Ճամփորդ

Սիրում եմ կյանքը… Բայց ի՞նչն եմ սիրում Անշուշտ ճամփորդել…ինչպես և շատերը Բայց ոչ աշխարհով, երկրներով մեկ… Այլ միայն կյանքի տարածության մեջ` Զգացողությունների տիեզերքով մեկ… Ախ, որքան գեղեցիկ վայրեր կան այդտեղ Անհաշվելի շատ Անչափելի մեծ Անսահման շքեղ… Իսկ ես կանգնել եմ Մագնիսկան  ուժի ազդեցությամբ Անշարժացել  և  քարացել  եմ… Կանգնել եմ մի տեղ Որտեղ անձրև ու մութ է Նեղ տարածություն է Իսկ գեղեցիկն այստեղ զուտ հիշողություն է… Ու ինչ-որ մի ձայն կարծես ինձ հուշում  է, Ականջիս անդադար ցածրաձայն ասում է. «Այս ի՞նչ ես անում, սենց ու՞ր կհասնես… Փախիր այդտեղից, հեռացիր արագ ու  ետ չնայես… Այս ճամփորդությունդ կիսատ չթողնես»… Реклама Читать далее Ճամփորդ

Ваша оценка: