանքները չեն, այլ՝ հավատի բացակայությունը ապագայի նկատմամբ: Լիովին նույն իրավիճակում, եթե մենք լի ենք հավատով, որ ամեն բան կարող է փոխվել դեպի լավը, մենք մեզ երջանիկ ենք զգում, իսկ եթե չունենք որևէ հավատ լավ ապագայի նկատմամբ, մենք օր օրի ավելի ենք ընկճվում: Բայց չէ՞ որ դա մեր ընտրությունն է: Ապագան իրականում մենք չգիտենք, և սխալական կարող է լինել թե մեր տրամաբանությունը, եթե այն որևէ լավ բան չի հուշում, թե մեր վատ կանխազգացումը: Այդ դեպքում ինչու՞ սնուցենք վատ մտքերը, ինչու՞ լցնենք մեր հոգին տխրությամբ, եթե կարող ենք … Читать далее Մեր ցավի խորքային պատճառը հաճախ ներկայի հանգամանքները չեն, այլ՝ հավատի բացակայությունը ապագայի նկատմամբ:

Ваша оценка:

Շնորհավոր Նոր Տարի 2024

Երբ ես հայտնվում եմ մի իրավիճակում, որն իմ սրտով չէ, նախքան շտապելը կտրուկ քայլեր անել այն փոխելու ուղղությամբ, ես հանգիստ ու անշտապ ինձ երկու հարց եմ ուղղում. ի՞նչ է ասում այդ իրավիճակը կամ ի՞նչ դաս է այն իր հետ բերել: Այս հարցի պատասխանը ստանալուց հետո անցնում եմ երկրորդ հարցին. ինչպե՞ս այդ Դասը սովորել… Եվ հետո սկսում եմ գործել: Ու եթե մտքիս ուղղությունը ճիշտ է, իրավիճակն աստիճանաբար դուրս է մղվում իմ կյանքից, անգամ՝ առանց ուղղակի գործողությունների: Տարվա եղանակների հերթափոխի պես անխափան գործում է նաև տիեզերական այս օրենքը: Եվ այն բազմիցս գործել է իմ կյանքում 2023-ին: Եվ այդ փորձի շնորհիվ լիովին այլ … Читать далее Շնորհավոր Նոր Տարի 2024

Ваша оценка:

Ամենաճիշտ որոշումների կայացումը սկսվում է միտքը հանգստացնելուց…

Երբ ես հայտնվում եմ բազմաթիվ չլուծված հարցերի կենտրոնում և երբ պետք է կարևոր որոշումներ կայացնեմ, առաջին քայլը, որ անում եմ, մի պահ ոչինչ չանելն է: Ոչինչ չանելն ու չմտածելը ոչինչի մասին: Լինի այդ պահը ժամ, օր, թե շաբաթ… Այդպես եմ ես պատրաստում իմ միտքը Մեծ գործերից առաջ: Ես պարուրում եմ այն լռությամբ և լցնում հանգստության էներգիայով: Իսկ հետո, երբ միտքս հանգստացած է լինում, ես կամացուկ վերադարձնում եմ նրան ինձ հուզող հարցերը՝ ամենափոքրից մինչև մեծ… Եվ իմ հանգստացած միտքը սիրով ընդունում է դրանք ու տալիս ինձ լուծումներ: Լուծումներ, որոնք ամբողջական են, որոնք ընդունվում եմ ներդաշնակորեն, որոնք այլևս չեն առաջացնում ոչ մի … Читать далее Ամենաճիշտ որոշումների կայացումը սկսվում է միտքը հանգստացնելուց…

Ваша оценка: