էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»

oldman_01
Բլոգումս որևէ գիրք տեղադրելիս՝ աշխատում եմ իմ զգացմունքները և կարծիքը գրքի հետ կապված այնպես ներկայացնել, որպեսզի Ձեզ համար, եթե հետագայում կարդաք գիրքը, ոչ մի դեպքում չխախտվի երկխոսությունը ընթերցողի և հեղինակի միջև… Չներխուժեմ ձեր անձնական տարածք… Եվ գրում եմ գրքի մասին զգուշորեն, անտեսանելիորեն, «կողքից»…
«Ծերունին և ծովը» ստեղծագործությունը «ճիշտ ժամանակին» կարդացածս գրքերից մեկն է: Կյանքիս հենց այդ փուլում, մտքերիս այդ շրջանում, զգացմունքային հենց այդ խառնաշփոթի մեջ ինձ պետք էր լսել, իմանալ, զգալ այն, ինչ ասում է հեղինակն այս գրքում… Եվ հենց այդ փուլում ես նրան այդպես կարողացա հասկանալ… կարծում եմ` հասկացա հենց այն, ինչ նա ուզում էր հասցնել իր ընթերցողին…
Գրքի ընթացքը թեթև և հաճելի չես անվանի… Հարստությունը ստեղծագործության հենց հիմքում ընկած գաղափարն է… այն միտքը, որին հանգում ես գիրքն ավարտելուց հետո…

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.