Ինչպե՞ս վստահես սեփական զգացմունքիդ, եթե այն կարող է ուղղակի անհայտանալ. չքվել` անսպասելի և առանց որևէ բացատրության…
Սխալ են ասում, որ տարածությունն ու ժամանակը սպանում են սերը. սերը մեռնում է միայն հարաբերությունների և մտերմության մեջ: Իսկ հեռավորությունը միայն անմահացնում է սերը, սերը հեռավորության մեջ ապահով է, այն խորը քնած է մեր սրտում …. թեև կարող է մեր կյանքում ` որոշումներում և գործողություններում, դեր չունենալ: Մեռնում է սերը միայն հարաբերությունների և մտերմության մեջ… այն անվերադարձ հեռանում է մեզանից ` փոխարենը թողնելով իրականությունը կամ այլ կերպ ասած` չոր փաստերը…




Արմին, նայեցի ֆիլմը, ասեմ, որ լիքը բացասական էմոցիաներ ստացա ֆիլմից հետո: Ասում ես սերը մեռնում է հարաբերությունների ու մտերմության մեջ. ես համաձայն չեմ: Երբ մարդ սիրահարվում է, նրան թվում է` սերն հավերժ իր հետ է լինելու, այնինչ դա ամենօրյա չարչարանք ու տքնաջան աշխատանք է պահպանել սերը: Հեռավորության մեջ միայն սիրո մասին իլյուզիան է մնում, մենք հեռավորության մեջ սիրում ենք ոչ թե կոնկրետ մարդուն, այլ մեր սերը, մեր կարոտը….բայց ո’չ նրան: Հերոսները ֆիլմի չափազանց տհաս էին հասկանալու ու գնահատելու միմյանց, բացի այդ, կյանքի բերումով ունեին տարբեր նպատակներ ու խառնվածքներ, բայց սիրում էին իրար, թեպետ կնոջ դեպքում մի քիչ կերկմտեի` նրա զգացմունքները սեր անվանելով: Նրանց ընտանիքը պատահականության արդյունք էր` անցանկալի հղիության, այնպես որ, նրանց ամուսնության որոշումը գիտակցված, երկար կշռադատված որոշում չէր: Ես հասկանում եմ, որ այն սերը, որ լինում է հարաբերությունների սկզբում և ամուսնությունից առաջ չի կարող նույնը մնալ ամբողջ համատեղ կյանքի ընթացքում, բայց այն կարող է փոխակերպվել ոչ պակաս ուժգին մի սուբստանցի: Հիշեցի ֆիզիկայից Էներգիայի պահպանման օրենքը` էներգիան չի կորչում, այլ փոխակերպվում է մեկ այլ էներգիայի, իսկ եթե սիրո դեպքում այդպես չի լինում, ուրեմն մենք ենք մեղավոր, մենք, և ոչ թե կենցաղը, հարաբերությունները, հոգսերը…
НравитсяНравится 1 человек