Կյանք. տարածություն թե՞ ժամանակ

Կյանքի տևողություն կամ երկարություն… Ինչպե՞ս են մարդիկ կողմնորոշվում` երկար է մարդ ապրել, թե` կարճ… Ժամանակո՞վ` ապրած տարիների քանակով… Այո, այդպես է ընդունված, բայց… Ինձ համար տարածությունն ավելի, քան ժամանակը կյանքի երկարության կողմնորոշիչ է: Ես զգացել եմ այդ բազմիցս իմ անձնական փորձից ելնելով. եթե մեկ տարվա ընթացքում ապրում եմ տարբեր երկրներում կամ քաղաքներում, փոխում եմ մի քանի աշխատատեղ կամ գուցե` տուն, այդ տարին իմ կյանքում մի քանիսի արժեք ունի… Իսկ եթե անգամ մի քանի տարի ապրում և աշխատում եմ միևնույն վայրում, այդ` թեկուզ և երկար ժամանակն ինձ ակնթարթ է թվում… Ինչ-որ առումով մեր կյանքի երկարությունը գրեթե բառիս բուն և ֆիզիկական իմաստով … Читать далее Կյանք. տարածություն թե՞ ժամանակ

Ваша оценка:

Հաճախ ենք մտածում, թե որքան անհավասար են ի սկզբանե…

Հաճախ ենք մտածում, թե որքան անհավասար են ի սկզբանե մարդիկ հարստության, ֆիզիկական տվյալների, խելքի առումով… և չենք նկատում անգամ` որքա~ն անհավասար է բաշխված մեծագույն պարգևը կյանքի` զգալու ունակությունը… Читать далее Հաճախ ենք մտածում, թե որքան անհավասար են ի սկզբանե…

Ваша оценка:

Երկու խոսք մարդային հարաբերություններից

Մարդկային ցանկացած հարաբերություն ճանապարհ է… ճանապարհ, որը, նույնիսկ եթե ինքներս ենք ընտրում, մեր կամքից անկախ ուղղություն ունի… բայց թե ուր այն մեզ կտանի, կախված է մեզնից… Կան ճանապարհներ, որոնք տրված են որոշ բաների հասկացման և գիտակցման համար… կան միջանկյալ ճանապարհներ, որոնք պետք է բերեն, հասցնեն մեզ դեպի ուրիշ, մեզ համար ավելի կարևոր, անհրաժեշտ ուղու… և կան ուղղակի գեղեցիկ ճանապարհներ, որոնք վայելելով անցնում ենք` մշտապես հիշելու համար… կան բազմաթիվ ճանապարհներ… Եվ կարևոր է հասկանալ, թե որտեղ կանգ առնել, երբ շարունակել և որ խաչմերուկում` թեքվել… զգալ ու չշեղվել` չվերածելով մեր ճանապարհը մշտապես շարունակվող և ոչ մի տեղ չտանող ուղու… Читать далее Երկու խոսք մարդային հարաբերություններից

Ваша оценка: