Лазурный берег

Բրեդ Պիտտի և Անջելինա Ջոլիի մասնակցությամբ ֆիլմ ամուսնական զույգի մասին, որի ռեժիսյորը հենց Անջելինա Ջոլին է։ Այս ֆիլմը կտրուկ տարբերվում է Ջոլիի և Պիտտի այլ ֆիլմերից, որտեղ կա արագություն և լարված սյուժե։ Եվ, իհարկե, այդպիսի սպասումներ ունենալու դեպքում, ֆիլմը դիտելու ընթացքում հիասթափությունն անխուսափելի է ։ Կարծում եմ այդ է պատճառը, որ ֆիլմի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ բացասական են։ Ֆիլմի թեման ամուսնական զույգի կյանքում ճգնաժամն է, որը հաղթահարելու նպատակով ամուսինները փոխում են միջավայրը՝ մեկնելով Ֆրանսիայում ծովափնյա փոքրիկ մի քաղաք, որտեղ յուրահատուկ լուծում են գտնում իրենց խնդիրներին։ ֆիլմն իրականում անկրկնելի է՝ ոչ թե իր սյուժեով, այլ իր յուրահատուկ մոտեցմամբ և խորությամբ ։ Թեման, … Читать далее Лазурный берег

Ваша оценка:

Համո Սահյան․ Ես այն եմ եղել

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին, Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Իմացիր որ էլ երեսով չտաս, Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ, Որ դու աշխարում նեղություն չզգաս: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Լռել եմ, տարել, ներել, համբերել… Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ, Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին. Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Читать далее Համո Սահյան․ Ես այն եմ եղել

Ваша оценка: