
Քո փայլը միայն հեռվից է գերում
Ամեն լավ բան քո մեջ հեռվից է միայն երևում, շողում
Իսկ մոտիկից ոչ մի նորություն
Ոչ մի գեղեցիկ չբացահայտված բան
Հեռվից գերող փայլդ անգամ խամրում է, մարում…
Ուստի, եղի´ր դու
Եղի´ր իմ կյանքում, բայց եղի´ր հեռու…
Իսկ կան մարդիկ էլ, որ հակառակը
Հեռվից ոչ մի բան…գորշ գույներ միայն
Իսկ երբ մոտենում ես` մի ամբողջ աշխարհ
Մի ուրույն աշխարհ` կլանող, գերող
Մոտ գալով նրանց ես չեմ հեռանա …
Խնդրում եմ միայն կանչեն ինձ այնպես, որ ես մոտենամ…


