
Մարդկային ցանկացած հարաբերություն ճանապարհ է… ճանապարհ, որը, նույնիսկ եթե ինքներս ենք ընտրում, մեր կամքից անկախ ուղղություն ունի… բայց թե ուր այն մեզ կտանի, կախված է մեզնից… Կան ճանապարհներ, որոնք տրված են որոշ բաների հասկացման և գիտակցման համար… կան միջանկյալ ճանապարհներ, որոնք պետք է բերեն, հասցնեն մեզ դեպի ուրիշ, մեզ համար ավելի կարևոր, անհրաժեշտ ուղու… և կան ուղղակի գեղեցիկ ճանապարհներ, որոնք վայելելով անցնում ենք` մշտապես հիշելու համար… կան բազմաթիվ ճանապարհներ…
Եվ կարևոր է հասկանալ, թե որտեղ կանգ առնել, երբ շարունակել և որ խաչմերուկում` թեքվել… զգալ ու չշեղվել` չվերածելով մեր ճանապարհը մշտապես շարունակվող և ոչ մի տեղ չտանող ուղու…


