Осторожно! Двери закрываются/Sliding Doors

Ինչպես կարող ես իմանալ` ճիշտ որոշում ես կայացրել, թե՞ ոչ… ճիշտ էր քո կողմից կատարված այս կամ այն քայլը, թե պետք էր հնարավոր այլընտրանքներից այլ ընտրություն կատարել… Հաճախ որևէ քայլից հետո ժամանակ է անցնում, և մենք փորձում ենք գտնել այս հարցերի պատասխանները… Գալիս ենք ինչ-որ եզրակացությունների… Սակայն, կարծում եմ, այս և նման հարցերի պատասխանները գոյություն չունեն… կորած են, չկան և չեն եղել մեր իրականության մեջ, գուցե և չլինեն երբեք… Որոշումը կայացնելուց հետո մենք իմանում ենք ինչ տվեց մեզ այդ որոշումը` ինչ եղավ հետո… Գիտե՞նք արդյոք ինչ կլիներ, եթե կայացնեինք այլ որոշում… Ոչ, և չենք էլ իմանա… Մենք միայն մի կողմն … Читать далее Осторожно! Двери закрываются/Sliding Doors

Ваша оценка:

Элегия/Elegy

Երբեմն նայում ես ֆիլմից մի փոքր դրվագ, ընդամենը մի քանի վայրկյան, լսում ես ֆիլմի երաժշտությունը ու հասկանում ես` «Քոնն է»… Քոնն է իր տեսակով, և դու այն անպայման պետք է նայես… Իսկ ֆիլմը դիտելուց հետո հասկանում ես, որ քոնն էր ամբողջությամբ` բովանդակությամբ, ձևով, գաղափարով… Եթե ընդամենը մի խոսքով բնութագրեմ, կասեմ «խորիմաստ ֆիլմ է», ավելին` եթե ինձ խնդրեն խորիմաստ ֆիլմի միայն մեկ օրինակ բերել, «Էլեգիա»-ն դիտելուց հետո այդ «միայն մեկ»-ը երկար մտորելու առիթ չի դառնա… Միանգամից կասեմ` «Էլեգիա»-ն: Читать далее Элегия/Elegy

Ваша оценка:

էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»

Բլոգումս որևէ գիրք տեղադրելիս՝ աշխատում եմ իմ զգացմունքները և կարծիքը գրքի հետ կապված այնպես ներկայացնել, որպեսզի Ձեզ համար, եթե հետագայում կարդաք գիրքը, ոչ մի դեպքում չխախտվի երկխոսությունը ընթերցողի և հեղինակի միջև… Չներխուժեմ ձեր անձնական տարածք… Եվ գրում եմ գրքի մասին զգուշորեն, անտեսանելիորեն, «կողքից»… «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը «ճիշտ ժամանակին» կարդացածս գրքերից մեկն է: Կյանքիս հենց այդ փուլում, մտքերիս այդ շրջանում, զգացմունքային հենց այդ խառնաշփոթի մեջ ինձ պետք էր լսել, իմանալ, զգալ այն, ինչ ասում է հեղինակն այս գրքում… Եվ հենց այդ փուլում ես նրան այդպես կարողացա հասկանալ… կարծում եմ` հասկացա հենց այն, ինչ նա ուզում էր հասցնել իր ընթերցողին… Գրքի … Читать далее էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»

Ваша оценка:

Люсия и секс/Lucía y el sexo

Եթե ինձ խորհուրդ չտային դիտել այս ֆիլմը, ավելին` եթե խորհուրդ չտար մեկը, ում կարծիքն ինձ համար նշանակալի է, ես երևի երբեք այն չէի նայի … Ոչ անվանումը, ոչ ֆիլմի բովանդակության ներկայացումը համապատասխան կայքերում պատկերացում անգամ չեն տալիս, թե ինչ ֆիլմ է իրականում սա: Ֆիլմը դիտելուց հետո, պատկերացրեք, երկար մտածել եմ «Իսկ ես ոնց կվերնագրեի այն», ու ոչինչ մտքիս չի եկել..Ինչևէ, այնքան խորություն, գեղեցկություն և զգացմունքայնություն, կյանքի ներկայացում` իր ամենաանշոշափելի կողմերով, ներդաշնակություն ամեն ինչում` ասելիքում և մատուցման ձևում, պատկերներում և երաժշտության մեջ… Ինձ անչափ ձգող իսպանական շունչ ու հոգի… Բարի կինոդիտում եմ մաղթում… Վեյելեք!!! PS.Թեև անվանումը չի համապատասխանում բովանդակությանը, ֆիլմը միևնույնն … Читать далее Люсия и секс/Lucía y el sexo

Ваша оценка: