Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Յուրաքանչյուրիս համար կարևոր է, որպեսզի մեզ ուրիշները նայեն: Մարդիկ բաժանվում են 4 կատեգորիայի` ըստ այն բանի, թե ում հայացքի ներքո են ցանկանում ապրել: Առաջին կատեգորիայի մարդիկ երազում են անանուն մեծամասնության, այլ խոսքերով` հանրության հայացքի մասին: Երկրորդ կատեգորիան այն մարդիկ են, ում համար կենսականորեն անհրաժեշտ է մի խումբ ծանոթների հայացքները: Նրանք տարբեր միջոցառումների ակտիվ կազմակերպիչներն են: Երկրորդ կատեգորիայի մարդիկ, սակայն, ավելի երջանիկ են, քան առաջինները, քանի որ հանրության ուշադրությունը կորցնելու դեպքում առաջիններին համակում է զգացումը, որ իրենց կյանքի դահլիճում ընդմիշտ հանգել են լույսերը: Իսկ հանրության աչքերը վաղ թե ուշ փակվում են: Երկրորդ կատեգորիայի մարդիկ, հակառակը, միշտ կգտնեն հայացքներ, որոնց ներքո կկարողանան … Читать далее Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Ваша оценка:

Уолш Нил-Доналд. Книга перемен

Փոփոխություններ չսիրելու հետևանքը ամենևին էլ դրանցից խուսափելը չի։ «Թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա» մտածում են փոփոխություններ չսիրողները․․․ Նրանք «թողնում են», բայց ոչինչ չի մնում այնպես, ինչպես կա։ Իսկ նրանք ընդամենը զերծ են մնում փոփոխություններին գիտակցորեն միջամտելուց… բայց փոփոխությունները միևնույնն է լինում են, ուղղակի նրանց համար ավելի անցանկալի ուղղությամբ, քան նրանց գիտակցված միջամտության դեպքում կլիներ ։ Փոփոխությունը անխուսափելի է, փոփոխությունը փաստ է։ Չկա և չի լինի ընտրություն փոփոխության լինելու և չլինելու միջև: Կյանքը անցնում է` մի փուլը հաջորդելով մյուսին, և մի փուլի ավարտը ու մյուսի սկիզբը մեր կողմից կազմակերպված արարողությամբ չի լինում… այլ լինում է, պարզապես լինում է իր ժամանակին… … Читать далее Уолш Нил-Доналд. Книга перемен

Ваша оценка: