Ինձ էլ չկանչես

Որքան էլ կանչես, ինչպես էլ կանչես, Այսօր ես դեպ քեզ քայլ չեմ անելու… Այսօր ես չեմ գալու քեզ ընդառաջ, և ոչ այն պատճառով, որ չեմ ուզում ես քեզ մոտ լինել Ուզում եմ ես, ինչպես առաջ… Ցանկությունն իմ չի մարել և չի էլ թուլացել անգամ… Պարզապես էլ ուժ չունեմ բռնածս ուղին կիսատ թողնելու, Հոգնել եմ ես արդեն ճամփա ընկնելուց… Գնալուց, սակայն տեղ չհասնելուց Այսօր ոչ մի քայլ ես չեմ անելու Այստեղ կանգնած եմ… տեղս դու գիտես, ինձ էլ չկանչես… Ու եթե ուզում ես, դու ինքդ արի Այսօր ոչ մի քայլ ես չեմ անելու… Читать далее Ինձ էլ չկանչես

Ваша оценка:

Անվերնագիր

Ոչինչ էությունս չի ցնցում Ես խաղաղ եմ Եվ այդ խաղաղությունից ամենից շատ եմ վախենում… Վախենում եմ ես կործանիչ դատարկությունից, Չափազանց երկար ձգվող հանգստությունից, Վախենում եմ կյանքից վերցրած «պարտադիր» արձակուրդներից… Ուզում եմ, որ ցնցվի հոգիս, ու, որ մշտապես սիրտս որոտա Ուզում եմ տարվեմ, գերվեմ, սիրահարվեմ և անգամ` գժվեմ Ու ոչ մի վայրկյան այդ վիճակից որ էլ չանջատվեմ… Ուզում եմ ինձ տրված կյանքի մեծ մասը ապրեմ… Читать далее Անվերնագիր

Ваша оценка:

Горькая луна/Bitter Moon

10-12 տարեկան էի, երբ առաջին անգամ նայեցի այս ֆիլմը… ու նայելուց հետո միշտ, երբ խոսք էր գնում ֆիլմերի մասին, հիշում էի այն` որպես իմ տեսած ուժեղագույն ֆիլմերից մեկը: Հիմա չեմ կարողանա հիշել, թե ինչպես էր ընկալել և ինչն էր այս ֆիլմում այդքան բարձր գնահատել երեխան… բայց… մի քանի տարի առաջ ես վերանայեցի «Դառը լուսինը» և հաստատ կարող եմ ասել` ճաշակս ֆիլմերի նկատմամբ մանկուց է ձևավորվել:-) Եթե չեք նայել այս կինոն, անպայման նայեք… Վստահ եմ` նրա զբաղեցրած տեղը Ձեր ֆիլմադարանում համեստ չի լինի: русский Читать далее Горькая луна/Bitter Moon

Ваша оценка:

«Ուրիշներն ու ես» շարքից

Երբեմն մտածում եմ, որ ամենակարևորը կյանքում ճիշտ բաշխված լինելն է. բաշխվել ու ամեն մեկին իր արդարացի բաժինը հասցնել` 30%-ը` աշխատանքին, 20-ը` ստեղծագործական կյանքին, մնացած 50նն էլ` անձնական կյանքին ու ընկերներին: Իսկ ես առհասարակ բաշխվել չգիտեմ: Ես տրվում և պատկանում եմ միանգամից և ամբողջապես` 100%ով… ու տակն էլ ոչինչ չի մնում… Մնացածի համար ես ընդհանրապես չկամ: Չկամ առհասարակ: Չկամ այն աստիճան, որ երբ հանկարծ հիշում եմ, որ «պետք է բաշխված լինեի» ու մի պահ սթափվում և վերադառնում եմ, ես իսկապես զարմանում եմ, որ մարդիկ ինձ դեռ հիշում են… Եթե մոռանային էլ, չէի նեղանա: Էդպիսին եմ ես բոլորի կյանքում` ընդմիջումներով… թե մարդկանց, … Читать далее «Ուրիշներն ու ես» շարքից

Ваша оценка: