Պարույր Սևակ. Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Մենք իրար ձեռք չսեղմեցինք Եվ չասեցինք իրար անուն, Լոկ ժպտացիր դու գեղեցիկ, Ես հայացքով ողջունեցի, Ե՞րբ են այդպես ծանոթանում: Մենք իրար ձեռք չսեղմեցինք, Բայց ծանոթ ենք իրար արդեն, Դու իմ երազն ես գեղեցիկ, Որ իմ ձեռքով ստեղծեցի, Բայց չեմ կարող ձեռքով քանդել: Վաղուց արդեն ծանոթ անուն Ու սիրելի դեմք ես դարձել, Որ վայելքներ է խոստանում, Աչքով կանչում, ձեռքով վանում, Ուզում է ինձ քաղցր տանջել: Ես ուրիշին եմ պատկանում, Դրա համար օտար եմ քեզ, Դրա համար ես ինձ վանում, Այդ է գոնե խոստովանում Հայացքը քո պարզ ու անկեղծ… …Ծանոթներ ենք ապօրինի, Չսեղմեցինք մենք իրար ձեռք, Բայց ե՛կ, այսօր մի վարանի, Սեղմենք … Читать далее Պարույր Սևակ. Մենք իրար ձեռք չսեղմեցինք

