
Երբեմն մտածում եմ, որ ամենակարևորը կյանքում ճիշտ բաշխված լինելն է. բաշխվել ու ամեն մեկին իր արդարացի բաժինը հասցնել` 30%-ը` աշխատանքին, 20-ը` ստեղծագործական կյանքին, մնացած 50նն էլ` անձնական կյանքին ու ընկերներին:
Իսկ ես առհասարակ բաշխվել չգիտեմ: Ես տրվում և պատկանում եմ միանգամից և ամբողջապես` 100%ով… ու տակն էլ ոչինչ չի մնում… Մնացածի համար ես ընդհանրապես չկամ: Չկամ առհասարակ: Չկամ այն աստիճան, որ երբ հանկարծ հիշում եմ, որ «պետք է բաշխված լինեի» ու մի պահ սթափվում և վերադառնում եմ, ես իսկապես զարմանում եմ, որ մարդիկ ինձ դեռ հիշում են… Եթե մոռանային էլ, չէի նեղանա:
Էդպիսին եմ ես բոլորի կյանքում` ընդմիջումներով… թե մարդկանց, և թե իրերի…
Եվ եթե հիմա ինձ հարցնեն. «Ինչ կուզես ամենից շատ», կպատասխանեմ. «Երանի ես բաշխվել սովորեմ»…


