Հատված «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքից

Կարո՞ղ ես վստահել սեփական զգացմունքիդ… Մեծ և ուժեղ, կուրացնող և բոլոր այլ զգայարանները բթացնող, ամեն ինչ կլանող զգացմունքիդ… Կարո՞ղ ես զգացմունքիդ վստահել այնքան, որ հետևես նրան ամենուր, անգամ, եթե զգացմունքը քեզ տանում է մի ճանապարհով, որը հակառակ է քո ամբողջ անցած ուղուն. բանականության բոլոր օրենքներով անընկալելի ճանապարհով, էսթետիզմի զգացումիդ վիրավորող ու ստորացնող ճանապարհով, բարոյականության տեսանկյունից արգելված և ժխտելի, թե´ նեղ շահադիտական, և թե´ մարդասիրական գաղափարների ներքո անհեթեթ ճանապարհով… Անընդունելի ճանապարհով քեզ տեսնող ամենահեղինակավոր բոլոր աչքերում` շրջապատող բացառիկ մարդկանց և քո սեփական աչքերում… Իհարկե կարող ես և կվստահես… Հեշտ է դավաճանել սեփական գիտակցությանը, բարոյականության ընկալմանը և խղճին անգամ, սեփական անձին ու … Читать далее Հատված «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքից

Ваша оценка: