Համո Սահյան. Աշխարհը նույնն էր մնալու

Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա։ Եթե քո առաջ դուռ էր փակելու Եվ չէր դնելու ականջը լանջիդ, Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու Ամեն մի կանչիդ. Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում, Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում, Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում, Որ նրա ամեն շշուկը բռնես, Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես, Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես, Մեռնես, համբառնես… Էլ ինչո՞ւ էիր, Բոբիկ ոտներդ մաշում քարերին, Փորձում անհնարն ու անկարելին, Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եվ ինչ-որ չափով Չէին մաշվելու հոգսերը … Читать далее Համո Սահյան. Աշխարհը նույնն էր մնալու

Ваша оценка: